Մեդիաստուգում.1

Տե՛ս հղումը

Реклама

Ասպետն ու վիշապը. առակի վերլուծություն

Կարդա՛ ,,Առականի էլեկտրոնային ամսագրում

1. Բնութագրի՛ր առակի հերոսներին:

2. Առակից առանձնացրո՛ւ քո կարծիքով, ամենակարևոր նախադասությունը: Հիմնավորի՛ր ընտրությունդ:

3. ՙՄեկնաբանի՛ր: / առավելագույնը՝ 7 միավոր /

Լրացուցիչ

Առակի իմաստն արտահայտող առած-ասացվածքներ գտի՛ր: / 8-9 միավոր /

Ագահություն. իսկ ի՞նչ է դա…

Կարդացե՛ք ձեր ավագ ընկերների մտքերը, և ինքներդ փորձեք մտածել այս թեմայի շուրջ: / 7 միավոր /

Շողակն էլեկտրոնային ամսագիր

Լրացուցիչ

Քննարկում ծավալելու համար կարող եք հարցադրումներ մշակել: / 8-9 միավոր /

Արևելյան իմաստություններ

Կարդա՛ և մեկնաբանի՛ր:

Ուժեղը կհաղթահարի արգելքը, իմաստունը՝ ամբողջ ճանապարհը:

 Եթե դու սայթաքել ես ու ընկել, դա դեռ չի նշանակում, որ դու ճիշտ ճանապարհին չես:

Կյանքի իմաստություններ Վինի Թուխից

1. – Դնչիկ. «Ինչպե՞ս է արտասանվում սեր բառը»:

— Թուխ. «Դու այն չես արտասանում, դու այն զգում ես»:

09cd805a3bae4e75c9c6ced14d1c2654

2. Դու խիզախ ես ավելի քան կարծում ես: Ուժեղ ես ավելի քան քեզ թվում է և խելոք՝ քան մտածում ես: Читать далее

Անահիտ

downloadՏե՛ս հղումը

Մի ժամանակ Աղվանից աշխարհի թագավորանիստ քաղաքը Պարտավն էր, որ այժմ ավերակ է և ասվում է Բարդա։ Դա գտնվում էր այժմյան Գանձակի և Շուշվա մեջտեղը՝ Թարթառ գետի վրա։ Այդտեղ էր Վաչե թագավորի հոյակապ ապարանքը՝ իր ընդարձակ ծառաստանով, որ երկարումեկ ձգված էր Թարթառի ափովը։ Այդ հինօրյա արհեստական անտառը բնականից գերազանցում էր իր հսկայական չինարներով ու բարդիներով, որոնց բարձրության ստվերի տակ ծածկվում էին քաղաքի նույնիսկ ամենաբարձր աշտարակները։ Նրա չորս կողմով քաշված ամուր պարիսպը վանդակի պաշտոն չէր կատարում բնավ այն թեթևաշարժ ու արագավազ այծյամների ու եղջերուների համար, որոնք այնտեղ խմբերով զբոսնելու և խաղալու ազատ ասպարեզ ունեին։ Читать далее

Պաուլո Կոելիո. Սրին տիրապետելու արվեստի մասին

«Գետի նման» գրքից

Թարգմանությունը՝ Նունե Մավսիսյանի

ատ դարեր առաջ, սամուրայների (1) ժամանակներում, Ճապոնիայում գրվել է սրին տիրապետելու արվեստի փիլիսոփայության մասին գիրք`«Գիտելիք առանց չարչարանքի» վերնագրով, որը հայտնի է նաև հեղինակի անունով`«Տախլանի տրակտատ»(2) (Տախլանը եղել է սուսերամարտի ուսուցիչ և բուդդայական տաճարի վանական): Ես այդ գրքից ինձ համար ընդգծումներ եմ արել:

Միշտ հանգստություն պահպանի
´ր

Նա, ով հասկանում է կյանքի իմաստը, գիտե` ոչ մի բան չունի ո´չ սկիզբ, ո´չ ավարտ, և այդ պատճառով երբեք չի վշտանում: Նա պայքարում է այն ամենի համար, ինչին հավատում է, ջանք չի թափում որևէ մեկին որևէ բան ապացուցելու համար, լռելյայն պահպանում է հանգստությունը բավականաչափ խիզախորեն, որպեսզի կարողանա ընտրել իր ճակատագիրը:
Սա վերաբերում է թե´ սիրուն, թե´ կռվին: Читать далее

Յուրի Նիկուլինի լավագույն ցիտատները

  • Երբեք վրեժխնդիր մի եղեք ստոր մարդկանց, ուղղակի դարձեք երջանիկ և նրանք դրան չեն դիմանա:
  • Եղեք ինքնուսույց, մի սպասեք մինչ կյանքը կսովորեցնի:
  • Երբեմն ինչ-որ բան ես հետաձգում վաղվա վրա և հետո սրասափով մտածում. վաղը ընդամենը մի քանի ժամ հետո է գալու:
  • Գիտե՞ք, ես ունեմ երջանկության իմ սեփական պատկերացումները: Եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանա երջանկացնել մեկ այլ մարդու, թեկուզ մեկ հոգու՝ Երկրի վրա բոլոր մարդիկ երջանիկ կլինեն:
  • Ի՞նչ է ճակատագիրը: Դա այն է, երբ մեկ ուղղով, իրար ընդառաջ շարժվում են երկու գնացք: Ընթանում են գիշերով, թռչելով մեծ արագությամբ և չեն կասկածում, որ հնարավոր է վթար լինի: Այնուամենայնիվ նրանք բախվում են: Ինչո՞ւ: Երևի ճակատագիր էր:
  • Բնության մեջ ոչինչ չի կորչում, բացի կատարված հույսերից:
  • Մենք էլ կունենանք մեր հաղթանակները: Կարևորը, որ դրանք չլինեն զենքերը ձեռքներիս:
  • Ես երջանիկ կլինեմ, եթե հետո իմ մասին ասեն. նա բարի մարդ էր: Դա չի նշանակում, որ ես միշտ բարի եմ եղել: Բայց բարությունը առաջին տեղում է:
  • Ի՞նչ է դժբախտությունը: Իմ կարծիքով դա մտերիմ մարդու կորուստն է:
  • Ես արդեն իմ խաղակեսը խաղացել եմ, այժմ ավելացված ժամանակն է:
  • Ես սիրում էի սովորել մարդկանցից և ընդունել այն լավը, որը հատկանշական էր նրանց, բայց ամենամեծ ազդեցությունը ինձ վրա թողել են իմ ծնողները:
  • Նույնիսկ չնչին ժպիտից, օրգանիզմում անպայման սատկում է մեկ փոքրիկ միկրոբ: