Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Բացուել է գարունը, ջրերը պղտորուել,
Սար ու ձոր կանաչել, ծաղկով զարդարուել.
Ծիծեռը գտել է իր բույնը հեռուան,
Շինում է, կարկատում, դնում նոր ձվան.
Պաղ օձը տաքցել է, թողել է իր բույն,
Սոխակը մնում է վարդի բացուելուն.
Գուգարաց աշխարհը նոր կեանք է առել,
Լոքի ու լալվարի ձիւները հալուել.
Գետակը Բողնիքի վաղ արշալոյսին
Հորդացած վշշում է փրփուրն երեսին.
Անտառում Ուփրեթը ամրոցն Արամեան,
Զուգուել է զարդարուել նոր հարսի նման.
Բուրգերից խնդութեան արցունք է հոսում,
Կարծես թէ սիրարժան հիւրի է սպասում:
Ամրոցի տիրուհին չքնաղ ՀԱՅԿԱՆՈՒՇ,
Դեռ փափուկ անկողնում քնած է մուշ- մուշ.
Տեսնում է երազում մի մարդ աժդահայ,
Մի գերան ուսին դրած գալիս է ահա.
Գալիս է աժդահան ընկնում ոտքերը,
Ասում է «Հայկանուշ, դու ես իմ սէրը.
Կամ ինձ այս գերանով զարկիր, սպանիր,
Եւ կամ իմ խնդիրքըս լսի՛ր , ընդունի՛ր»:
Վեր կացավ տիրուհին փափուկ անկողնից.
Ինչպէս մի նոր արեւ ծովի խորքերից,
Ոսկեմազ ծամերը ճաճանչի նման
Ծածկեցին մինչեւ ոտք հասակն աննման.
Երեք չորս նաժիշտներ մոտեցան կուսին,
Տօն օրուայ հագուստով նրան զուգեցին:
Նոր տեսած երազը գրաւել է նրան,
Մտքիցը չի ընկնում ահռելի հսկան.
«Մենք շուտով, ասում է, մէկ հիւր կունենանք.
Պէտք է նրա յառջեւ դուռը չբանանք.
Ես տեսայ երազում մի մարդ ահարկու,
Եկել է և ոտքս ընկել իբրեւ փեսացու»…
Այդ հսկան, թէ կուզես իմանալ ճիշտը,
Ասում է ժպտալով նըրա նաժիշտը,
Երեկուայ գուսանի երգի հերոսն է,
Պասքամեան աժդահա Անգեղեան Տորքն է:
Պարխարեան լեռներում երգչի ասելով
Կենում է մի հովիւ քաջ Տորք անունով.
Նա մի շատ յաղթանդամ հսկայ է զորեղ,
Բայց սիրտը բարի է, թեւ սէմքն ահեղ.
(Թող մարդ կոշտ լինի անհարթ սարի պէս,
Բայց սիրտը չըլինի անշունչ քարի պէս),
Նրան շատ սիրում են թէ՛ մարդ, թէ՛ գազան,
Առիւծ եւ վագրեր են հօտին պահապան,
Նա խոմ քո ցեղիցդ է, քեզ մոտ ազգակից,
Մի պապի թոռներ եք եւ մէկ արիւնից.
Գուսանի ներբողը ազդել է վըրադ,
Երազում տեսել ես ազգակից հսկադ:
_Դուք պատրաստ մնացեք, ինչ էլ որ լինի,
Թող վրաս ունենամ իմ թուրն հավլունի.
Ամրոցի դռները ամուր փակեցեք,
Լուացեք գլխներըդ, մաքուր հագուեցեք.
Ես գիտեմ , երազս պիտի կատարուի,
Մենք հյուրին կընդունենք, եթէ ներս մտնի,
Թէ փակած դռնովը ներս գալ կարենայ,
Այդ նշան կըլինի, որ Քաջ Տորքն է նա»:
Իրաւ որ Քաջ Տորքն էր երազի հսկան,
Եկ գնանք, ընթերցող, եւ բերենք նրան:

ԵՐԳ ԱՌԱՋԻՆ

Ա
Շատ դարեր առաջ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անուամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա եւ շատ ահարկու.
Աչքերը կարծես մի մի կապույտ ծով,
Ճաճանչաւորուած արեւի լոյսով,
Սեւ-սեւ ունքերը մութ ամպի նման
Բարդ-բարդ կուտակուած աչքերի վրան
Քիթը կորընթարդ, իբրեւ մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունքները՝ թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով մի դեւ եւ ոչ թէ հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպէս աժդահա:
Տգեղ էր դեմքը եւ այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա եւ այնքան ուժեղ,
Որ յիսուն գոմէշ չունէին մէկտեղ:

Նա դեռպատանի ժայռեր էր ճեղքում,
Ճեղքում էր ձեռքով, ձեռքով էլ կոկում.
Ճեղքում, յղկում էր քարէ տախտակներ,
Եղունքով փորում պէս- պէս նկարներ,
Նա մի հովիւ էր, հովիւ լեռնական,
Բայց ոչ հասարակ, այլ դիւցազնական,
Առիւծ ու վագր նրան տեսնելիս
Սովոր շան նման մոտն էին գալիս.
Կարծում էին, թէ նա էլ է գազան,
Եւ նա է իրենց զօրաւոր արքան,
Փաթաթւում էին քաջի ոտներին
Եւ կաղկանձելով աղերսում բաժին.
Նա էլ տալիս էր սնունդ բաւական
Եւ հօտի վրան կարգում պահապան:
Ինքն այնուհետւ գնում էր անտառ,
Որ սնունդ գտնէ իր ուժի համար:
Նա պոկոտում էր մեծ ծառեր հատ- հատ
Ու շինում նրանցից մի մեծ ցանկապատ.
Անտառի շուրջը պարիսպ էր դառնում.
Մէջը վայրենիք կաշկանդուած մնում.
Եւ նա բռնում էր, բռնոտում այսպէս,
Եղնիկ, եղջերու եւ այլ ինչ ասես:
Քսան, երեսուն երէ շալակած,
Գնում էր հօտը հոգնած ու քրտնած.
Առիւծն ու վագրը դէմն էին գալիս,
Քաջի ոտքն ընկնում ու բարեւ տալիս
Եւ խնդրում էին դիւցազն Տորքին
Մասնակից անել համեղ ընթրիքին:

Նա չէր շատակեր Շարայի նման.
Սիրում էր կաթը եւ մածուն ու թան.
Եւ չէր բարկացոտ, այլ հեզ ու խոնարհ,
Բայ Տէրն ազատեր, թէ որ բարկանար…

Բ
Մէկ անգամ գիւղում Տորքին զայրացրին,
«Անգեղ, գէշ Անգեղ» հետքից կոչեցին,
Էլ չըհամբերեց. Պոկեց մի մեծ ծառ,
Աւլեց նրանով ամբողջ գիւղն իսպառ.
Ասում եմ աւլեց, չկարծեք սրբեց,
Այլ տուն, գոմ մարագգետնին հավսարեց.
Փախան մարդիկը ճանճերի նման,
Էլ ով կը կանգներ Տորքին յանդիման,
Այսպէս, երբ նրայ բնութիւնն իմացան
Էլ այնույետեւ սրտին չըդիպան,
Այլ մեծ յարգանքով պատուասիրեցին,
Պարերգ շինելով, գովաբանեցին.
Տըղեք, աղջկեք ձեռք- ձեռքի տուած
Եւ պարում էին, եւ գովում Տորքին:
Էլ այնուհետեւ նրայ դէմքն ահեղ
Առաջուայ նման չէր թւում ահեղ:
Անգութ չէր Տոտքը եւ ոչ էլ անգէտ,
Մի որմնադիր էր եւ ճարտարապէտ.
Ահագին վէմեր նա բերաւ տաշեց,
Իր քանդած գիւղը նոր մէկանց շինեց.
Եւ այնուհետէւ իր ուժն ահագին
Նա գործ էր դնում միշտ դէպի բարին:
Նրանից առաջ շատ քաղաք ու գիւղ
Թալանում էին գողերն աներկիւղ,
Բայց երբ լոյս ընկաւ Անգեղ Տորք Հսկան,
Աւազակները ծակ ու ծուկ մտան:
Նա թէր գործածումոչ թուր եւ ոչ նետ,
Միայն իր տեսքով անում էր անհետ,
Բայց երբ թշնամին երես էր առնում,
Նա այն ժամանակ ուժին էր դիմում.
Վերցնում էր քարեր, քարեր ահագին
Եւ կարկուտի պէս թափում գլխներին:
Սեւ ծովի կողմից օտար թշնամիք
Թալանում էին եւ գերում մարդիկ,
Միշտ գալիս էին անթիւ նաւերով,
Այն էլ աշկարա օրը ցերեկով:
Կողոպտում էին անթիւ գիւղորեք
Եւ գերի տանում սիրուն աղջկեք:
Մէկ անգամ եկան խնդրեցին Տորքին,
Որ գնայ օգնէ խեղճ ժողովրդին.
Գնաց մեր հսկան, բայց նաւերն արդեն
Հեռացել էին Սեւ Ծովի ափէն:
Զայրացաւ Տորքը, գոռաց, մռնչաց,
Իբրեւ մի առիւծ նետահար եղած.
Բլրաչափ ժայռեր սարերից պոկեց,
Փախչող նաւերի յետքից շըպրտեց.
Դղրդաց ծովը, բարձրացան ալիք
Նաւեըը դարան շարժուն խաղալիք.
Ահա դաձեալ ժայռ, դարձեալ դղրդոց,
Շրջւում են նաւերն իբրեւ օրորոց.
Էլի մէկ բլուր, մեծ քան զարաջին
Ընկնում է ուղիղ նաւերի գլխին:
Գնում են կրկին ժայռերը գունդ գունդ
Զարկւում նաւերին եւ տանում անդունդ:
Ողջ կորան այսպէս աւազակնըրը,
Դէպի անհատակ ծովի խորքերը.
Նրանցից միայն մէկն ազատուեցաւ,
Գլուխը պատռած իր երկիրն հասաւ.
Եւ այնտեղ այնպէս հրաշքներ պատմեց,
Որ լսողներին սարսափեցրեց:
Ահա այս անգութ բարբարոսութեան
Վերջ տուաւ իսպառ մեր զորեղ հսկան:

Գ
Տորք անունը շատ հռչակուեցաւ.
Մինչեւ արքայի ականջին հասաւ.
Մեծթագաւորը կանչում է Տորքին,
Որ պարգեւներ տայ եւ նայէ դէմքին:
Գնում է Տորքը մի մեծ ծառ ուսին դրած,
Ծառի ճղներից երէներ կախած.
Այնտեղ կար այծեամ ու վայրի ոչխար,
Եղնիկ, եղջերու, վարազ ու կխտար…
Տորքի համբաւը առաջ էր գնացել
Եւ քաղաքացոց նախապատրաստել.
Խանութ ու կրպակ ողջ կողոպտեցին,
Փողիվ փողհատով դիմաւորէցին.
«Եկաւ, հա եկաւ, գալիս է գալիս»:
Ամենքն էլ իրար իմաց են տալիս.
Թէ ծեր, թէ մանուկ, թէ աղջիկ, թէ կին,
Եկան տեսնելու նորեկ հսկային:
Երբ Տորքը մտաւ մեծ մայրաքաղաք,
Նրան կարծեցին շարժուն աշտարակ.
Իրաւ նա ցած չէր աշտարակներից:
Բուրգ էր նա շինուած անտաշ քարերից:
Ծառն ուսին դրած գաւազանի պէս,
Քայ լեր էր անում չորս կանգուն ու կէս:
Այսպէս նա հասաւ մինչեւ ապարանք,
Արքայի վրայ ազդեց մեծ զարմանք.
Վայր դրաւ բեռը, բարձրացաւ վերեւ
Ծնկաչոք ընկաւ արքայի առջեւ:
Թագաւորն ասաց «Ապրիս, ապրիս Տորք,
Դու չես մի հատ մարդ, այլ մի ամբողջ զորք»:
Արքայի ծունկը Տորքը համբուրեց,
Արքան էլ նրան ուսին ձեռք դըրեց:

Դ
Լսել էր արքան որ հսկայ մարդիկ
Չեն լինում խելոքեւ ոչ էլ ճարպիկ,
Բայց երբ Տորքի հետ լաւ ծանօթացաւ,
Նա այս կողմանէ մի նոր գիւտ արաւ:
Տորքին նա պահեց մոտ երեք ամիս,
Հետն էր նստեցնում միշտ ճաշ ուտելիս,
«Ինչպէս ես կարծում», մէկ օր հարցրեց,
(Հսկայի խելքը նա փորձել ուզեց)
Որն է գերազանց, ուժը , թէ խելքը»
«Երկուսն էլ լաւ են, ասաց քաջ Տորքը.
Փոքրիկ ուժի մէջ չի լինի մեծ խելք,
Ոչ էլ ուժեղը կլինի անխելք.
Բյց ինչ է խելքը, ոչ ոք չգիտէ,
Անխելքի համար ւելոքն անմիտ է:
Ուրիշ է խելքը գլխապահութեան
Եւ ուրիշ խելքը հափշտակութեան.
Այդ ամենք ունին, թէ մարդ թէ գազան,
Թէ խելոք լինի , թէ անմիտ անբան:
Բյց կայ մի այլ խելք, խելք դիւցազնական,
Որ հնարում է, ստեղծում է բան,
Որ մեզ տանում է միշտ դէպի բարին
Եւ մոտեցնում արարչի գահին,
Որ բաեցնում է ոդին ու ջրին,
Ծառայեցնում կրակին, հողին,
Շինում է գութան, կամն ու ճախարակ,
Հէրկում մշակում դաշտ ու ագարակ.
Որ քարին, փայտին տալիս աէ նոր ձեւ.
Նոր գործադրութիւն, ըւ այն հարատեւ,
Այս է ճշմարիտ խելքն իմկարծիքով,
Մարդը գազանից վեհ է միայն սրանով»…
Զարմացաւ արքան, այլեւ հիացաւ,
Երբ հսկայ Տորքից այս բանն իմացաւ:

Ե
Մէկ օր էլ արքան տեսաւ մեր Տորքին,
Մէկ բլրաչափ ժայռ բռնել է ձեռքին,
Ահագին ժայռը շուռ մուռ է տալիս,
Կարծես երեխայ լինի խաղցնելիս.
Ժայռը ճեղքում էր Տպրքը ձեռքերով,
Փորու, փորփրում սուր եղունքներպվ.
Փորեց, փորփրեց, տաշեց, տաշտըշեց,
Վերջն արքայիի պէս մի արձան շինեց.
Եւ ինչքան նման, ինչքան գեղեցիկ,
Շորն այնպէս կարել չէր կարող դերձիկ.
Այնքան կատարեալ, ծիրանի հագած,
Բոլոր զարդերով զուգուած, զարդարուած,
Գահի վրայ բազմած, թագը դրած գլխին,
Թուրը քարշ արած, գաւազան ձեռքին,
Փարահեղ մրքով, մարգարտով հիւսուած,
Երբ տեսաւ արքան, մնացհիացած:

Զ
«Այս ինչ հրաշք է», մէկ օր էլ արքան
Տորքին նայելով, ասաց ինքն իրան.
«իղը ւելոք է, թէեւ ահագին,
Բայց ով կըկատծէ, որ այս հսկային
Աստուած տուել է եւ խելք, եւ հասակ,
Այլեւ նկարչի հրաշալի ճաշակ,
Արդեոք սէր էլ կայ այս մարդու սրտում,
Բայց ով կըսիրէ սրան աշխարհքում.
Որտեղ կը գտնուի այնպիսի մի կին,
Պր ուզի դառնալ սըրան ամուսին.
Բայց լաւ կը լիներ, եթէ յաջողեր,
Մենք կունենայինք քաջ հպատակներ»:
Այսպէս մտծեց արքան ինքն իրան
Եւ կանչեց Տորքին, որ ւօսեցնէ նրան:
«Տորք, ասաց արքան, ես չեմ հաւատում,
Որ սէր ունենաս քո կարծր սրտում”:
Ժպտաց մեր հսկան, ինչպէս մի ծծկեր,
Երբ մորից լսեր, թէ արի ծիծ կեր.
Եւ սրտի սէրը իր վառ կայծերով
Փովեց երեսին վարդի թերթերով:
«Իսկ ես, արքայ քաջ ասաց մեր հսկան,
Ինձ որ ասէին, թէ կայ մի գազան,
Մի օձ մի, մի ծաղիկկամ մի անշունչ քար,
Չէի հաւատալ, որ սէր չունենար.
Երկինք ու գետինք, թէ ցամաք, թէ ծով,
Բոլոր տիեզերք լզուածէ սիրով»:
Տորք դու խօսում ես իբրեւ սիրահար:
Ընտրել անշուշտ մէկին քեզ համար»
Ում պէտք է ընտրեմ հարմար իմ սրտին,
Աես դեռ չեմ գտելինձ համար մի կին,
Հեռու աշխարհում մեր սերնդից կան,
Բայ ես չգիտեմայդ երկրի ճամփան,
Մէկին տեսնում եմայնտեղ երազում,
Որպէս թէ մի խոր ձորում է կենում.
Ինձ նման անբախդ, ինձ նմանմենակ,
Բայց ոչ ինձ նմանտգեղ, այլանադակ.
Նա գեղեցիկ է եւ շատ գեղեցիկ,
Ինչպէս նոր ծագած կարմիր արեւիկ”:
«Բայց ինթ ես Կարծում, այդ գեղեցկուհի
Կըդառնա արդեոք քո ընկերուհին»:
Նա ինձ երազում հստատ խօսք տուաւ,
Եւ խօստանալով մի պայման դրաւ,
«Եթէ գաս» ասաց «կռուես ու յաղթես,
Դու ինձ կըստանաս, կռնես կըբերես»:
Հիմա չգիտեմ որտեղ կըգտնեմ,
Որ կռուեմ, յաղթեմ ու առնեմ բերեմ»:
Ես իմաց կըտամիմ բդեխշներին,
Նրանք կըգտնենքո գեղեցկուհին»:
Տոտքն ուրախացաւ, բայց եւ ամաչեց,
Տղայի նման նա կարմրատակեց,
Արքայի ծնկան նա համբոՅր տուաւ:
Եւ իսկոյն եւէթ մոտիցը փախաւ:
Թագւորն ինք էլ շատ ուրախացաւ,
Որ Տորքի սիրոյ գաղտնիքն իմացաւ:

Է
Արքն հրաւիրեց կուսակալներին,
Որ այդ ժամանակ պալատումն էին,
«Կուզեմ իմանալ, ասաց, մեր երկրում
Ինչպէս ցեղեր կան, ինչպէս են ապրում»:
(Թագաւորն ինքը չէր մեր աշխարհից,
Այլ հրավիրուած մի ուրիշ ետկրից).
«Արդեոք մեր երկրում վաղուայ պէս չըկան
Խոշոր հսկաներ մեր Տորքի նման»:
Ամենից առաջ խօսեց Առնը
Բաղց աշխարհի զորեղ իշխանը.
Ողջ լեր, թագաւոր, մեր երկրում դեռ կան
Յաղթանդամ մարդիկ ճիշտ Տորքի նման,
Նրանք կենում են լեռնախորշերում,
Մթին ձորերում եւ քարայրներում.
Պնդոցն են քաշւում, որ ազատ մնան,
Քյոխվի ու գզրի ոչինչ հարկ չըտան,
Տներ են շինում եւ գետնի տակին….
Անքար ու անփայտ, սարերի միջին.
Տեսնում ես նաեւ հաէթ գետնի տակից…
Ծուխ է դուրս գալիս քառասուն տեղից.
Շըշկլւում է մարդ, թէ սա ինչ բանէ
Միթէ սա գիւղ է ով կարծիք կանէ:
Մի դուռն ես գտնում, մտնում , եւ ահա
Քսան, երեսունմարդիկ աժդահայ,
Մի քանի գերան կրակին դրած,
Նստածեն շուրջը մըռութնին կախած.
Իսկ նրանց մայրըպառւ աժդահան
Դրել է կրակին քառականթկաթսան,
Երեք չորս վարազ ողջ ողջմէջն ածած,
Ճաշ է պատրաստումմէկ թի ձեռքն առած.
Խառնում է կաթսան թիաշերեփով,
Ինչպէս մեր կանայքփոքրիկ չամչիկով,
Տունն ունի նաեւանթիւ մաղարեք,
Այնտեղ են լըցուած հարսն ու աղջկեք.
Բոլորն էլ խոշոր, բոլորն էլ հսկայ,
Թէ մարդ, թէ կնիկ, աղջիկ, թէ տղայ.
Բայց չեն Տորքի պէս անտաշ ու անկազմ,
Այլ շատ գեղեցիկ եւ վայելչակազմ»…
«Ուղիղ է ասածն Առան իշխանի,
Ասաց բտեշխը Գուգարաց երկրի,
Մեր հսկաերն էլ ձորերը մըտան,
Որ գզիրներին ոչինչ հարկ չըտան,
«Ով որ ասում են, որ գզրի ձայն լսի,
«Նա տեղնուտեղը ձյան պէս կըհալի.
«Մարդիկ էնդուր են այնչափ մանրացել,
«Ու մէջքներից թեքուել, կըռացել,
« Որ հարկ են տալիս գզրին ու քյոխուին
«Այն էլ դրամով, որ բնաւ չունին:
«Մենք չունինք գզիր, քյոխվա, քյադխուդա,
«Էնդուր ենք մնազել այսպէս աժդահայ»:
« Բայց միթէ իրանք դրամի պէտք չունին»
Հարցրեց արքան Լոռու բըդեշխին:
« Դրամը պէտք է սնունդի համար,
Որ գնեն սնունդ եւ հագուստ հարմար.
Երկուսն էլ ունին, ունին վար ու ցան,
Ունին խոզ, ոչխար, լծկան ու կթան.
Ունին վուշ, բամբակ ու որդ շերամի,
Զանազան ներկերեւ որդն կարմրի.
Կանայք մանում են, ներկում ու գործում,
Սիրուն հագուստով զուգւում, զարդարւում.
Նոյնպէս հագցնում են բոլոր միւսներին,
Գործում են գորգ, շալ եւ տան անկողին
Եւ այլ ամենայն մանր ու խոշոր բան,
Ինչ որ գործւումէ եւ պէտք է մի տան:
Ունին եղ ու մեղր եւ մածուն ու թան,
Միրգ, հունդ, արմտիք, բանջար զանազան.
Աղբիւրներ ունին վճիտ, սառնորակ,
Վրաբուժութեան գիտեն դեղ, ճարակ.
Իսկ ինչ որ չունինեւ պէտք է իրանց,
Փոխանակելով տալիս են միմեանց:
Գինի եւ օղի նրանք չեն խմոաւմ,
Մոլութիւններից հեռու են կենում,
Եւ ապրում էլ են նրանք շատ երկար,
Ոչ մէկը չըկայ հիւանդոտ, տկար:
Բոլոր անդամներն ամբողջ համայնքի
Զավակ են կարծւում մի ընտանիքի.
Այսպէս միաբան, սերտ սիրով կապուած,
Մէկմէկու համար գլուխ ետ դրած,
Շատ հիւրասէր ենեւ մեծահոգի.
Խիստ ավանդապահ եւ առաքինի»…
«Բայց մեզ ինչ օգուտ այդ հսկաներից,
Երբ փախչում են հարկահաններից”:
«Հարկից խորշում են, բայց ոչ կռուելուց.
Ոչ հայրենիքի պաշտպան լինելուց.
Ունին ահագին աղեղ, պարսատիկ
Կռիւ են գնում ինչպէս հարսանիք.
Քարեր ու նետեր կարկըտի նման
Թափում են կռուող թշնամու վրան.
Իսկ երբ քար ու նետ չունին ձեռներին
Դիմում են իրանց ուժեղ կռներին.
Մէկը հարիւրին, տասը հազարին,
Ջարդում են, ինչպէս գայլը ոչխարին”:
«Եթէ այդպէս է, ազատ թողեցէք,
Այդհսկաներից էլ հարկ մի առնեք.
Բայց «մէկ պայմանով» ասում է արքան,
Որ մեր քաջ Տորքին մի հրսնցու տան”:
«Այդ շատ դժուար է, ասաց իշխանը,
Թէեւ կատարեն քո խիստ հրամանը.
Նրանց մէջ առանց մենամարտելու
Սովորոյթ չըկայ աղջիկուզելու.
Մրցել են տալիս փեսացուներին,
Որ աղջիկն ընկնիվէրջին յաղթողոն.
Բայց գործը դրանով դեռ չի վէրջանաում,
Հետոյ աղջիկն ու տղան են մրցում.
Եթէ փեսացունչի յաղթուն աղջկան,
Էլ այն աղջիկըչի գնում նրան»:
«Ուղիղ մեր Տորքի երազի նման,
Ասաց խնդալով մեծազոր արքան,
Մենք էլ կուղարկենք մեր հսկայ Տորքին,
Թող գնայ փորձէ իր ուժն ահագին”…

ԵՐԳ ԵՐԿՐՈՐԴ

Ա
Այստեղ, ո~վ դու, Սէր, ո~վ հին բարեկամ,
Տուր հոգուս թռիչք, որ ես կարենամ
Նկարել չքնաղ պատկերդ երկնային
Իմ թոյլ վրձինով, գրչով մարդկային:
ՀԱՅԿԱՆՈՒՇ եւ ՏՈ~ՐՔ, ինչ նմաութիւն,
Բայց սէրը չունի ոչինչ խտրութիւն.
«Սէրը, ասած է, աթարին կպաւ,
Ինչ արին չարին, էլ պուկ չի եկաւ»:
Շատ անգամ առիւծ, արջ, օձ , բորենի,
Արծիւ ու ագռաւ եւ այլ կենդանի
Փեսայեն դառնումսիրուն աղջկան,
Եւ առնում տանումիրենց բնակարան,
Բայց, սովորաբար, այս դէպքի վրայ
Նրանք դառնում են շատ սիրուն տղայ,
Ճշմարիտ սէրը կախարդուած անձին
Նորից տալիս է իր դէմքն առաջին,.
Թռչուն ու սողուն, ամեհի գազանք
Նորից առնում են մարդու կերպարանք:
Գեղեցկութիւնը արեւի նման
Լուսավորում է խավար առարկան,
Իսկ սէրը քարշում շատ ճառագայթներ,
Սրտի հնոցում վառում է լապտեր.
Խփւում է աչքը, որ տեսնէ հեռուն,
Սիրտնէ խօսողը, լռում է լեզուն,.
Եւ այնուհետեւ երազներ պէս պէս
Ուղեղի խորքում գալիս են հանդէս.
Սիրահար սիրտը թողում էգետինք,
Սիրոյ թեւերով թռչում է երկինք»….

Բ
Ամառնամուտ է, Լոք սարն իր գագաթ
Դաշտեցոցհամար շինել է դրախտ.
Որ կողմ նայում ես տեսնում ես հրճուանք,
Անմեղ, երկնային սիրոյ փաղաքշանք.
Ծաղիկներ գոյն գոյնեւ անուշաբոյր.
Տալիս են իրար քնքուշիկ համբոյր.
Անթիւ աղբիւրներ, վճիտ, սառնորակ,
Իրար կրկնելով մտնում են ձորակ.
«Սէր սէր են կանչում հովըւի սրինգ,
Կայտռում են ուլեր, խայտում են գառինք,
Այդ սարի գլխին կանգնած է ահա
Մի պանդուտական անծանօթ հսկայ.
Բայց ուրիշ մարդ չէ այդ նոր վիթխարին
Այլ մե բարեկամ Տորքն էահագին.
Հսկայի առջեւ մինչեւ բիւր մըղոն
Բացուել է մի լայն, շքեղ հորիզոն.
Նրա ոտքի տակ մեծամեծ լեռներ
Փոված են ինչպէս աննշան թումբեր.
Հսկայն լեռների, Կովկասի շղթան,
Ինչպէս ցամաքի մի լեւիաթան,
Գլուխը թաղել է Եւքսինեան ծովում,
Պոչը Վրկանայ ծովումն է շարժում.
Ահռելի մի պատ, բուսածանդունդից,
Միջից կտրում է հարաւն հիւսիսից.
Ինչպէս մի քամարալմազ քարերով,
Շրջապատուել է գետնքի փորով.
Տես, Արեւն ահա Վրկանա ծովից
Իր բոլոր շըքովծագում է մորից.
Նա իր շափաղը ցնցուղն առաջին
Սըփռում է Կովկաս հսկայի դէմքին.
Ինչ տեսարան է, ինչքան փառահեղ,
Հափշտակուեցաւ մեր պանդուխն ահեղ,
Այս տեսարանիցվերացաւ հսկան,
Եւ իսկոյն չոքեց դէմ արեգական.
Նա ահեղ ձայնով երգեց մի մաղթանք,
Լեռներ ու ձորեր տուին արձագանք:

Գ
Այստեղ մի հովիւ մոտեցաւ Տորքին,
Մի ոչխարակալ գաւազան ձեռքին.
Կարծես ուղարկեց նրան արեգակ
Մեր հսկայի մոտ իբրեւ հրեշտակ.
-Ով ես դու, ասաց, հսկայդ մեծազոր,
Եւ ում ես կանչում ձայնովըդ հզոր?.
-«Ես միպանդուխդ եմ, ասաց մեր հսկան,
Ինչպէս մոլորուած մի թափառական.
Այս ինչ երկիր է մեր առջեւ ընկած,
Ինչ աւաններ են դաշտ ու ձոր լցուած»?
-Ճշմարիտն ասած, ես լաւ չգիտեմ
Սրանց անունը որ մէկ- մէկ թուեմ.
Եւ հովիւն անմեղ իր գաւազանով
Ցոյց տուաւ Տորքին իրանց անունով
Մի քանի քաղաք եւ մեծ- մեծ աւան,
Թէ «այն Գաջենքն էեւ այն Մոշտւան,
Իս կ այս քաղաքն էլ, որ երկարումէկ
Բողնոփորի մէջ ձգուած է բեկ- բեկ,
Ցուրտավ քաղաքն է, հարուստ, այգեւետ
Իսկ այս էլ ահա ամրոցն է Ուփրեթ,
Որ պատկանում է մի շատ աննման
Եւ շատ գեղեցիկ մի որբ աղջըկան:
-«Այդ ինչ աղջիկէ, ինչ նրա անուն»?
-«Նրա անուննէ Հայկանուշ Սիրուն».
Ինքը մի չքնաղ եւ չնաշխարհիկ,
Ոչ ոք ծնուածչէ այնքան գեղեցիկ.
Նա աննման է , չափազանց սիրուն,
Դեռ չի լրացել տասնեւութ գարուն:
-«Միթէ ն նա չունի ծնողք, ազգական»?
Հարցրեց յուզուածսիրահար հսկան:
Բտեշխը նրանց Գաջենք է տարել,
Մնացել են այնտեղ, էլ ետ չեն եկել:
-«Ուրեմն ողջ եննրանք Գաջենքում?
-Ոչնրանք ողջ են գուցէ երկնքում:
-«Ուրեմն մեռել են, էլ նրանք չկան»
-Եւ միշտ կը մեռնին, երբսարը չգան?
Ինչպէս է եղել, նրանք մի ամառ
Սարը չեն եկել, եւ դրա համար
Արեւը նրանց ամբողջ գերդաստան
Զրկել է սարից, որ երբեք չգան:
-«Բա ով է պահումայդ սիրուն աղջկան?
-Ուրիշներինէլնա ինքն է պահում,
Ամեն կարօտեալ նրան է դիմում.
Ունի նաժիշտներ, անթիւ ծառաներ,
Մի նոյնքան շներ, բիւրավոր հօտեր.
Նա մի հսկա է թէեւ ոչ քեզ պէս,
Հասակին նայես, սոսի է կարծես
Եւ շատ զորեղ է. Մեզանում չկայ
Նըրա չափ ուժեղ եւ ոչ մի հսկայ:
-«Ինչու ուրեմն, մարդու չի գնում»
Իր անուան վայել փեսայ չի գտնում?
Ասում են շուտով նրա մոտ կգայ
Հեռու աշխարհից մի մարդ աժդահայ.
Այսպէս է երգել մի պանդուխտ գուսան,
Մեր Հայկանուշն էլ մնում է նրան:
-Յուզուեցաւ Տորքը, երեսը փայլեց.
Պարզամիտ հովիւն անգամ նկատեց,
Որ կոյր գուսանիերգած աժդահան
Պէտք է որ լինի այս պանդուխտ հսկան:
-Երանի նրան, ասաց պատանին,
Ով Հայկանուշին կառնէ ամուսին.
.Նա շատ բարի է եւ այնքան գըթած,
Որ մեր կնաց մէջ դեռ չի տեսնուած,
Ով լծկան չունի, լծկանէ տալիս,
Իւղ է թէ պանիր, նա բոլոր տարին
Միշտ բաժանում է չունեցողներին:
— «Խնդրեմ ցոյց տաս ինձ, ասացմեր հսկան,
Ուփրեթ գնացողկարճառոտ ճամփան»:
-Այս ճամփան ահա թէ ուղիղ բռնես,
Դեռ կէսօր չեղած Ուփրեթ կը հասնես:

Դ
Մոտ է կէսօրը, ժամը ճաշելու,
Փորի պահանջը լրացնելու.
Հայկանուշն այսօր շատ լաւ ճաշ ունի,
Լաւ ձուկ, լաւ խորուած, թէեւ անգինի.
Շատ է ցանկանում, որ հիւր գա իրան,
ԹԷկուզ երազում տեսած աժդահան:
Բերդի դռները բախում են ահա,
Եւ այդ բախողնէ մի մարդ աժդահա.
Բախում է, բախում, բայց չեն բաց անում:
Կարծես նրա հետ մի խաղ ենխաղում.
-Սուսս, ձայն չըհանեք, դուռը չը բանաք.
Ասաց տիրուհին, բայց… այ ձեզ հանաք.
Երկաթի դուռը հսկան խորտակեց,
Ինչպէս գեչի թուղթ նրան ծալծլեց,
Եւ վեր բարձրացաւ քարէ սանդուղքով,
Ինչպէս մի մանուկմորիցէ խռով
Կամ ինչպէս աղքատ քաղցած ու տկլոր,
Սանդուղքի գլխին նստեց գլխակոր,
Աղախինները երբ Տորքին տեսան,
Սաստիկ վախեցած փախան ներս մտան:
-Ինչու եք վախում, ասաց տիրուհին,
Պէտք է հրաւիրել նորեկ հսկայյին?
Եւ ինքը գնաց Տորքին մոտեցաւ
Եւ իբր ինքն իրան այսպէս խոսեցաւ.
-«Ով պէտք է լինի արդեոք այս հսկան,
Սա չէ աժդահայ Տորքը Պաքամեան,
Էլ ուրիշ ինչ մարդ կարեր յանդգնել
Իմ բերդիդուռը այսպէս խորտակել»?
Տորքն էլըսկսեց, իբրեւինքն իրան,
Տալ Հայկանուշին այսպէս պատասխան,
-«Երբ ճանաչում է Անգեղեայ Տորքին,
Դուռն ինչու փակեց նրա երեսին.
Սա մի խաղ խաղալմիայն ուզեցաւ?
Եւ հետեւանքնէլ այն էր որ տեսաւ.
Տորքն ահա կերթայ, դուռը կը շտկէ,
Ինչպէս առաջ էր, այնպէս կըկողպէ»:
— Եւ Տորքը գնաց դուռը լաւ կոփեց,
Սուր եղունքներով հղկեց ու կոկեց.
Ժանգոտած դուռը այնպէս պըլպլաց
Կարծես արծաթից լիներ նոր ձուլած:
Երբ նորից գնաց իր տեղը նստեց,
Հայկանուշը նրան քաղցր աչքով նայեց.
-Ինչու ես նստում, ասաց , չոր քարին,
Պէտք է լաւ ճաշ տալ քեզ պէս ճարտարին,
Ճանապարհորդ ես, քաղցած կըլինիս,
Թէ հաց ուտելու ախորժակ չունիս…
-«Քաղցած եմ, այո , բայց շատ եմ քաղցած,
Հոգոց քաշելով մեր հսկան ասաց.
Ինչ հաց պիտի տաս, որ ես կշտանամ,
Ինչ ջուր պիտի տաս, որ ես զովանամ,
Իմ հաց ն ու ջուրը, գիտես որն է այն
Քո սէրն է, հոգիս, քոսէրն է միայն.
Մի նայիր որ ես կոպիտ եմ ու բիրտ,
Այս կոպտութեան մէջ կա մի քնքուշ սիրտ,
Որ քեզ գլխովին իր մէջ կամփոփէ.
Եւ միշտ քեզ համարմիայն կտրոփէ,
Ահա եկել եմ ընկել ոտքերըդ,
Կամ ինձ սպանիր, կամ տուր ինձ սէրդ»
-Դեռ ժամանկ չէ, ասաց տիրուհին,
Հետո կը խորհենք քո սիրոյ մասին:
-« Ես քո ստրուկն եմ, դու ինձ հրամայիր.
Թեկուզ քո շան տեղ դըռանըդ կապիր,
Որ քեզ պահպանեմ աչքիս լուսի պէս ,
Ոչ մի փորձանքի դու չըհանպիպես»:
-Դու ինձ կազատես շատ փորձանքներից.
Բայց ով կազատէ ինձ քո ճանկերից:
Այս խոսքի վըրայ Տորք եւ Հայկանուշ
Քահ- քահ խնդացին, եւ խինդն էր անուշ.
Եւ իբրեւ վաղուց ծանօթ իրարու,
Կուշտ- կուշտ ճաշեցին, առանց ուտելու:

Ե
Սիրում էր Տորքը, սիրում էր անկեղծ,
Սիրում էր սիրով անբիծ, անտխեղծ.
Եւ կոպտատարազ իր դէմքը մթին
Դառել էր սիրո ցոլացող լուսին.
Այն կերպարանքը եւ հայեացքն ահեղ,
Որ քարացնում էր մարդկանց տեղնուտեղ,
Այժմ դառել է մի վճիտ աղբիւր,
Որից բխում է սէր հեզահամբոյր…
Ինչ քաղցր ժպիտ, ինչ քնքուշ շարժուածք.
Երբ է ունեցել անճոռնի կազմուածք…

Զ
Որքան կրակը վառւում է , այրում,
Այնքան տաքցողը հեռու է կանգնում.
Երբ վարուժանը շատ է կչկչում,
Մարին փախչում է, թուփի մէջ թաքչում.
Տորքն ինչպէս սոխակ երգում է պէս- պէս.
Իսկ Հայկանուշը լուռ է վարդի պէս.
«Այո» «Ոչ», «Գուցէ» երկդիմի խոսքով
Պատասխանում է անորոշ մըտքով:
Խոհեմութիւնը, հատուկ իր սեռին,
Իբրեւ մի սուր զէնք պահում է ձեռին.
Եւ ասում է նա Տորքին վերջապէս.
-Աղջիկ առնելը չի լինի այդպէս.
Դու շատ ուժով ես, այդ ես լաւ գիտեմ,
Բայց ինչ էլ լինիս, ես պէտք է կռուեմ:
Քո եղունքները, այո, շատ են սուր,
Բայց ես էլ ունեմվահալանի թուր,
Որին չի դիմնալեւ ոչ մի հսկայ,
Թէկուզ նա լինի քեզպէս աժդահայ…
-Սիրուն Հայկանուշ, ասում է հսկան,
Արի մի անիր դու ինձ խելքահան,
Ես վախեցող չեմ եւ ոչ մի թրից,
Թէկուզ նա լինի ընկած երկքնքից.
Բայց ինչպէս զորէ իմ ձեռքը կոպիտ
Քնքուշ նազելւոյ առնելիր խտիտ
Խոստովանում եմ ինձ յաղթահարուած,
Ես քո գերին եմ, քո ոտքերն ընկած.
Դու քո փոխարեն ցոյց տուր հարիւրին,
Թէկուզ հազարին, տասը հազարին,
Հրամայիր ինձ շարժեմ այս լեառը,
Ասա պոկոտեմ ամբողջ անտառը,
Վարարած գետի ընթացքը փոխեմ,
Սարեր ու ձորեր իրար հետ խառնեմ,
Լեռներ կարող են իմ ձեռքով փլչել.
Բայքեզ, Հայկանուշ, չեմ կարող դիպչել…
-Եթէ այդպէս է , ուրեմն գնա
Եւ բերինձ համար քսան աժդահա.
Կերթաս Ձորոփոր, ուր քարայրերում
Քեզ պէս յաղթանդամ մարդիկ են կենում,
Եթէ նրանցից քսանին գերես,
Դրանով իմ անուան պատիւ կըբերես.
Եթէ ոչ գիտես մերոնք ինչ կասեն,
Ինչ բամբասանքներ վըրաս կըբարդեն.
Կասեն փախցրել է, փախցրել է նրան
Լեռներից փախած մի թափառական…

ԵՐԳ ԵՐՐՈՐԴ

Ա
Գնաց մեր հսկան ձեռքին մի գերան,
Որ գործ էր անում իբրեւ գաւազան,
Հասավ Ձորոփոր հսկաների մոտ,
Մտաւ մի խրամ խոր ու քարքարոտ.
Առիւծի նման այնպէս մռնչաց,
Նրա ահեղ ձայնից ձորը դրըմբաց.
Դուրս եկան հսկայք իրանց բներից,
Խրամի ժայռիպատառուածներից.
Նայեցան տեսան մեր հսկայ Տորքին
Նէրֆեւում կանգնած, մի գերան ուսին.
Ձեռքով են անում: Արի վեր մեզ մոտ,
Ասում են հսկայք հիւրերի կարօտ:
Վերեւ բարձրացավ մեր անյաղթ հսկան,
Մտավ ձորեցոց քարէ բնակարան:
Տան նահապետը առոյգ ծերունին
Պատուով ընդունեց իր պանդուխտ հիւրին.
Յատակի վրայ նոր գորգ փռեցին
Եւ վերի ծայրիննրան նստեցրին.
Տան երեխեքըթէ մեծ թէ փոքր,
Մոտեցան կարգովձեռքը պաչեցին.
Տաշտակը բերինջահել հարսները
Մաքուր լուացինհիւրի ոտքերը:
Մի րոպէ չանցած, մոտ հարիւր յիսուն
Հսկաներ եկան հիւրին տեսութիւն.
Խոր ու լայնարձակ ժայռէ մաղարան
Դարձավ հսկայից մի ժողովարան:
«Բարով ես եկել. Մեր աչքիլոյսն ես»:
Ամեն նոր մտնող ասում էր այսպէս:
«Դու ով եսկամ ինչ» էլ չեն հարցնում.
Այս տեսակ կանոնչըկայ նրանցում.
Մինչեւ երեք օր հիւրին կը պատուեն,
Հետոյ այդ բանը նրան կը հարցնեն:
Ամբողջ երեք օր տօն կատարեցին,
Այնպէս փառաւորհիւրին պատուեցին,
Մէկը բերում էր ձոակը նոր բռնած,
Միւսը մի քանի երէշալակած,
Մէկը վայրենիթռչուններ պէս պէս,
Միւսը տանու հաւ եւ մածնի երես.
Բոլոր համայնքը բերում էր սեղան,
Սեր ու արաժան, թխուած զանազան:
Նւագում էին քնար ու սրինգ,
Պարում ոէ երգում տղայ ու աղջիկ.
Պար էին բռնում եւ պառավ ու ծեր.
Այսպէս սէր, հրճուանք Տորքը տեսած չէր:

Բ
«Երբ վայելեցի այսքան աղ ու հաց»,
Մեր Տորքն ինքն իրան այսպէս մտմտաց,
«Էլ ինչպէս կարամ սրանց հետ կռուել,
Մէկի կամ միւսի մի մազին դիպչել.
Թող Հայկանուշը այլ բան պահանջէ,
Եւ ոչ իմ եղբարց արիւնը ուզէ.
Ինչ որ կարող է մարդ անել սիրով,
Նոյնն անել կարող չէ նա իր ուժով:
Թողուժը լինիմարդուս օգնական,
Բայց սէրը լինի միշե գործածական.
Այս մարդիկն ահա անխարդախ սիրով
Ինձ կաշկանդեցինսուրբ աղու հացով»:

Գ
Չորս օրից հետոյ Տորքը բացուեցաւ,
Հսկաների հետ այսպէս խօսեցաւ,
«Սիրելի եղբայրք չորս օր է անցել,
Բայց դուք իմ մասին բան չէք իմացել,
Թէ ինչ պատճառով, ինչից ստիպուած,
Ես թսփսռումեմ սար ու ձոր ընկած:
Դուք ինձ ցոյց տուիք սէր ուրախութիւն,
Քաջերին վայել հիւրասիրութիւն.
Աստուած շէն պահէ ձեր տուն ու տեղք,
Հաստատ պահէ ձեր սերունդն ու ձեղը.
Ձեզ մոտ եկէլեմես մի խնդիրքով,
Պատմեմ ահա ձեզ մի քանի խօսքով:
Ուփրեթ բերդումը, տեղեակ կըլինիք,
Կենում է մէնակ մի սիրունաղջիկ,
Նրան ընտրել եմ ես իմ հարսնացու,
Ուզում եմ առնել առանց կռուելու.
Եկել հիմա ձեր որտքն ընկել,
Ձեր օգնութեանն ուխորհրդին դիմել:
Կամ ինձ մորթեցեք, թաղեցեք այստեղ,
Կամ եկեք գնանք ինձ հետ միատեղ,
Որ առանց կռուի առնենք մի աղջիկ,
Խաղաղ ու սիրով կատարենք հարսնիք:»
Լռեց մեր հսկան, խոսեց ծերունին.
«Տղերք, ասաց նա միւս հսկաներին,
Հին հեքեաթներում լսած կըլինիք,
Երբ մարդուկները ուզում են աղջիկ,
Եւ այն աղջկան փախցնում են դեւեր,
Տանում մութ աշխարհ կամ մթին ձորեր,
Մարդուկն այն տեղիցհանում է նրան
Եւ դառնում նրան քաջագործփեսան:
Մի մեծ պարծանք է, երբ թզուկ մարդիկ
Ուժով ու կռուով առնում են աղջիկ.
Բայց ինչ պարծանք է, որ զորեղ հկան
Իր ուժը ցոյց տայ ապագայ կնկան.
Դրա հակառակ եթէ ցոյց տար սէր,
Այդ ճշմարիտ որ պարծանք կը լիներ:
Ես շատ հաւան եմ մեր հիւրի մտքին:
Այսպէս է վայել վեհանձն հսկային:
Մեր Հայկանուշը չէ մութ աշխարհում
Եւ ոչ գերի է դեւերի ձեռքում.
Նա ինքնագլուխ, անկախ, ինքիշխան,
Կենում է բերդումն իր հայրենկան.
Գնացեք ուրեմն քաղցրութեամբ, սիրով,
Ուրախ ու զուարթ, երգով ու պարով,
Առաջարկեցեք համառ աղջկան,
Որ տեղիք չըտայ մենամրատութեան,
Ես էլ ձեր հետքից խոնջացած ոտքով
Կըգամ օրհնելու պսակն իմ ձեռքով.
Թողեք ձեր հետ գան տըղերք, աղջկերք,
Որ այնտեղ սարքեն գեղեցիկ պարերգ:
Լռեց ծերունին, քարայրը թնդաց.
Գնանք, հա՜յ գնանք, ամէն ձայն գոռաց.
Ես համաձայն չեմ, գոչեց մի հսկայ,
Որ թիկն էրտւած մի ժայռի վըրայ,
Հայկանուշն ունի քսան փեսացու,
Մինը մէկէլից զորեղ, ահարկու.
Այդ գազանները գլուխ վեր առած,
Միշտ թափառում են սար ու ձոր ընկած.
Ծոբոփորցիք են, անխելք ու անբան,
Մարդավարութեան չունին հետք նշան,
Ինչպէս հասկացնենք այդ անմիտներին,
Որ քար չգցեներեխաներին,
Ես հաստատ գիտեմ, որ առանց կռուիլ
Անհնարին է, ոչինչ լի լինիլ:
« Դուք ինձ պահ տուեք երեխաները,
Պատասխանում է բարեսիրտ ծերը,
Ես կպահպանեմ սրանց անվնաս,
Ոչ մէկի գլխից չի պակսիլ մի մազ.
Մենք այսօր կերթանքբերդը կըմտնենք,
Իսկ դուք վաղն եկէք, մենք ձեզ կըսպասենք.
Եթէ հավան եք դուք իմ ասածին,
Էլ մի արգելէք երեխաներին»:
Ժիր երեխեքը այս որ լսեցին,
Ալեւոր պապի վզին փարուեցին.
« Պապի, մենք ունինք շատ նետ ու աղեղ,
Կուզես զորք կազմենք շատ քաջ ու ահեղ»:
Խնդաց ծերունին, ինքնէլ մանկացաւ,
Անզենք փոքրերին մի- մի զէնք տուաւ,
Որին նետաղեղ, որինպարսատիկ,
Որին մի կոպալ գլուխը հաստիկ,
Որին մի դաշոյն, որին մի նիզակ
Մէկին միձողի, միւսին մի մահակ.
Իսկ նուագածու երգեցիկ աղջկունք
Վերցրին իրենց հետ փող, սրինգ, թմբուկ:
Երեխեքն այսպէս մի զորք կազմեցին,
Եւ իրանց պապին շրջապատեցին.
«Հապ՜ա, երեխերք, մի յառաջ մի ետ»,
Կանչեց ծերունինիբրեւ զորապետ.
Խնդացին բոլոր հսկայք ահաւոր,
Երբ տեսանմանկանց բանակ զորավոր:

Դ
Գնաց բանակը. կէսօրին ահա
Լուր եկաւ արդեն, որ բերդումն է նա,
Բերդում ըսկսուեց սրինգ ու թմբուկ,
Եւ ամբողջ գիշեր բարձրացաւ աղմուկ.
Թնդաց Ուփրեթը, դղրդաց սար, ձոր,
Եւ ձայնը հասաւ մինչեւ Ծորոփոր:
Ծորոփորեցի քսան աժդահա
Լոյսը չբացուած եկել են ահա.
Բերդի պատի տակ իրարից հեռու
Շնթռել են իբրեւ գազան ահարկու:
Մերոնք էլ եկանՏորքի հետ մէկտեղ
Մինչեւ երեսուն հսկաներ ահեղ:
Ծորոփորեցոց Տորքը բարեւեց,
Ոչ ոք բարեւին չի պատասխանեց.
«Բարեւ ձեզ, եղբայրք», կրկնում է Տորքը,
Որ տեսնի նրանց մարդկութեան շնորհքը,
Դարձեալ լռութիւն, ոչինչ ձայն, ժպտուն.
Կարծես մարդիկ չեն, այլ համր անասուն:
Ես ազգականն եմ այս Հայկանուշի,
Եւ այսօր սրան պիտի տամ մարդի.
Եթէ դուք էլ եք փեսացուներից,
Պէտք է չփախչիք ըմբշական մարտից.
Մէկը կը յաղթէ մէկէլ ուզողին,
Աղջիկը կը մնայվերջին յաղթողին.
Եթէ ուզող եք, եկեք ներս գնացեք,
Աղջկայ առջեւ մենամարտեցէք»:
Ծորոփորեցիք իսկոյն վեր թռան,
Եւ ներս խուժեցին փղերի նման:
Բոլոր հիւրերըբարձրացան վերեւ,
Իսկ ըմբիշները կանքնեցին ներքեւ.
Ամենից վերջը Տորքը վեր ելաւ
Եւ Հայկանուշին զեկուցում տուաւ.
«Հիմա թողէք ինձ, ասաց ծերունին,
Որ հասկացնեմ մեր այս քաջերին
Ուղիղ կանոնը մենամարտութեան,
Որ արգելք չըլնին մեր ուրախութեան.
Եւ հասկացրեք, որ վիճակ ձըգեն,
Վիճակն ում ընկնի, նախ նրանք մրցեն:
Փողեր հնչեցին, թմբուկներ զարկին
Եւ ըմբիշներին աշխոյժի բերին.
Իսկ Հայկանուշը պատշգամբի վրայ
Նստած է իբրեւ մրցման առարկայ.
Երբ նայում են նրան փեսացուները,
Կրկնապատկւում է նրանց ուժերը:
Ահա երկուքը ասպարէզ մտան,
Կռուարար ցուլի ու գոմշի նման.
Պըտտեցին երկար, մինչեւ վէրջապէս,
Իրար ճանկեցին երկու արջի պէս.
Մինը մէկէլից խիզախ, համարձակ,
Թնդաց գետինը նրանց ոտքի տակ.
Մերթ բարձրանում են, մերթ գետնին քսւում,
Մերթ գոմշու նման գլուխ գլխի զարկում.
Չոքում ու կանգնում, վայր ընկնում կրկին,
Ոչ մէկի մէջքը չի խփւում գետնին,
Ամբողջ երեք ժամ այսպէս կռուեցան
Եւ հետզհետէ աւելի տաքցան.
Իրար միս բռնած առիւծի ճանկով
Գջըլտում էին ինչպէս աքցանով:
Վերջն ինչպէս եղաւ մէկը սայթաքեց,
Մէկէլը նրան յաղթած համարեց.
Բայց ընկած հսկան վեր թռաւ կրկին
Եւ նորից բռնեց իր ախոյեանին,
Բռնեց բարձրացրեց եւ այնպէս զարկեց,
Որ մէկ թզաչափ գետնի մէջ թաղեց:
Եւ նա յաղթեցաւ, յաղթեցաւ իսպառ,
Մեռածի նման մեկնւեց շնչասպառ.
«Ապրիս, քաջ, ապրիս», հիւրերն ասացին
Եւ յաղթող ըմբշին գովաբանեցին.
Բայց միւսներն էլ նա պիտի յաղթեր,
Որ նպատակին հասած համարուեր.
Եւ հեշտ չէր յաղթել բոլոր քսանին,
Նա հազիւ յաղթեց միայն երեքին.
Հինգերորդ հսկան չորս հոգու յաղթեց,
Իսկ տասներորդը տասնին վայր ձգեց,
Անունն Աւագ էր, ամենից զորեղ,
Սա պիտի յաղթեր եւ Տորքին ահեղ:

Ե
Տորքը վեր կոչեց Աւագ հսկային,
Եւ նստեցրեց նրան իր կողքին.
«Դու եղար յաղթող, ասաց մեր հսկան,
Քեզ արժանի է բարգեւ պատուական.
Բայց դարցեալ մէկին դու պիտի յաղթես,
Որ մրցանակը լրիւ վաստակես.
Եթէ դու ինձ հետ կռուել չուզենաս,
Դարձեալ մեր այս տան փեսայ կը դառնաս,
Այս աղջիկներից մէկը քեզ կըտամ,
Եւ քեզ հետ սիրով եղբայր կը դառնամ»:
«Իսկ Հայկանուշին դու ինքդ կառնես.
Եւ Խաղ ու պարով հարսանիք կանես.
Ես համաձայն չեմ. կըկռուենք մէկտեղ,
Թեկուզ դու լինիս ինձանից զորեղ.
Թող Հայկանուշի համար ես մեռնիմ,
Բայց ոչ ուրիշիամուսին լինիմ.
Կամ պէտք է յաղթելեւ կամ թէ մեռնել,
Յաղթահարութիւնչեմ կարող տանել»:
Յոգնած ես այսօր, դեռ հանգստացիր
Ու ինձ հետ փոքր ինչ մօտ ծանօթացիր
Եւ այնուհետեւերբ որ ուզենաս,
Ինձ միշտ հրամանիդ պատրաստ կունենաս:
«Շատ լաւ պայման է, ասաց ծեր հսկան,
Ձեր մրցութիւնը կըթողնենք վաղուան»:
Ծեր հսկայի խօսքն ըմբիշն ընդունեց,
Եւ իսկոյն մի ճոխ սեղան պատրաստուեց,
Կանչեցին եւ միւս աժդահաներին,
Որ ճաշկերոյթին մասնակից լինին.
Կերան, կշտացան եւ զուարթացան,
Յոգնածութիւններն իսպառ մորացան:

Զ
Ճաշելուց յետոծերունի հսկան
Կանչեց ամէնին մարմնամարզութեան.
Խաղեր խաղացին, խաղեր զուարճալի,
Բայց հսկայական եւ շատ ահռելի,
Այս խաղերի մէջ մեր Տորք աժդահան
Չուներ ախոյեան հաւասար իրան.
Ուժ էր ցոյց տալիս նա այնքան ահեղ,
Որ բոլոր հսկայք չունէին մէկտեղ.
Գնդակ էր ձեռքին թէ լախտ ահագին,
Կաշկանդել էր պէտք թէ հրել մէկին.
Ցատկելու խաղ էր թէ վազ մի ոտքով,
Տորքն էր միշտ յաղթում, իսկ նրան ոչով:
Երբ ուզում էին գնդակը խլել,
Թափւում էին վրան քսանից աւել.
Որը թիկունքին, որն ուսին նստում,
Մի քանի հոգիոտքերից բռնում,
Բայց հսկան այսպէս փղի պէս բարձուած,
Վազում էր ինչպէս ճանճահար եղած:
Իբրեւ կարգադրիչ հսկայ ծերունին
Խաղից հեռացրեց Անգեղ Հսկային.
Եկ ինձ մօտ նստիր, ասաց խնդալով,
Դու խանգարում ես սրանց քո խաղով:
Տորքը հեռացաւ, խաղն էլ վերջացաւ:
Բայց իսկոյն մի նոր հանդէս սարքուեցաւ:
Ծերունին արդեն տուել էր պատուեր,
Որ մէջտեղ բերենկաղնու թարս ոստեր.
Տղայ ու աղջիկեկան խմբովին,
Շրջապատեցինմեր Տորք Հսկային.
Իսկ փոքրիկներըՏորքի գիրկն ընկան,
Նրանցփայփայեց քնքշացած հսկան
Մի երգ երգելովձայնով ներդաշանակ,
Կաղնու ոստերից հիւսեցին պսակ.
Այս մեր պսակը, ասաց ծերունին,
Պւտք է ընծայեմ Աւագ Հսկային:
Ես արժանի չեմ, ասաց Աւագը,
Քանի որ մեր մէջ կայ հզոր Տորքը.
Նա բարձր է կանգնածամէն նախանձից,
Այդ երեւեցավ հիմիկուան խաղից.
Սա մարմնեղեն չէ, այլ ժայռից կազմուած
Կամ թէ, ով գիտէ, մարդ է թէ աստուած.
Մենք պաշտել միայն կարող ենք սըրան
Եւ ոչ թէ դառնալ ախոյեան մրցման:
Ես զարմանում եմ, ասաց ծերունին,
Ծորոփորեցիք այդքան խելք չունին:
Ծորոփորեցի չեմ, ասաց Աւագը,
Մեր գիւղն է Բողնու Երկաթահանքը:
Այդպէս ասէիր, ուրեմն հիմա,
Ինչպէս Տորքն ասաց, կդառնայ փեսայ,
Կընտրես քսանից որին կամենաս
Եւ հզոր Տորքին եղբայր կը դառնաս:
Դեռ ժամանակ չէ, երբ Տորքն ուզենայ,
Ես ուրախութեամբ կըդառնամ ծառայ:
ՅուզուեցաւՏորքը, իսկոյնվեր կացաւ,
Հսկայի ճակտին մի համբոյր տուաւ.
«Եղբայր ենք» ասաց եւ գգուեց նրան,
Ինչպէս գթոտ մայր իր սիրուն մանկան.
Իսկ դուՀայկանուշ, դարձաւ ծերունին
Ուրախ ժպիտով դէպի Տիրուհին,
Ինչ առիթ ունիս հիմա բերելու.
Միտք չունիս արդեօք մենամարտելու:
Ես հնազանդ եմ, ինչպէս որ վճռես,
Կըմենամարտեմ, եթէ հրամայես:
Ես կըհրմայեմ, որ մեր օրէեքով
Մրցեք իրար հետ, բայց… սիրոյ զէնքով.
Թող սէրը լինիձեր զէնքըմի հատ,
Սիրէցեք միմեանց մինըդ միւսիցշատ.
Դու նրայ պաշտպան, նա քեզ պահապան,
Ահա օրենքըսուրբ ամունութեան:
Ծերունու առջեւ Տորք եւ Հայկանուշ
Չոքեցին ինչպէս երեխայք քնքուշ,
Կաղնի պսակներն առաւ ծերունին
Օրհնելով դրաւ երկուսի գլխին.
Հապա , երեխերք, թմբուկ ու փողեր
Հնչեցէք մէկտեղ, թող թնդան ձորեր…

Է
Այսպիսի երկար զրույցի վերջում
Երկնքից երեք խնձոր է ընկնում.
Բայց մե րզրոյցի վերջումն այ ս անգամ
Վերեւից եկաւ մի հզոր պատգամ:
Գուգարաց բդեշխն այրուձիով
Եկաւ արքայի հրովարտակով.
Ահա բաց արաւ մի երկայն գլան,
Միջիցը հանեց գիրն արքայական.
Իր այդ գրովը արքայն ինքնակալ
Կարքել էր Տորքին հզոր կուսակալ
Եւ իր Աշխարհի մասն Արեւմտեան
Յանձնելէր նրա կառավարութեան:
Կարդացին գիրը առանձին պատուով,
Տորքն էլ ընդունեց մեծ պատկառանքով:
Եւ այլ թանկագին ընծաներ պէս- պէս,
Հանեց բդեշխը եւ բերաւ հանդէս.
Բերել են մանեակ, գինդ, ապարանջան,
Գոհար ակներով մատնիք պատուական,
Կարմիր մաշիկներ մեր Տորքի համար,
Իր նոզր ստացած պաշտօնի համար,
Մի հսկայական սամուրէ մուշտակ,
Ոսկի եւ արծաթ մի հաիւր քսակ.
Իսկ Հայկանուշին շղարշ Ծիրանի,
Եւ արքայական յակինթ մատանի.
Եւ մանըր մժուր զարդեր զանազան
(Որ թագուհին էր ուղարկել նրան):
Ինքը բդեշխը մեծագանձ, հարուստ,
Ընծայեց Տորքին իշխանի հագուստ:
Հսկայ հիւրերը մնացին ապշած,
Երբ տեսան Տորքին այսչափ մեծարած.
«Ես ձեզ չասացի, ասաց Աւագը,
Որ ուրիշ բանէ մեր Զորեղ Տորքը»:
Հարսնիքն ըսկսուեց մի նոր խնդումով,
Նոր զուարճութեամբ ու կերուխումով.
Արքայից եկած արծաթն ու ոսկին
Յորդ անձրեւի պէս տեղաց գլխներին…

Աղբյուրը՝ վիքիդարան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s