Մեր հին ու նոր Ամանորը…

Реклама

Ինչպես են տոնում Սուրբ Ծնունդը աշխարհի տարբեր երկրներում

 

img_0959Սուրբ ծնունդը քրիստոնեական և պետական ամենակարևոր տոներից է աշխարհի 145 երկրներում: Դեկտեմբերի 25-ի լույս գիշերը կաթոլիկները` Արևմտյան Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի, Աֆրիկայի և Ասիայի որոշ երկրների ժողովուրդները, տոնում են Սուրբ Ծնունդը: Читать далее

Պաուլո Կոելյո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի՝ մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով: Եվ մի գեղեցիկ օր նրանք որոշեցին խոսել ապագայի մասին. Читать далее

Արամ Խաչատրյանի և Սալվադոր Դալիի հանդիպումը

Արամ Խաչատրյանը, լինելով աշխարհահռչակ մարդ, ցանկալի հյուր էր ոչ միայն հարազատ Հայաստանում, Մոսկվայում, Լենինգրադում, այլև արտասահմանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, որտեղ մշտապես լինում էր:

Մի անգամ Իսպանիայում մեծ հաջողությամբ ընթացող հյուրախաղերի ժամանակ ահա թե ինչ տեղի ունեցավ:

Իսպանացիներն ընդհանրապես երաժշտասեր ժողովուրդ են, իսկ հատկապես գնահատել գիտեն խանդավառ, կրակոտ երաժշտությունը: Այդ օրերին հյուրախաղերի կազմակերպիչները կոմպոզիտորին հարցրին, թե ինչ կկամենար տեսնել կամ ստանալ մեծ մաեստրոն Իսպանիայում: Իրենք ուրախ կլինեն հանճարեղ կոմպոզիտորին ծառայել, ցանկությունը կատարել, մեծ հաճույք պատճառել: Читать далее