Monthly Archives: Դեկտեմբերի 2015
Ամանորյա ստեղծագործական աշխատանք.
Ձմեռ պապու անունից պատմի՛ր նրա բնակավայրի, օրվա անելիքների, նախագծերի մասին:
Օգնող հարցեր
- Մանրամասն նկարագրի՛ր Ձմեռ պապուն, նրա տնակը, բնակավայրը:
- Քեզ ծանոթ համակարգչային ծրագրով նկարի՛ր նրան։
- Ներկայացրո՛ւ նրա օրվա անելիքները, ամանորյա նախագծերը / ե՞րբ կամ ինչպե՞ս է արթնանում, ի՞նչն է Ձմեռ պապու զարթուցիչը, որտեղ կամ ինչպես է լվացվում, ի՞նչ է ուտում նախաճաշին և այլն․․․/
- Պատմի՛ր նրա ցանկությունների ու երազանքների մասին:
- Այլ
22.12. լրացուցիչ առաջադրանք
Գրել պատում,,Մեր ամանորյա ընտանեկան ավանդույթները,, թեմայի շուրջ և հրապարակել բլոգներում:
21.12. լրացուցիչ առաջադրանք
Դասարանական պատումները՝ ,, Զրույց Ձմեռ պապու հետ,, կամ ,, Մտորումներ Ձեմռ պապու մասին,, թեմաներով, ձևավորել և հրապարակել բլոգներում: Ովքեր ցանկանում են, կարող են իրենց պատումները ձայնագրել:
Ամանորյա տոնածառ
Այսօր Ամանորի անբաժան մասն է կազմում եղևնին։ Դեռ հազարամյակներ առաջ աշխարհի շատ ժողովուրդներ ծառի ճյուղեր էին զարդարում տարբեր տոների ու ծիսակատարությունների ժամանակ։ Սակայն դրանք որևէ աղերս չունեն Նոր տարվա հետ։ Ամանորյա տոնածառի ծնունդը կապված է գերմանական հեղափոխության առաջնորդ Մարտին Լյութերի անվան հետ։ Շարունակել կարդալ
Ամանորը աշխարհի տարբեր երկրներում
Իհարկե, աշխարհում ոչ բոլորն են Նոր տարին դիմավորում հեռուստաէկրանի առջեւ` խոզի բուդ եւ «օլիվիե» աղցան համտեսելով:
Նոր տարին դիմավորելու որոշ երկրների սովորույթները հայերի համար կարող են նույնիսկ էկզոտիկ թվալ: Անգամ ամսաթիվն է տարբերվում, ինչպես նաեւ ոչ բոլոր երկրներում են տոնը խորհրդանշում Ձմեռ պապն ու տոնածառը:
Եվրոպացիները եւս Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է: Շարունակել կարդալ
Սուրբ Ծննդյան հեքիաթ․ առաջադրանքների փաթեթ
,,Սուրբ Ծննդյան հեքիաթ,,
Առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:
2. Ինչպիսի՞ ծառեր են մայրիները.
ա. պատմվածքում ներկայացված տեղեկությունների համաձայն
բ. բնագիտական տեղեկությունների համաձայն
3. Ինչի՞ մասին էին երազում ծառերը:
4. Պատմվածքից առանձնացրու՝ քո կարծիքով, երեք ամենակարևոր մտքերը և գրավոր մեկաբանի՛ր:
5. Մեկ նախադասությամբ պատմվածքին նոր ավարտ հորինի՛ր:
6. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական գաղափարը:
Լրացուցիչ
1. Ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ դերերով կարդացեք ու ձայնագե՛ք պատումը:
2. Համապատասխան երաժշտության և ձայնագրության համադրությամբ ռադիոթատրոն պատրաստի՛ր:
3. Պատրաստած նյութը հրապարակի՛ր քո բլոգում:
Ամանորյա ստեղծագործությունների առաջադրանքների փաթեթ
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:
- Բնութագրի՛ր հեքիաթի հերոսուհուն:
- Դուրս գրի՛ր բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր:
- Առանձնացրո՛ւ այն հատվածները, որտեղ ներկայացված է՝
- Հասարակության /շրջապատող մարդկանց վերաբերմունքը փոքրիկ աղջկա հանդեպ
- Փոքրիկ աղջկա թշվառությունը
- Պատմի՛ր քեզ հետ կատարված մի դեպք, որից երևում է քո հոգատարությունը շրջապատող մարդկանց կամ կենդանիների հանդեպ:
- Հեքիաթից դուրս գրի՛ր ամենակարևոր /բանալի / մտքերը:
- Առանձնացրո՛ւ և վերլուծի՛ր ստեղծագործության հիմնական գաղափարը, ասելիքը /կողպեք միտքը/ ներկայացնող հատվածը:
- Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը: Ասելիքդ գրավոր ձևակերպի՛ր:
Հրաշք ծառը -/Աշխատանքային թերթիկ/
16.12 լրացուցիչ առաջադրանք
Տարբեր ժողովուրդների ամանորյա ծիսական սովորույթների նմանությունն ու առանձնահակտությունները ներկայացնող նյութ /գրավոր կամ բանավոր հաղորդում, ռադիոնյութ/ պատրաստել: