Ամանորի հրավեր

Նախագիծը իրականացվում է 4-րդ և 5-րդ դասարաններում, դեկտեմբեր ամսվա ընթացքում:
Տևողությունը՝ 4 շաբաթ
Նախագծի նպատակը՝  ,,Ամանոր,, և ,,Սուրբ Ծնունդ,, ծեսերի ուսումնասիրություն, նախապատրաստություն:
Խնդիրները՝
  • Կիսամյակի ընթացքում ձեռք բերած կարողությունների և հմտությունների կիրառում, փոխանցում, ներկայացում
  • Ընտանեկան, խմբային նախագծերի խթանում, ակտիվացում
  • Ծիսական ուսումնական նյութերի ստեղծում, տարածում
  • Սովորողների ստեղծագործական և հետազոտական ունակությունների զարգացում
  • Աշխարհաճանաչողության ընդլայնում

Читать далее

Реклама

Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: Читать далее

21.11 Լրացուցիչ առաջադրանք

Ընթերցե՛ք հետևյալ հրապարակումները

,,Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն,, նախագծի ամփոփումը իրականացվում է միասնական հարիսայի ծեսով: Օգտվելով վերոնշյալ հղումներից և հարցադրումներից, ծեսի վերաբերյալ ուսումնական ռադիոնյութ նախապատրաստեք:

Հարցեր

  • Ինչո՞ւ ենք սեբսատացու օրերը /կրթահամալիրի տոնը/ հարիսայի ծեսով ամփոփում /ո՞րն է այս ծեսի խորհուրդը/:
  • Ի՞նչն է  տոնական տրամադրություն հաղորդում ծեսի մասնակիցներին:
  • Ի՞նչ տպավորություններ ունեն տոնախմբության մասնակիցները, մի քանի բառով ինչպե՞ս կբնորոշեն օրվա տրամադրությունը:
  • Ի՞նչ կմաղթեն բոլոր սեբաստացիներին:

Այլ…

Ահմեդի ուղտը

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ: Читать далее

Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով. Читать далее

«Երգի հրապույրը» 10.11 լրացուցիչ առաջադրանք

Լսի՛ր պատմվածքի ռադիոընթերցանությունը:

Գրավոր պատասխանի՛ր հետևյալ հարցերին:

  • Ի՞նչ կարծիք ունես այս ընթերցանության վերաբերյալ:
  • Այս պատմվածքը քեզ ծանոթ ո՞ր ստեղծագործության հետ կհամեմատես: Մի քանի նմանություններ ու տարբերություններ նշի՛ր:
  • Եթե հրաշագործի հանդիպեիր, ի՞նչ ցանկություն կհայտնեիր, ինչո՞ւ:

Գրավոր շարադրանքդ կարող ես նաև ձայնագրել:

«Սեբաստացի» ռադիո.

Շաբաթվա թողարկումները ներկայացնում և ամփոփում են՝

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն » դասարանական նախագծային աշխատանքները:

Ռադիոյի պատասխանատուներ՝

Նոյեմբերի 09-13

  • ​երկուշաբթի — Սաթեն Օրդյան և 2-րդ դասարանցիներ — ճանաչողական հարցազրույց  ,,Ո՞վ է Մխիթար Սեբաստացին, ,,Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական սեբաստացին,,
  • երեքշաբթի -Մարգարիտ Թամազյան և 3-րդ  դասարանցիներ-,, Ինչպե՞ս դարձա սեբաստացի,,
  • չորեքշաբթի — Աշխեն Թադևոսյան և 2-րդ դասարանցիներ -,, Ովքե՞ր են ամենասեբաստացիները,,
  • հինգշաբթի — Լուսինե Պետրոսյան և 1-ին դասարանցիներ-
  • ուրբաթ — Մարինե Մարտիրոսյան և 3-րդ դասարանցիներ- Գրքի տոն-բաց դաս  ,,Խնկո Ապոր ,, գրադարանում

Նոյեմբերի 16- 21

Նախագծի ռադիոամփոփում

,,Թթուդրիկը Դպրոց-պարտեզում,,— Սաթեն Օրդյան և 2-րդ դասարանցիներ:

Սեբաստացու օրեր. տոնական շաբաթվա ամփոփում: Պատմում են՝ Արմինե Գյոնջյանի 5 տարեկան սաները:

09.11 լրացուցիչ առաջադրանք

Թեմա՝ Ավ. Իսահակյան. հեքիաթ. ,,Ամենապիտանի բանը,,

Քո կարծիքով ի՞նչն է ամենապիտանի բանը:

  • Կարծիք-վերլուծություններ գրի՛ր. ,,Ամենապիտանի բանը,, և ,,Ամենաանպիտան բանը,, վերնագրերով և  հրապարկի՛ր քո բլոգում: