«Ժպիտ» ռադիոն՝ ժպիտի մասին

Реклама
Автор: Արմինե Աբրահամյան Рубрика: Ռադիո

Գարնանային ամսագիր

Առաջարկվող առաջադրանքներ /26.02 -02.03 /

Յուրաքանչյուր սովորող կազմում, ձևավորում է  իր ամսագիրը և հրապարկում այն ուսումնական բլոգում:

  • Գարնանային հրավեր
  • Գարնանային հանելուկներ
  • Գովք գարնանը
  • Իմ գարուն կերպարը/ նկար, բնութագրություն, նկարագրություն/
  • Գարնանային բառեր, և դրանցով կազմված շուտասելուկներ
  • Գարանանյին երգ, հեքիաթ կամ պատում
  • Այլ աշխատանք սովորողի նախաձեռնությամբ

Ներսես Շնորհալի.

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

* * *

Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

(Արև)

* * *

Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:

(Կատու)

* * * Читать далее

Երկու սև ամպ

Առաջադրանքների փաթեթ

1. Ուշադիր ընթերցի’ր բանաստեղծությունը, առանձնացրո՛ւ անծանոթ բառերը և բացատրի՛ր:

2. Ինչպիսի՞ տրամադրություն է հաղորդում այս բանաստեղծությունը, տարվա ո՞ր եղանակը, օրվա ո՞ր ժամն  է նկարագրված:

3. Առանձնացրո՛ւ ամենատպավորիչ բնապատկերը և նկարի՛ր:

4. Նկարագրի՛ր ամպերին:

5.  Ինչի՞  մասին է այս բանաստեղծությունը:

6. Արձակ և համառոտ շարադրանքի միջոցով, պատմի՛ր բանաստեղծության բովանդակությունը:

Լրացուցիչ-8-9 միավոր

1. Բանաստեղծության ներկայացմամբ որևէ ուսումնական նյութ /աուդիոգիրք, ռադիոնյութ, նկարազարդ ընթերցարան, բնագիտական տեղեկատվական նյութ քամու և ամպերի մասին … / պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Առաջադրանքերի փաթեթ

 

Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Բացուել է գարունը, ջրերը պղտորուել,
Սար ու ձոր կանաչել, ծաղկով զարդարուել.
Ծիծեռը գտել է իր բույնը հեռուան,
Շինում է, կարկատում, դնում նոր ձվան.
Պաղ օձը տաքցել է, թողել է իր բույն,
Սոխակը մնում է վարդի բացուելուն.
Գուգարաց աշխարհը նոր կեանք է առել,
Լոքի ու լալվարի ձիւները հալուել.
Գետակը Բողնիքի վաղ արշալոյսին
Հորդացած վշշում է փրփուրն երեսին.
Անտառում Ուփրեթը ամրոցն Արամեան,
Զուգուել է զարդարուել նոր հարսի նման.
Բուրգերից խնդութեան արցունք է հոսում,
Կարծես թէ սիրարժան հիւրի է սպասում:
Ամրոցի տիրուհին չքնաղ ՀԱՅԿԱՆՈՒՇ,
Դեռ փափուկ անկողնում քնած է մուշ- մուշ.
Տեսնում է երազում մի մարդ աժդահայ,
Մի գերան ուսին դրած գալիս է ահա.
Գալիս է աժդահան ընկնում ոտքերը,
Ասում է «Հայկանուշ, դու ես իմ սէրը.
Կամ ինձ այս գերանով զարկիր, սպանիր,
Եւ կամ իմ խնդիրքըս լսի՛ր , ընդունի՛ր»:
Վեր կացավ տիրուհին փափուկ անկողնից.
Ինչպէս մի նոր արեւ ծովի խորքերից,
Ոսկեմազ ծամերը ճաճանչի նման
Ծածկեցին մինչեւ ոտք հասակն աննման.
Երեք չորս նաժիշտներ մոտեցան կուսին,
Տօն օրուայ հագուստով նրան զուգեցին:
Նոր տեսած երազը գրաւել է նրան,
Մտքիցը չի ընկնում ահռելի հսկան.
«Մենք շուտով, ասում է, մէկ հիւր կունենանք.
Պէտք է նրա յառջեւ դուռը չբանանք.
Ես տեսայ երազում մի մարդ ահարկու,
Եկել է և ոտքս ընկել իբրեւ փեսացու»…
Այդ հսկան, թէ կուզես իմանալ ճիշտը,
Ասում է ժպտալով նըրա նաժիշտը,
Երեկուայ գուսանի երգի հերոսն է,
Պասքամեան աժդահա Անգեղեան Տորքն է:
Պարխարեան լեռներում երգչի ասելով
Կենում է մի հովիւ քաջ Տորք անունով.
Նա մի շատ յաղթանդամ հսկայ է զորեղ,
Բայց սիրտը բարի է, թեւ սէմքն ահեղ.
(Թող մարդ կոշտ լինի անհարթ սարի պէս,
Բայց սիրտը չըլինի անշունչ քարի պէս),
Նրան շատ սիրում են թէ՛ մարդ, թէ՛ գազան,
Առիւծ եւ վագրեր են հօտին պահապան,
Նա խոմ քո ցեղիցդ է, քեզ մոտ ազգակից,
Մի պապի թոռներ եք եւ մէկ արիւնից.
Գուսանի ներբողը ազդել է վըրադ,
Երազում տեսել ես ազգակից հսկադ:
_Դուք պատրաստ մնացեք, ինչ էլ որ լինի,
Թող վրաս ունենամ իմ թուրն հավլունի.
Ամրոցի դռները ամուր փակեցեք,
Լուացեք գլխներըդ, մաքուր հագուեցեք.
Ես գիտեմ , երազս պիտի կատարուի,
Մենք հյուրին կընդունենք, եթէ ներս մտնի,
Թէ փակած դռնովը ներս գալ կարենայ,
Այդ նշան կըլինի, որ Քաջ Տորքն է նա»:
Իրաւ որ Քաջ Տորքն էր երազի հսկան,
Եկ գնանք, ընթերցող, եւ բերենք նրան: Читать далее

«Ոսկի քաղաքը»

Առաջադրանքների փաթեթ

Տնային առաջադրանք 17.02 

1. Ընթերցել 1-5-րդ հատվածները /ընթերցարան 5-6 / ,

2. Դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառերն ու արտահայտությունները:

Դասարանական աշխատանք 19.02

1. Անծանոթ բառերի և արտահայտությունների վերլուծություն:

2. Հեքիաթի հատվածների խմբային ընթերցում-ներկայացում:

3. Հատվածների վերլուծություն, քննարկում:

Տնային առաջադրանք 19.02

1. Ընթերցած հատվածների /1-5-րդ / համառոտ պատում:

Դասարանական աշխատանք  20.02

Խմբային աշխատանք

1. ,,Երեք բանալի և մեկ կողպեք,, մեթոդի միջոցով, հեքիաթի  /6-9-րդ/ հատվածների ընթերցում, հենակետային մտքերի և  գաղափարի առանձնացում, վերլուծություն:

2. Տնային առաջադրանք 23.02

Հեքիաթի վերլուծություն անհատական բլոգներում: