«Իմ ուսումնական ամառը»

Նախագիծը 4-5 -րդ դասարաններում

Տևողությունը՝ ուսումնական տարվա առաջին շաբաթ /30- 05/

Հաշվի են առնված նաև հանգստյան օրերը, քանի որ տրված առաջադրանքները կատարվելու են նաև առցանց տարբերակով:

Այս նախագիծն իր մեջ ամփոփում է երկու ենթաթեմաներ՝

              Առաջին 

  • «Ամառային հանգստի կազմակերպում» (հայրենագիտական ճամփորդություններ, թափառումներ, մասնակցություն ճամբարներին, այցեր և այլն)

Երկրորդ 

  • «Ամառային ընթերցանություն» , «Կինոդիտում» կամ այլ հետազոտական աշխատանքի ուսումնասիրության, դիտարկման ներկայացում, քննարկում։

 Կարևոր

 Սովորողները առաջարկվող նախագծերը վերնագրելու, ձևակերպելու ու նախընտրած ձևով, ծրագրով ներկայացնելու հնարավորություն են ստանում:

Նպատակը՝ Հաղորդակցային կարողությունների զարգացում, ծանոթացում

Խնդիրները՝

  • Սովորողի գրավոր և բանավոր խոսքի ձևակերպման, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  • Ինքնարտահայտման կարողության պահպանում և զարգացում
  • Հայրենագիտական ճանաչողության զարգացում
  • Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  • Իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտության զարգացում:
  • Բառարաններից, հանրագիտարաններից, քարտեզներից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու կարողությունների  զարգացում:
  • Բառապաշարի հարստացում

Ուսումնական գործունեության ձևերը՝

  • Աշխատանք հանրագիտարանի և այլ ուսումնական գրականության հետ:
  • Ֆիլմերի, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի դիտում, ընթերցում, քննարկում:
  • Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում:
  • Հարցազրույցներ տարբեր թեմաներով, ըստ նախագծերի:
  • Թարգմանություն
  • Տեսանյութի պատրաստում, ներկայացում
  • Բանավեճի կազմակերպում
  • Որոնողական աշխատանք տրված թեմաներով

 Առաջադրանքների փաթեթ

«Ամառային հանգստի կազմակերպում» թեմայի շուրջ

  1. Որտե՞ղ եմ անցկացրել իմ հանգիստը (տեղանքի ներկայացում, տեսարժան, հիշարժան վայրերի քարտեզ, ֆոտոշարք, բանավոր կամ գրավոր պատում )
  2. Ամառային հիշարժան տպավորություններ, արկածներ (գրավոր պատմիր քո ամենավառ տպավորության կամ արկածի մասին և հրապարակի՛ր:

Ընկերներիդ, ծանոթներիդ հետ հարցազրույց վարի՛ր և ռադիոնյութ պատրաստի՛ր:

Տնային առաջադրանքներ

  1. Մի դիմանկարի կամ ֆոտոնկարի պատմություն (աշխատանքի ընտրության ձևն ազատ է)
  • Գրավոր պատում
  • Ձայնագրություն
  • Տեսանյութ
  1. «Իմ ուսումնական ամառը» տեսանյութ, գրավոր կամ բանավոր պատում:

5․ Գրական քննարկումների կազմակերպում ամառային ընթերցանության նյութերի շուրջ։ 

Սովորողները պրեզենտացիայի տեքով, կամ հետաքրքիր, գրավիչ պատումի ձևով ներկայացնում են իրենց ընթերցած ստեղծագործությունները։  Խրախուսվում է ընկերներին քննարկումների մեջ ներգարվելու կարողությունների զարգացումը։ Այս փուլում կազմակերպվում են նաև խմբային ու դասարանական համագործակցային աշխատանքները։

Աշխատանքի ներկայացման ձևերը՝

  • Անհատական ներկայացում- վերլուծություն։
  • Խմբային պատում- ներկայացում։
  • Ռադիովերլուծություն։
  • Սյուժետային-կերպարային քննարկում։
  • Խմբային վիկտորինաների կազմում։

 

 

 

Реклама