Հայկական առածների ստեղծման ժամանակը

Հայկական առածներն ու ասացվածքները հորինվել և պահպանվել են հայ ժողովրդի գոյության ողջ ընթացքում, պատմական տարբեր էպոխաներում, նախնադարյան համայնական հասարակությունից սկսած, ընդհուպ մինչև մեր օրերը։ Սակայն, դժվար, իսկ հաճախ էլ նույնիսկ անհնարին է քիչ թե շատ կոնկրետ կերպով ցույց տալ, թե ո՛ր առածը կամ ասացվածքը ե՛րբ է ստեղծվել։ Դժ֊վար է, որովհետև հայկական առածներն ու ասացվածքները, ինչպես և առած-ասացվածքներն ընդհանրապես, իբրև բանավոր ստեղծագործություններ, տեղեկանք չունեն իրենց հորինման ժամանակի վերաբերյալ։ Նրանց ստեղծման ժամանակի որոշման հարցը մեծապես դժվարանում է նաև նրանով, որ ըստ մեծի մասին այլաբանականհորինվածքներ են, սյուժե չունեն և արտահայտված են ծայր աստիճան սեղմ ձևի մեջ։ Առածների ստեղծման ժամանակը որոշելու համար անհրաժեշտ է ճեղքել նրանց այլաբանական կեղևը, թափանցել նրանց բովանդակության խորքը, նկատի առնել վերջինիս մեջ եղած համապատասխան ուղղակի և անուղղակի տվյալներն ու ակնարկները։

Հայկական առածների ու ասացվածքների ստեղծման մոտավոր ժամանակը որոշելու տեսակետից կարևոր նյութ են պարունակում նաև այն ստեղծագործությունները, որոնք կապված են ժողովրդական հավատալիքների ու կրոնական ըմբռնումների հետ։ Նայած թե ի՞նչ հավատալիք կամ կրոնական ըմբռնում է անդրադարձված տվյալ առածի կամ ասացվածքի մեջ, ըստ այդմ և որոշվում է նրա ժամանակաշրջանը։ Այսպես, օրինակ, Հայաստանի մի շարք շրջաններում գրի առնված «Շվոտը դուրս, մարտը ներս» ասացվածքը, որ գործ է ածել հայ գյուղացին փետրվար ամսի վերջերին` ձմռանը ճանապարհելու և գարնանը դիմավորելու առիթով։ Վերոհիշյալ ասացվածքը կապված է Շվոտ կոչվող չար ոգիների ժողովրդի մեջ գոյություն ունեցող այն նախապաշարում-հավատալիքի հետ, ըստ որի հիշյալ չար ոգիները գաղտնի մտնում են գյուղացու տունը՝ վնասում նրա պաշարեղենին և բանող ու կթան անասուններին: Ձմեռվա վերջին, երբ պակասում է գյուղացու պաշարը, առանձնապես զգալի է լինում շվոտների հասցրած վնասը, ուստի և նա ձեռնարկում է վերջիններիս վտարմանն իր տանից,ասելով՝ «Շվոտը դուրս, մարտը ներս»։ Ակներև է, որ ասացվածքն իր ծագումով կապված է երկրագործական-անասնապահական շրջանի հետ, երբ նախնադարյան մարդը զանազան մոգական միջոցներով (բանաձևերով, ծեսերով ու արարողություններով) ենթադրում էր ներգործել բնության վրա և նրա երևույթներն ու ուժերը ծառայեցնել իրեն։

Աղբյուրը՝ Հայկական հանրագիտարան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s