Հ.Թումանյան. ԳԵԼԸ

Խորն աշունքին Լոռու սարերով անցկենալիս մի գյուղում մութը վրա հասավ։ Հյուր ընկա Անդրիաս քեռու տանը, որ մի հին ու փորձված հովիվ էր։

Սարերում սովորություն կա, որ տեսան մեկի տունը հյուր եկավ՝ հարևանները կհավաքվեն եկվորի գլխին, կհետաքրքրվեն, հարցուփորձ կանեն՝ իմանան ի՛նչ կա, ի՛նչ չկա աշխարհքում։ Եվ ահա հետզհետե գյուղացիք հավաքվեցին Անդրիաս քեռու օթախը։ Շարունակել կարդալ

Հ.Թումանյան. ԾՂՐԻԴԸ

Ճըռռ՜․․․ ճըռռ՜․․․ ճը՛ռ -ճը՛ռ, ճըռռ՜․․․

Լսե՞լ եք էն թախծալի ճռռոցը, որ ծաղկի բուրմունքի ու կանաչի թարմության հետ խառնված հոսում է գարնան դաշտերի երեսով։

Իհարկե լսել եք և ինչքա՜ն եք լսել։ Դեռ ով գիտի, գուցե էդ ժամանակ մի ծառի կամ թփի տակ էլ պառկած խորասուզվել եք ջինջ, կապույտ երկնքի խորության մեջ, մաքուր, թեթև երազների մեջ, իսկ չորս կողմերդ ծավալվում է համատարած՝ ճըռ՜ռ՜․․․ ճըռ՜ռ՜․․․

Հանդի կամ դաշտի ծղրիդն է՝ իր անթիվ ու անհամար ընկերներով։ Շարունակել կարդալ