Ավետիք Իսահակյան. աֆորիզմներ

Ոչ թե արտաքին ժպիտով, որ ամեն մարդ կարող է ունենալ, այլ ներքին ժպիտով ընդունեք մարդկանց։ Ապրեք ներքին ժպիտով։

Մինչև ե՞րբ պիտի ծնվենք մեռնելու համար։

Կյանքը շոշափելի երազ է, երազը՝ անշոշափելի կյանք։

Ինչքան անիվը վատ է, էնքան էլ աղմուկը շատ է։

Մտածող մարդը իր վտիտ ուսերի վրա կրում է անմիտ տիեզերքի ծանրությունը։

Քո ամենամռայլ օրը միտդ բեր, որ ամպերից վերև արև կա։

Իմ գրվածքների մեջ ես իմ հոգին եմ նկատում։

Մարդ չպիտի մտածե աշխարհից բան տանելու մասին, այլ աշխարհում բան թողնելու մասին։ Մնացածը ունայնություն է։

Աշխարհը, երկիրը, կյանքը մեղեդիացած են իմ հոգում։

Ո՞վ է քո բարեկամդ, ո՞վ է քո թշնամիդ. երկուսն էլ միևնույնն են՝ տարբեր դիմակներով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s