Պաուլո Կոելիո. Սրին տիրապետելու արվեստի մասին

«Գետի նման» գրքից

Թարգմանությունը՝ Նունե Մավսիսյանի

ատ դարեր առաջ, սամուրայների (1) ժամանակներում, Ճապոնիայում գրվել է սրին տիրապետելու արվեստի փիլիսոփայության մասին գիրք`«Գիտելիք առանց չարչարանքի» վերնագրով, որը հայտնի է նաև հեղինակի անունով`«Տախլանի տրակտատ»(2) (Տախլանը եղել է սուսերամարտի ուսուցիչ և բուդդայական տաճարի վանական): Ես այդ գրքից ինձ համար ընդգծումներ եմ արել:

Միշտ հանգստություն պահպանի
´ր

Նա, ով հասկանում է կյանքի իմաստը, գիտե` ոչ մի բան չունի ո´չ սկիզբ, ո´չ ավարտ, և այդ պատճառով երբեք չի վշտանում: Նա պայքարում է այն ամենի համար, ինչին հավատում է, ջանք չի թափում որևէ մեկին որևէ բան ապացուցելու համար, լռելյայն պահպանում է հանգստությունը բավականաչափ խիզախորեն, որպեսզի կարողանա ընտրել իր ճակատագիրը:
Սա վերաբերում է թե´ սիրուն, թե´ կռվին: Շարունակել կարդալ