Ամանորյա տարօրինակ ավանդույթներ աշխարհի տարբեր ծայրերից

113_Asi_Alo_Dzmerbabin_a

Արգենտինա

Այս երկրում նույնիսկ երկու տարօրինակ ավանդույթ գոյություն ունի: Առաջինը՝ հագնել վարդագույն ներքնաշոր, սիրո հաջողությանը գրավելու համար: Կարելի է պատկերացնել վարդագույն ներքնաշոր աղջկա հագին, բայց տղայի հագի՞ն…

Եվ ևս մեկ արգենտինական ավանդույթ՝ կեսգիշերային զանգերի հարվածների ներքո, պարզել աջ ոտքը, որպեսզի տարին  աջ ոտքով սկսվի:

 Ավստրալիա

Այս հեռավոր երկրում ընդունված է Նոր Տարվա կեսգիշերին շրջել փողոցով և հարվածել թավային կամ կաթսային:

Բրազիլիա

Այս երկրի բնակիչները կարծում են, որ եթե Նոր Տարին դիմավորես ճերմակ զգեստներով, ապա կվախեցնես ու կվանես չար հոգիներին:

Այստեղ նաև առավել ակտիվները թռչում են 7 ալիքների վրայով (մեկական շաբաթվա ամեն օրվա համար), որպեսզի տարին  հաջողակ լինի:

Եվ ևս մեկ բրազիլական ավանդույթ՝ այս երկրի բնակիչները Նոր Տարվան ընծաներ են մատուցում Լիմանի աստվածուհուն, որը համարվում է ջրերի և ծովերի աստվածուհին: Աստվածուհին շատ է սիրում ծաղիկներ, այդ պատճառով մարդիկ ջուրն են նետում ծաղկեպսակներ, ծաղկեփնջեր և փայտե փոքրիկ նավակ՝ լի ծաղիկներով: Համարվում է, որ եթե ընծան հետ եկավ, ապա աստվածուհին այն չի ընդունել:

Չիլի

Չիլիում ընդունված է տոնական սեղանին ուտել մեկ գդալ ոսպ, որպեսզի տարին լինի փողառատ և լավ աշխատանք գտնեն: Չիլիի բնակիչները նաև դեկտեմբերի 31-ին ավլում են տունը՝ հանելով այնտեղից վատ էներգիան:

Կոլումբիա

Կոլումբիացիները դեկտեմբերի 31-ին, ամբողջ օրը շրջում են փողոցներով, որքան հնարավոր է շատ քանակությամբ դատարկ ճամպրուկներով, որպեսզի տարին լի լինի շրջագայություններով և նոր տպավորություններով:

Էկվադոր

Այս երկրի բնակիչները Նոր Տարուն, կենտրոնական հրապարակում կնոջ տեսքով խրտվիլակ են այրում, որը խորհրդանշում է  անցնող տարին: Հավատում են, որ այսպիսով անցնող տարվա վատը կգնա անցնող տարվա հետ: Տղամարդիկ հագնում են կանացի հագուստներ, պատկերելով կախարդների և խնդրում են մետաղադրամներ, որպեսզի փրկեն «ամուսնուն կրակի վրա այրվելուց»:

Սալվադոր

Այստեղ կա զարմանալի մի ավանդույթ՝ մարդիկ ջարդում են ձուն բաժակի մեջ և ամբողջ Նոր Տարվա գիշերը այն թողնում պատուհանագոգին: Իսկ առավոտյան գուշակում են թե իր ձևով ինչի է նման այդ ձուն: Հենց այդ ձև հիշեցնող որևէ բանն էլ  գալիք տարում կտրվի նրան, ով այդ ձուն ջարդել է:

Ֆինլանդիա

Խիստ ֆինները կանչում են հաջողությանը՝ սառցե ջրի մեջ  հալեցված մետաղ լցնելով:

Գվատեմալա

Գվատեմալայի բնակիչները Նոր Տարվա գիշերը, ժամը 12-ին, ուսի վրայով նետում են 12 պեննի, այդ ընթացքում նայելով հակառակ ուղղությամբ: Ըստ նրանց ավանդույթի, դա արվում է, որպեսզի տարին փողառատ լինի:

Նիդերլանդներ

Այս երկրի բնակիչները Նոր Տարվա գիշերը ուտում են ավանդական ամանորյա ուտեստ՝ խմորե գնդեր, կարագի մեջ տապակած և վրան շաքարափոշի լցված:

Ֆիլիպիններ

Այստեղ ընդունված է պայքարել չար ուժերի դեմ: Տանը միացնում են բոլոր լույսերը և բացում բոլոր դռները՝ ոչ միայն տան, այլ նաև պահարանների, որպեսզի բոլոր չար ոգիները դուրս կորչեն: Ի դեպ՝ լույսեր վառելու ավանդույթ ունենք նաև մենք՝ հայերս:

Պուերտո Ռիկո

Պուերտո Ռիկոյի բնակիչները ջրով լցնում են դույլերը, բաժակները և մինչև զանգերը հնչում են՝ դատարկում են դրանք տանից դուրս:

Շոտլանդիա

Առաջին հյուրի ավանդույթը սրբորեն պահպանվում է այս երկրում: Նա, ով առաջինը կմտնի տուն Նոր Տարվանից հետո, պետք է տանտերերին նվեր տա: Դա կարող է լինել ամեն ինչ՝ մետաղադրամներ, հաց, ցորեն, վիսկի: Այդ նվերը հարստություն կբերի այդ տուն:

Իսպանիա

Իսպանացիները հաճույքով են նշում և նրանց ավանդույթն էլ բավական հաճելի է: Պետք է հասցնել ուտել 12 հատիկ խաղող՝ զանգերի ամեն հարվածի հետ մեկական: Դա բարգավաճում կբերի նրան, ով դա կանի:

Վենեսուելա

Այստեղ ընդունված է դիմավորել Նոր Տարին դեղին ներքնազգեստերով, որպեսզի հաջողություն լինի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s