Սուրբ Ծննդի խորհուրդը

Հունվարի 6-ը` Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոն

Հունվարի 6-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծննդյան (կաթոլիկ եկեղեցին այն նշում է դեկտեմբերի 25-ին) ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  ծննդյան և մկրտության հիշատակումն է: Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ. ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, վառել: «Ինչպես գիտենք, Քրիստոս ծնվեց երեկոյան` քաղաքից դուրս գտնվող մի մսուրում: Այդ պատճառով էլ հունվարի 5-ի երեկոյից սկսում ենք նշել Քրիստոսի ծննդյան տոնը: Այդ օրը պատարագիչ քահանան ավետիս է փոխանցում եկեղեցում հավաքված բոլոր հավատացյալներին` ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»: Քրիստոսի ծննդյան տոնակատարությունները տևում են ութ օր` մինչև հունվարի 13-ը:

Սուրբ ծննդյան սեղանը

Սուրբ Ծննդյան սեղանից պետք է հավաքել ամանորյա մսեղենով սեղանը և չամչով ու բրնձով փլավից, ձկնեղենից և բուսական կերապուրներից բաղկացած սեղան բացել: «Բրնձով փլավն հետաքրքիր խորհուրդ ունի. ասում ենª կաթսայի միջի բրինձը մարդիկ են, իսկ չամիչները` առաքյալները, որ եկել ու համ են տվել աշխարհին: Սեղանին խմիչքներից գինի պետք է դնել, որովհետև Քրիստոս էլ գինի խմեց և այն օրհնեց` որպես իր արյուն և բաշխեց ողջ հավատացյալներին:

Աղբյուրը՝ http://www.esem.am/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s