Անտուան Դը Սենտ Էքզյուպերին՝ սիրո մասին

Ոչինչ չկա ավելի թանկ այն կապից, որն իրար է միացնում մարդկանց։

Չնայած ընդունված կարծիքի՝ սերը ցավ չի պատճառում։  Ցավեցնում է սեփականության բնազդը, իսկ այն հակադիր է սիրուն։

Բառերը միայն խանգարում են հասկանալ մեկմեկու։

Սերը դա սրտի չարչարանքն է։

Պետք է չէ՞ հանդուրժեմ մեկ, երկու թրթուռի, եթե ուզում եմ ծանոթանալ թիթեռի հետ։

Սիրել՝ չի նշանակում նայել մեկմեկու, սիրել՝ նշանակում է նայել միևնույն ուղղությամբ։

Սիրելի ծաղկին ընտրելը, նախ և առաջ հրաժարումն է մնացած բոլոր ծաղիկներից ։

Միայն սիրտն է սրատես. ամենագլխավորը աչքերով չես տեսնի։

Մահանում են միայն նրա համար, ինչի համար արժե ապրել։

Երբեք չկորցնես համբերությունդ։ Դա դռներ բացող վերջին բանալին է։

Համերգ

Առաջադրանքների փաթեթ 

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

  • ըստ բանաստեղծության
  •  ըստ քո բնորոշման

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:

8. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և համապատասխան երաժշտության համադրությամբ աուդիոգիրք պատրաստի՛ր: