Զատկական առածանի

Աղբյուրը՝ Ռ. Հարոյանի ,,Զատիկ,, գրքույկ

  • 1_6
  • Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
  • Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
  • Կարմիր ձուն Զատկին կսազե:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  • Զատիկը առանց ձվի չի լինի:
  • Զատկից հետո կարմիր հավկիթ:
  • Հենց սովածանան Զատկի փլավը միտը կբերեն:
  • Պաս չբռնողը Զատկի համը չի գիտենա:
  • Աղտոտ մարդը Զատկին էլ աղտոտ կլինի:
  • Փիս մարդը Զատկին էլ փիս կլինի:
  • Գժի համար ամեն օր Զատիկ է:
  • Զակտե Զատիկ է՜, նավակատիկ է՜, չամչի հատիկ է՜:
  • Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
  • Զատիկն ասել ա՝ հենց գամ արմանաս, հենց գնամ՝ զարմանաս:
  • Հազարից մի օր Զատիկ է, էն էլ նավակատիկ:
  • Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:
  • Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի:

Համագործակցությունը, որպես միասնության գործուն դրսևորում

Իմ փորձառու ու շնորհալի գործընկերուհու՝ Մարգարիտ Սարգսյանի և իր՝ մեդիայից ինձ արդեն հայտնի սովորողների՝ Վիկա Մարկոսյանի, Ֆրեդ Սահակյանի, Դավիթ Խալաթյանի ու Լիանա Գևորգյանի հետ համագործակցության առաջարկը, առաջին իսկ պահից ոգևորեց ինձ: Համոզված էի, որ իմ հետաքրքրասեր և ուսումնատենչ սովորղները նույն կերպ կարձագանքեին: Պայմանավորվածության համաձայն, սպասված հանդիպումը կայացավ: «Երկնքից երեք խնձոր…» նախագծի շրջանակներում մենք հանդիպեցինք: Այո, հեքիաթային խնձորների պես, մեկը-մեկից գրավիչ, խորհրդավոր ու հետաքրքիր մեր ավագ սովորողները զարմացրին ու իրապես հետաքրքրեցին մեզ: Читать далее