Ինչպես են տոնում Սուրբ Ծնունդը աշխարհի տարբեր երկրներում

 

img_0959Սուրբ ծնունդը քրիստոնեական և պետական ամենակարևոր տոներից է աշխարհի 145 երկրներում: Դեկտեմբերի 25-ի լույս գիշերը կաթոլիկները` Արևմտյան Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի, Աֆրիկայի և Ասիայի որոշ երկրների ժողովուրդները, տոնում են Սուրբ Ծնունդը: Այս օրը տոնում են ոչ միայն կաթոլիկ և բողոքական եկեղեցիները, այլև դրանց հետ կապված կրոնական ուղղություններին հարող հավատացյալները, այսինքն նրանք, ովքեր հետևում են Գրիգորյան օրացույցին: Սուրբ ծնունդը քրիստոնեական և պետական ամենակարևոր տոներից է աշխարհի 145 երկրներում: Տոնի հիմքում ընկած է Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը: Այս իրադարձությունը հնարավորություն է ստեղծել ցանկացած հավատացյալի հոգու փրկության և հավերժ կյանքի համար: Սուրբ ծնունդը կաթոլիկության մեջ ամենաճոխ տոներից է` երեք եկեղեցական ծառայությամբ: Այս տոնը նշվում է ութ օր շարունակ: Սուրբ ծննդի տոնակատարություններն ավարտվում են հունվարի 1-ին, երբ հատուկ հանդիսավորությամբ նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի օրը: Սուրբ ծննդի նախօրեին խիստ պաս է պահվում: Ըստ ավանդության` պասն ավարտվում է այն ժամանակ, երբ երկնքում հայտնվում է առաջին աստղը, որը մարդկությանը հայտնեց Աստծո որդու ծննդյան մասին: Հենց այդ ժամանակ էլ սկսում է Սուրբ ծննդյան տոնակատարությունը: Այդ օրն ընդունված է հավաքվել ողջ ընտանիքով ընդհանուր սեղանի շուրջ, որին մատուցում են ամեն երկրին բնորոշ ճաշատեսակներ: Հնդկահավը, բադը կամ սագն ամենատարածված ուտելիքներն են: Անգլիայում պարտադիր ուտեստ է փշահաղարջի սոուսով համեմված հնդկահավը և սուրբ ծննդյան փուդինգը: Ամերիկայում մատուցվում է լորամրգի սոուսով համեմված հնդկահավ: Ֆրանսիայում տոնը տոն չէ, եթե սեղանին չկա սպիտակ գինով եփված հնդկահավ: Այստեղ նաև մատուցում են ծովային կենդանիներ, բադի լյարդից պաշտետ, պանիրների տեսականի և շամպայն: Դանիայում ուտում են բադ կամ սագ` լցոնված խնձորով, ինչպես նաև բրնձե փուդինգ և չամիչով բրնձե ապուր: Իռլանդիայում պատրաստում են հնդկահավ և խոզապուխտ, իսկ Հունաստանում` հնդկահավ և գինի, Լիտվայում և Գերմանիայում էլ` կարմրացրած բադ: Գերմանացիներն անպայման մատուցում են խնձորով, ընկույզով, չամիչով ուտեստներ: Չինաստանում, որտեղ բավականին քրիստոնյաներ են ապրում, պատրաստում են հայտնի կայսերական ուտեստը` չինական բադը: Իսկ ահա Ավտրիայում, Հունգարիայում և բալկանյան երկրներում երբեք չեն մատուցում թռչուն: Այստեղ վստահ են, որ այդ օրը թռչուն չի կարելի ուտել. հաջողությունը կթռն-կհեռանա: Իտալացիները մատուցում են ձուկ և ծովային կենդանիներ, ինչպես նաև տորտելլինի և շամպայն: Իսպանիայում խորոված խոզ են ուտում: Ամեն իսպանացու սեղանին պարտադիր պիտի լինեն ծովային կենդանիներ, ինչպես նաև քաղցրեղեն: Սուրբ ծննդի բնորոշ տարրը զարդարված եղևնին է: Այս արարողակարգն առաջացել է գերմանական ազգերի մոտ, որոնց մոտ եղևնին կյանքի և պտղաբերության խորհրդանիշն էր:

Blog.Liberal.am | © Նյութը վերցված է Լիբերալ Բլոգ-ից

Սուրբ Ծննդյան հատուկ օրացույց

One comment on “Ինչպես են տոնում Սուրբ Ծնունդը աշխարհի տարբեր երկրներում

  1. Ծանուցում՝ Ամանորի հրավեր | Դասավանդողի բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s