Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
– Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:
Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.
_Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է: Շարունակել կարդալ

Առաջադրանք

  • Տրված արմատներով և ածանցներով նոր բառեր կազմի՛ր:

տրտում, դև, որս, բույս, մարդ, պոչ, ձև, զեկույց, գիր, խոսք.

ատ, որդ, ան, տ, ի, ություն, ում, ավոր, ական, ային:

Առանձին սյունակներով գրի՛ր թռչունների, ծաղիկների և գազանների անուններ:

  • Գրի՛ր բարդ բառեր, որոնց երկրորդ արմատի սկզբնատառը ,,է,, -ն է:
  • Թակարդ և աղվես բառերը նախադասությունների մեջ գործածիր ուղիղ և փոխաբերական իմաստներով: