Ում դպրոցն է ավելի լավը…

Ես Արամ Հունանյանն եմ,ես Սեբաստացի եմ:Սովորում եմ 5-1 դասարանում:

Իմ դպրոցը տարբերվում է իմ մայրիկի դպրոցից նրանով,

որ իմ դպրոցում բոլորը աշխատում են համակարգիչներով,իսկ իմ ծնողները աշխատել են տետրերով:

Իմ դպրոցում մարմնակրթության դասին մենք կարող ենք ընտրել, թե մենք ինչով ենք ուզում զբաղվել,իսկ  իմ  մայրիկի դպրոցում միայն մարզվում էին:

Իմ դպրոցի գրատախտակները էլեկտրոնային են, իսկ իմ հայրիկի դպրոցի գրատախտակները կավիճով էին:

Իմ դպրոցում մենք ծեսեր ենք նշում, իսկ իմ ծնողների դպրոցում միայն դասեր էին անում:

Մեր դպրոցում  բոլորը կրում են ազատ հագուստ,իսկ իմ ծնողների դպրոցում անպայման էր դպրոցական համազգեստ կրելը:

Ես հաստատ գիտեմ,որ մեր դպրոցում դեռ նոր  բաներ կստեղծվի, որը կզարմացնի բոլոր Հայաստանի դպրոցներին:

Արջեր

Աղբյուրը՝ http://hy.wikipedia.org/

Արջեր (լատ.՝ Ursidae), գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք։ Աշխարհում հայտնի է 8, Հայաստանում՝ 1 տեսակ՝ գորշ արջը։ Ունեն մեծ գլուխ, սուր դունչ, հզոր, հնգամատ թաթեր։ Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցել և լողալ, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։ Ունեն կարճ պոչ, երկար և խիտ մորթի, ինչպես նաև գերազանց հոտառություն ու լսողություն։ Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը։ Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը և գրիզլին։ Զգայուն չեն մեղվային խայթոցներին։ Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն։ Շարունակել կարդալ