Նախագիծը 4-5 -րդ դասարաններում
Տևողությունը՝ ուսումնական տարվա առաջին շաբաթ /30- 05/
Հաշվի են առնված նաև հանգստյան օրերը, քանի որ տրված առաջադրանքները կատարվելու են նաև առցանց տարբերակով:
Այս նախագիծն իր մեջ ամփոփում է երկու ենթաթեմաներ՝
Առաջին
- «Ամառային հանգստի կազմակերպում» (հայրենագիտական ճամփորդություններ, թափառումներ, մասնակցություն ճամբարներին, այցեր և այլն)
Երկրորդ
- «Ամառային ընթերցանություն» , «Կինոդիտում» կամ այլ հետազոտական աշխատանքի ուսումնասիրության, դիտարկման ներկայացում, քննարկում։
Կարևոր
Սովորողները առաջարկվող նախագծերը վերնագրելու, ձևակերպելու ու նախընտրած ձևով, ծրագրով ներկայացնելու հնարավորություն են ստանում:
Նպատակը՝ Հաղորդակցային կարողությունների զարգացում, ծանոթացում
Խնդիրները՝
- Սովորողի գրավոր և բանավոր խոսքի ձևակերպման, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
- Ինքնարտահայտման կարողության պահպանում և զարգացում
- Հայրենագիտական ճանաչողության զարգացում
- Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
- Իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտության զարգացում:
- Բառարաններից, հանրագիտարաններից, քարտեզներից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու կարողությունների զարգացում:
- Բառապաշարի հարստացում
Ուսումնական գործունեության ձևերը՝
- Աշխատանք հանրագիտարանի և այլ ուսումնական գրականության հետ:
- Ֆիլմերի, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի դիտում, ընթերցում, քննարկում:
- Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում:
- Հարցազրույցներ տարբեր թեմաներով, ըստ նախագծերի:
- Թարգմանություն
- Տեսանյութի պատրաստում, ներկայացում
- Բանավեճի կազմակերպում
- Որոնողական աշխատանք տրված թեմաներով
Առաջադրանքների փաթեթ
«Ամառային հանգստի կազմակերպում» թեմայի շուրջ
- Որտե՞ղ եմ անցկացրել իմ հանգիստը (տեղանքի ներկայացում, տեսարժան, հիշարժան վայրերի քարտեզ, ֆոտոշարք, բանավոր կամ գրավոր պատում )
- Ամառային հիշարժան տպավորություններ, արկածներ (գրավոր պատմիր քո ամենավառ տպավորության կամ արկածի մասին և հրապարակի՛ր:
Ընկերներիդ, ծանոթներիդ հետ հարցազրույց վարի՛ր և ռադիոնյութ պատրաստի՛ր:
Տնային առաջադրանքներ
- Մի դիմանկարի կամ ֆոտոնկարի պատմություն (աշխատանքի ընտրության ձևն ազատ է)
- Գրավոր պատում
- Ձայնագրություն
- Տեսանյութ
- «Իմ ուսումնական ամառը» տեսանյութ, գրավոր կամ բանավոր պատում:
5․ Գրական քննարկումների կազմակերպում ամառային ընթերցանության նյութերի շուրջ։
Սովորողները պրեզենտացիայի տեքով, կամ հետաքրքիր, գրավիչ պատումի ձևով ներկայացնում են իրենց ընթերցած ստեղծագործությունները։ Խրախուսվում է ընկերներին քննարկումների մեջ ներգարվելու կարողությունների զարգացումը։ Այս փուլում կազմակերպվում են նաև խմբային ու դասարանական համագործակցային աշխատանքները։
Աշխատանքի ներկայացման ձևերը՝
- Անհատական ներկայացում- վերլուծություն։
- Խմբային պատում- ներկայացում։
- Ռադիովերլուծություն։
- Սյուժետային-կերպարային քննարկում։
- Խմբային վիկտորինաների կազմում։