04.11. Լրացուցիչ առաջադրանք

Կարդա՛ հանելուկները և գուշակի՛ր պատասխանները:

Տերև է՝ ծառ չի,

Խոսում է՝ մարդ չի,

Կարված է՝ շոր չի:

Մի տուն ունեմ՝ սյուն չունի,

Տունն է երկու թռչունի,

Մեկը՝ տաք, մեկը՝ պաղուկ,

Պահմտոցի են խաղում:

Կախվել է կտուրին մեր տան,

Չի թողնում իրեն մտիկ տամ:

Փորձի՛ր ինքդ  հանելուկներ հորինել և հրապարակել: