Համագործակցությունը, որպես միասնության գործուն դրսևորում

Իմ փորձառու ու շնորհալի գործընկերուհու՝ Մարգարիտ Սարգսյանի և իր՝ մեդիայից ինձ արդեն հայտնի սովորողների՝ Վիկա Մարկոսյանի, Ֆրեդ Սահակյանի, Դավիթ Խալաթյանի ու Լիանա Գևորգյանի հետ համագործակցության առաջարկը, առաջին իսկ պահից ոգևորեց ինձ: Համոզված էի, որ իմ հետաքրքրասեր և ուսումնատենչ սովորղները նույն կերպ կարձագանքեին: Պայմանավորվածության համաձայն, սպասված հանդիպումը կայացավ: «Երկնքից երեք խնձոր…» նախագծի շրջանակներում մենք հանդիպեցինք: Այո, հեքիաթային խնձորների պես, մեկը-մեկից գրավիչ, խորհրդավոր ու հետաքրքիր մեր ավագ սովորողները զարմացրին ու իրապես հետաքրքրեցին մեզ:

 Իրենց տպավորությունների մասին պատմում են Դպրոց-պարտեզի 5 .1 դասարանի մի խումբ սովորղներ:

Լս՛եք 

Մի խումբ ընդունակ ու շնորհալի մարդկանց հետ համագործակցությունը չէր կարող արդյունավետ ու հեռանկարային չլինել: Հենց մեր հանդիպման առաջին պահից ես ականատես եղա ստեղծագործ, ազատ ու հնարամիտ սովորողների փոխշահավետ համագործակցությանը: Տպավորիչ էր Վիկա Մարկոսյանի կազմակերպված ու համարձակ խոսքը, պահվածքը,Դավիթ Խալաթյանի շրջահայացությունն ու արտիստիզմը, Ֆրեդ Սահակյանի հուզառատ շիկնանքն ու  հիացմունքը ՝ իր կրտսեր ընկերների արտահայտած ամեն մի կարծիքով, և վերջապես, երկրորդ պլանից գործող Լիանա Գևորգյանի քիչ է ամենատես, հետն էլ ֆոտոօբյեկտիվով զինված  հայացքը… Մի՞թե սա չէ ճշմարիտ մանկավարժության արդյունքը, երբ ուսուցիչը 90 րոպե շարունակ, իրար լրացնող, վարպետությամբ ու ստեղծականությամբ իրար չզիջող ու այսքա՜ն ներդաշնակ իրար հետ համագործակցող տարատարիք սովորողներով հիանալուց, նրանց դիտարկելուց բացի ուրիշ անելիք չունի… Հուզվելու չափ տպավորված էի… Ի՞նչ էր մնում ինձ անելու, ընդամենը խմբագրելու, հավաքագրելու սովորողներիս աշխատանքները: Չնայած ինձ համար ամենակարևոր իրողությունն արդեն կայացել էր:

Ինչն եմ կարևորում և ինչու

Կարծում եմ, որ ցանկացած համագործակցություն օգտակար է  և՛ դասավանդողի, և՛ սովորողի համար, որովհետև համագործակցությունը նախ և առաջ միասին գործելու, իրար ավելի լավ ճանաչելու հնարավորություն է: Միասնական նախագծերի իրականացումը ոչ միայն բնական կապ է ստեղծում կրթահամալիրի տարբեր օղակներում դասավանդողների ու սովորողների միջև, այլև ավելի ակնառու է դարձնում կրթահամալիրում  իրականացվող հեղինակային մանկավարժության շարունակականությունը, զարգացումը: Նպաստում է փորձի փոխանակմանը, ծրագրերի ու նախագծերի արդյունավետ փորձարկմանը: Սովորողները գործնականում համոզվում են, որ գիտելիք ու հմտություններ փոխանցողի՝ սովորողի ու սովորեցնողի դերերը մշտապես փոփոխվում են: Նրանք իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցելու իրական հնարավորություն են ստանում և արդյունքում նոր հմտություններ ձեռք բերում, սովորեցնելով՝ սովորում են: Դասավանդողի դերում հայտնվելով, բախվում են ուսումնական պրոցեսում առաջացած խնդիրներին / կարգապահական, մեթոդական / և համապատասխան լուծումներ գտնում կամ կարևոր եզրահանգումներ անում:

Մայիսյան հավաքին ընդառաջ

Իրազեկ, բաց լինելը միշտ էլ եղել և մնում է մեր՝ կրթահամալիրցիներիս ակնհայտ առավելությունը: Ինչպե՞ս ենք օգտվում այդ առավելությունից, բավար ե՞նք ճանաչում իրար: Ի՞նչ չափով են համագործակցում կրթահամալիրի տարատարիք սովորողներն ու դասավանդողները: Ի՞նչն է միավորում կամ բաժանում մեզ: Կարծում եմ, որ այս հարցերի պատասխանը պետք է փորձի գտնել յուրաքանչյուր սեբաստացի: Նոր ձեռքբերումների ու ինքնաշտկման, ինքնակատարելագործման ամենաարդյունավետ ճանապարհը բաց ու շիտակ համագործակցությունն է: Մայիսյան ամենամյա 10-րդ հավաքը իմ ու սովորողներիս համար առանձնանում է այս հարցադրումների լուծմանն ուղղված կոնկերտ քայլերով: Մենք սիրով կընդունենք համագործակցության ցանկացած առաջարկ ու ինքներս էլ կփորձենք հանդես գալ նման նախագծերով:

Սիրով՝ Արմինե Աբրահամյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s