Մազերի գեղեցկությունն ապահովող մթերքները

Առողջ սննդի բրիտանացի մասնագետ Շոն Ուիլքինսոնը կարծում է, որ մազերի առողջությունն ու գեղեցկությունը կախված է ոչ թե շամպուններից և կոնդիցիոներներից, այլ ամենօրյա սննդակարգից: Որպեսզի մազերը խիտ և փայլուն լինեն, հարկավոր է սննդակարգը հարստացնել վիտամիններով, միկրոտարրերով, օմեգա-3 թթուներով և սպիտակուցով: Kedem.ru-ն ներկայացնում է մազերի համար ամենաօգտակար մթերքների ցանկը.
1. Սաղմոն, որը հարուստ է օմեգա-3 թթուներով:
2. Սպանախ, որը հարուստ է В, С, Е վիտամիններով, կալցիումով, կալիումով, երկաթով, մագնիումով:
3. Հնդկաձավար, որը հարուստ է սպիտակուցներով և ցինկով:
4. Քաղցր կարտոֆիլ, որի մեջ շատ բետակարոտին կա:
5. Ոստրեներ, որոնք ցինկի աղբյուր են հանդիսանում:
6. Ձու, որը հարուստ է սպիտակուցով և բիոտինով:
7. Սկումբրիա, որը մեծ քանակությամբ օմեգա-3 թթուներ է պարունակում:
8. Ընկույզ, որը հարուստ է վիտամին Е-ով և բիոտինով:
9. Գազար, որը վիտամին А է պարունակում:
10. Թռչնի միս, որը հարուստ է որակյալ սպիտակուցով:

Մազերի վրա բացասաբար են ազդում քաղցրավենիքները, մակարոնեղենը, սպիտակ հացը և ցածր կալորիականության դիետաներով տարվելը:

Աղբյուրը՝ 1-ին .am