Սուրբ Հարություն կամ Զատիկ

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: Զատկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել:

«Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից: Նկատի ունի Իսրայելի որդիների չարչարանքները փարավոնից, հորթին երկրպագելուց, փորձության ջրից, օձերի խայթոցներից, Կորխի ապստամբությունից և զանազան պատերազմներից: Չարչարանք էր նաև մանանայի պակասելը, քանզի այնուհետև նրանք պետք է իրենց ճակատի քրտինքով հացը վաստակեին: Այդ պատճառով էլ հրեաները Զատկի տոնակատարության ժամանակ յոթ օր դառնահամ բույսեր և բաղարջ՝ չարչարանացհաց են ուտում՝ որպես հիշատակ իրենց կրած չարչարանքների:

Զատիկ նաև անցարան է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք:
Զատիկ նշանակում է նաև զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից: Շարունակել կարդալ

Զատիկներ

Կարմիր մեջքին սև, ամենից հաճախ յոթ կետեր ունեցող այդ կլորիկ բզեզին, հավանաբար, բոլորդ գիտեք: Բզեզի <զատիկ> անվանումը շատ հին է և կապված է, ըստ երևույթին, այն բանի հետ, որ նա երևան է գալիս զատիկ տոնի օրերին: Ժողովրդի մեջ այն հայտնի է նաև մարիամ բոլոջ, աստծո եզնակ, չալպղոճ և այլ անուններով: Երբ զատիկը վտանգ է զգում, նրա ոտքերի ծալքերում հայտնվում են նարնջագույն հեղուկի կաթիլներ: Այդ հեղուկը շատ անդուր համ ունի և խրտնեցնում ու վանում է բզեզի թշնամիներին:

ladybug_est_tlyuՔչերը գիտեն, որ առաջին հայացքից անվնաս թվացող զատիկը գիշատիչ է: Կարծում եք, թե նա զուր է եռանդով վազվզում  ճյուղերի ու տերևների վրայով: Ամենևին: Նա կեր է փնտրում: Նրա կերը լվիճներն են` մատղաշ բույսերի հյութը ծծող մանր միջատները: Հենց այդ լվիճներին էլ գտնում և խժռում է զատիկը: Նա լավ ախորժակ ունի, օրվա ընթացքում կարող է ուտել մինչև 200 լվիճ: Զատիկի թրթուռն ուտում է գրեթե երկու անգամ ավելի:

Նյութի աղբյուր` Մանկական հանրագիտարան` <Ինչ է, ով է>, էջ 41

Այլ տեղեկություններ

Կարդա՛  այստեղ:

Զատկական առաջադրանք

Խմբային աշխատանք

1. Համացանցից կամ այլ աղբյուրներից տեղեկություններ հայթայթեք, մշակեք և ներկայացրեք Զատիկ ծեսի վերաբերյալ:

Թեմաներ՝

  • Զատկի խորհուրդը
  • Ծիսակարգը
  • Զատկի խորհրդանիշեր
  • Ծիսական կերակրատեսակներ
  • Զատկական ժողովրդական ավանդույթներ
  • Զատկի առածանի

Յուրաքանչյուր խումբ ընտրում է զատկական մեկ թեմա և խմբային աշխատանքի արդյունքում, ներկայանալի, ամբողջական ուսումնական նյութ է պատրաստում: Աշխատանքի ներկայացման ձևն ազատ է: