«Նկարազարդ, էլեկտրոնային մատենիկներ». նախագծային աշխատանքի փուլերը

Կրտսեր տարիքում ընթերցանությունը խթանելու համար կարևոր է ընթերցվող նյութի ճիշտ ընտրությունն ու դրա գրավիչ ներկայացումը: Ուստի այս փուլում ուսուցիչը պարտավոր է մշակել ընթերցանության այնպիսի մեխանիզմներ, որոնք հաճելի կդարձնեն ընթերցանության պրոցեսը և երեխային կօգնեն հաղթահարելու այս գործընթացի հետ կապված բոլոր դժվարությունները:

Աշխատանքի առաջին փուլը մանկական, դասական ստեղծագործությունների, առակների ներկայացումն է ու խաղային մեթոդներով դրանք բերանացի սովորեցնելը: Այնուհետև երեխաներին առաջարկում եմ ընտրել դուր եկած ստեղծագործություններից մեկը և հանձնարարում համակարգչային , նկարչական որևէ ծրագրի օգնությամբ նկարել ստեղծագործության դրվագները: Այս աշխատանքի շնորհիվ երեխան հնարավորություն է ստանում ստեղծագործությունը իմաստային հատվածների բաժանել և նկարաշարերի միջոցով ամբողջական սյուժեն կառուցել: Այսպիսի աշխատանքը օգնում է նաև միտքը որպես պատկեր ընկակալել և ներկայացնել:

Երբ նկարաշարը պատրաստ է, սկսվում են մուտքագրման աշխատանքները: Այս աշխատանքի արդյունքում երեխան ոչ միայն ուշադիր ընթերցում է ստեղծագործությունը, այլև ընտրում է համապատասխան միտքը և մուտքագրելու ընթացքում մտովի` հնչյուն առ հնչյուն կրկնում ընթերցածը կամ անգիր արած հատվածը: Երբ ստեղծագործութունը ներկայացնող նկարաշարերն արդեն պատրաստ են, սկսվում է ձայնագրման գործընթացը: Ձայնագրությունները հնարավորություն են տալիս հետևելու սեփական ընթերցմանը, քննարկելու այն, շտկելու առոգանության սխալներն ու ձայնի, հնչերանգի փոփոխությունները: Այս աշխատանքը կատարվում է առանց քննադատության: Իր արտասանությունը լսելով` երեխան շատ արագ նկատում ու շտկում է արտասանական թերությունները: Ձայնագրությանը հաջորդում է մոնտաժային աշխատանքը, որից հետո ձայնի և նկարաշարերի ճիշտ համադրությամբ ստեղծվում է էլեկտրոնային մատենիկը: Նյութերը տեղադրվում են իմ փոստի Sky drive–ում, և այսպիսով մատչելի դառնում մյուս դասավանդողներին` արդյունքը որպես ուսումնական նյութ կիրառելու համար:

Աշխատանքի արդյունքում`

  • Ընթերցանությունը դառնում է նպատակաուղղված գործունեություն, այլ ոչ պարտադրանք
  • ՏՀՏ միջոցները (համակարգչային ծրագրեր, ձայնագրիչ, ֆոտոապարատ, համացանց) գործածելու ընթացքում երեխան ձեռք բերում նոր աշխատանքային հմտություններ և կարևորում դրանց գործածությունը ամենօրյա գործունեության մեջ
  • Ֆիլմերը դիտելու արդյունքում երեխան ընթերցում է ոչ միայն իր կողմից ստեղծված նյութը, այլև դասարանում ստեղծված բոլոր նյութերը
  • Սովորողը մասնակից է դառնում գրքաստեղծման աշխատանքին, որի շնորհիվ սովորում է գնահատել և կարևորել գիրքը
  • Դասավանդողների, ընկերների և ծնողների հետ համագործակցելու արդյունքում փոխանակում է իր փորձը և նոր փորձ ձեռք բերում:

Մենք արդեն ստեղծել ենք երկու տասնյակի չափ էլեկտրոնային մատենիկներ, որոնք հարստացնում են մեր դասարանական տեսադարանը: Անհրաժեշտության դեպքում մենք դիտում ենք այդ ֆիլմերը և կրկնում անցած նյութը:

Հեղինակ` Արմինե Աբրահամյան

Աղբյուրը` Դպիր N 34

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s