Հայկական հեքիաթները համացանցում

Կարդա՛ այստեղ

Реклама

«Արկածային ճամփորդություն դեպի Զմրուխտյա քաղաք»

Իմ սիրելի, հետաքրքրասեր սովորողներ, ճամփորդե՛ք Դորոթիի, Տոտո շնիկի ու նրանց անսովոր ընկերների հետ, բացահայտե՛ք Զմրուխտյա քաղաքի գաղտնիքները և կռահե՛ք, թե ի՞նչն էր Օզի կախարդանքի նպատակը:
Մաղթում եմ բոլորիդ արկածներով լի, հետաքրքիր ճամփորդություն:

Կարդա՛ այս հղումով

Ավետիք Իսահակյան. աֆորիզմներ

Ոչ թե արտաքին ժպիտով, որ ամեն մարդ կարող է ունենալ, այլ ներքին ժպիտով ընդունեք մարդկանց։ Ապրեք ներքին ժպիտով։

Մինչև ե՞րբ պիտի ծնվենք մեռնելու համար։

Կյանքը շոշափելի երազ է, երազը՝ անշոշափելի կյանք։

Ինչքան անիվը վատ է, էնքան էլ աղմուկը շատ է։

Մտածող մարդը իր վտիտ ուսերի վրա կրում է անմիտ տիեզերքի ծանրությունը։

Քո ամենամռայլ օրը միտդ բեր, որ ամպերից վերև արև կա։

Читать далее

Իմաստություններ կյանքի մասին…

Մտորում են կինոաստղերը

Սիրելի մարդու բառերը բուժում են յուրաքանչյուր բժշկից լավ։ Եվ սպանում՝ յուրաքանյուր դահճից արագ։

Ալ Պաչինո

Մարդկանց հարկավոր է մերժել կարողանալ ։ Նրանց բնորոշ է երես առնելը։

Ռոբերտ դե Նիրո

Իմ միակ սխալը՝ կյանքիս երեք քառորդ մասը ես մտածում էի, որ ամեն ինչ դեռ առջևում է։

Ալիսա Ֆրեյնդլիխ

Պետք չէ վիրավորանքը ներսում հավաքել։ Ինչպես ասում են, դա այդքան էլ մեծ հարստություն չէ ։

Եվգենի Լեոնով

Ամեն ինչին կարելի է դիմանալ, եթե կարողանաս ընտրել համապատասխան երգը։

Կուրտ Կոբեյն

Մի սիրիր ոչ ոքի և դու դուր կգաս բոլորին։ Գրողի ծոցը ուղարկիր ամբողջ աշխարհը և քեզնով կհպարտանան։

Բարբարա Սթրեյզենդ

Եթե դու կարողանում ես անց կացնել բոլորովին անպիտան օր, բոլորովին անպիտան ձևով՝ նշանակում է դու սկսել ես տիրապետել ապրելու արվեսին։

Լին Յուտան

Նույնիսկ ամենաչնչին ժպիտից՝ օրգանիզմում անպայման մահանում է մի փոքրիկ մանրէ։

Յուրի Նիկուլին