Յուրի Նիկուլինի լավագույն ցիտատները

  • Երբեք վրեժխնդիր մի եղեք ստոր մարդկանց, ուղղակի դարձեք երջանիկ և նրանք դրան չեն դիմանա:
  • Եղեք ինքնուսույց, մի սպասեք մինչ կյանքը կսովորեցնի:
  • Երբեմն ինչ-որ բան ես հետաձգում վաղվա վրա և հետո սրասափով մտածում. վաղը ընդամենը մի քանի ժամ հետո է գալու:
  • Գիտե՞ք, ես ունեմ երջանկության իմ սեփական պատկերացումները: Եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանա երջանկացնել մեկ այլ մարդու, թեկուզ մեկ հոգու՝ Երկրի վրա բոլոր մարդիկ երջանիկ կլինեն:
  • Ի՞նչ է ճակատագիրը: Դա այն է, երբ մեկ ուղղով, իրար ընդառաջ շարժվում են երկու գնացք: Ընթանում են գիշերով, թռչելով մեծ արագությամբ և չեն կասկածում, որ հնարավոր է վթար լինի: Այնուամենայնիվ նրանք բախվում են: Ինչո՞ւ: Երևի ճակատագիր էր:
  • Բնության մեջ ոչինչ չի կորչում, բացի կատարված հույսերից:
  • Մենք էլ կունենանք մեր հաղթանակները: Կարևորը, որ դրանք չլինեն զենքերը ձեռքներիս:
  • Ես երջանիկ կլինեմ, եթե հետո իմ մասին ասեն. նա բարի մարդ էր: Դա չի նշանակում, որ ես միշտ բարի եմ եղել: Բայց բարությունը առաջին տեղում է:
  • Ի՞նչ է դժբախտությունը: Իմ կարծիքով դա մտերիմ մարդու կորուստն է:
  • Ես արդեն իմ խաղակեսը խաղացել եմ, այժմ ավելացված ժամանակն է:
  • Ես սիրում էի սովորել մարդկանցից և ընդունել այն լավը, որը հատկանշական էր նրանց, բայց ամենամեծ ազդեցությունը ինձ վրա թողել են իմ ծնողները:
  • Նույնիսկ չնչին ժպիտից, օրգանիզմում անպայման սատկում է մեկ փոքրիկ միկրոբ: