Առաջադրանք «Չախչախ թագավորը» հեքիաթի շուրջ

Ամբողջությամբ կարդալ «Չախչախ թագավորը» հեքիաթը և պատմել այն՝

  • ​Աղվեսի անունից
  • Ջրաղացպանի անունից
  • Շահ Մարի անունից
Հեքիաթից դուրս գրել աղվեսի խորամանկությունը բնորոշող ամենադիպուկ տողերը:

 

Խաղարկային դատարան. Չախչախ թագավորը հեքիաթի շուրջ

Չորս անկյուն. մեթոդ

Խաղավարը՝ դատավորը, հանդիսանում է քննարկման կազմակերպիչը և ամեն մի խախտում գրանցելու իրավունք է ստանում: Կարգապահական կանոնները խախտելու դեպքում, խաղավարը /դատավորը / ընդհատում է խաղը և նախազգուշացնում մասնակիցներին: Անհարժեշտության դեպքում՝ միավորներ պակասեցնելով: Առաջադրաված յուրաքանչյուր հարցից /մեղադրանք, արդարացում/ հետո, խաղավարը գրանցում և հայտարարում է արդյունքները: Քննարկման, բանավեճի ավարտից հետո, հայտարարվում է հաղթանակած թիմի արդյունքը և ըստ այդմ՝ կայացնում դատավճիռը:

Քայլ առաջին

Մասնակիցները բաժանվում են չորս խմբի /հաշվելու, քարտիկների, հաշվարկային խաղերի և այլ միջոցներով/:

Քայլ երկրորդ

Խմբերից երկուսը մեղադրում են աղվեսին / մեղադրանքներ են գրում, հաշվի առնելով աղվեսի բոլոր գործողությունները:

Մյուս երկու խմբերը արդարացնում են աղվեսին, նույն կերպ, արդարացումներ մեջբերելով:

Հարևան խմբերը պետք է անհարժեշտության դեպքում օգնեն իրար՝ դիպուկ հարցադրումներ կամ արդարացումներ մտածելով: Օգնող խումբը նույնպես միավորներ է վաստակում:

Աշխատանքի ընթացքը

  • Խմբի մասնակիցները քննարկում, կետերով նշում են իրենց մեղադրանքները կամ արդարացումները:
  • Քննարկումը սկսում է մեղադրող կողմը, իսկ արդարացնողները փորձում են հիմնավորել իրենց կարծիքը:
  • Քննարկումը շարունակվում է այնքան ժամանակ քանի դեռ հարցադրումները հիմնավորված պատասխաններ են ստանում:

Կարևոր

Խմբերը պարտավոր են մինչև վերջ լսել իրար և հիմանվորումներ բերելով՝ փաստարկված, խաղաղ հաստատել իրենց կարծիքը :

Միավորներ է վաստակում այն թիմը, որը պահպանում է խաղի կանոնները և պատասխանում առաջադրված բոլոր հարցերին: