Հայկական առածների ստեղծման ժամանակը

Հայկական առածներն ու ասացվածքները հորինվել և պահպանվել են հայ ժողովրդի գոյության ողջ ընթացքում, պատմական տարբեր էպոխաներում, նախնադարյան համայնական հասարակությունից սկսած, ընդհուպ մինչև մեր օրերը։ Սակայն, դժվար, իսկ հաճախ էլ նույնիսկ անհնարին է քիչ թե շատ կոնկրետ կերպով ցույց տալ, թե ո՛ր առածը կամ ասացվածքը ե՛րբ է ստեղծվել։ Դժ֊վար է, որովհետև հայկական առածներն ու ասացվածքները, ինչպես և առած-ասացվածքներն ընդհանրապես, իբրև բանավոր ստեղծագործություններ, տեղեկանք չունեն իրենց հորինման ժամանակի վերաբերյալ։ Նրանց ստեղծման ժամանակի որոշման հարցը մեծապես դժվարանում է նաև նրանով, որ ըստ մեծի մասին այլաբանականհորինվածքներ են, սյուժե չունեն և արտահայտված են ծայր աստիճան սեղմ ձևի մեջ։ Առածների ստեղծման ժամանակը որոշելու համար անհրաժեշտ է ճեղքել նրանց այլաբանական կեղևը, թափանցել նրանց բովանդակության խորքը, նկատի առնել վերջինիս մեջ եղած համապատասխան ուղղակի և անուղղակի տվյալներն ու ակնարկները։ Շարունակել կարդալ