Կաղնու ծառն ու դդումը

Կաղնու ծառի տակ Դդումի կորիզ է ընկնում ու ծիլ տալիս: Որոշ ժամանակ անց Դդումի թուփն արագ է աճում, որ, փաթաթվելով ծառին, հասնում է կատարին ու դիմում նրան.

-Քանի՞ տարում ես էսքան հասակ առել:

-Երեք հարյուր տարում,- պատասխանում է Կաղնին:

-Իսկ ես երեք ամսում հասա քեզ. շուտով մի բան էլ կանցնեմ:

-Դո՛ւ, որ հույսդ փոխանակ քեզ վրա դնեիր, ինձ փաթաթվելով՝ հասար իմ հասակին, ասա՝ էդ ո՞նց ես հաղթահարելու ձմռան դժվարությունները…:

-Կապրենք, կտեսնես,-արհամարհանքով վրա է բերում Դդումը:

milena-ddum-3-638Աշնան վերջին, երբ սկսվում են ցրտերը, արևի և ջերմության սովոր Դդումը սրթսրթալով ցրտից կուչ է գալիս ու ծառի ծերից թրմփալով ցած ընկնում: Կաղնու ծառն իր բարձունքից նայում է կիսված Դդումին և… ի՜նչ տեսնի. հսկա Դդումը երկու կես է եղել, իսկ մեջը փուչ-դատարկություն է:

Առաջադրանքներ

1.Բնութագրի՛ր կաղնուն և դդումին:

2. Կարդալով առակը, ի՞նչ տեղեկություններ ստացար կաղնու և դումի մասին:

3. Վերլուծի՛ր առակը:

4. Տրված ասացվածքներից ո՞րն է համապատասխանում առակի իմաստին.

  • Գործն արա, հետո պարծեցիր:
  • Ճտերը աշնանն են հաշվում:
  • Ոտքդ վերմակիդ չափ մեկնիր:
  • Ով ինչ անի, իրեն կանի: