Ամանորը աշխարհի տարբեր երկրներում

Իհարկե, աշխարհում ոչ բոլորն են  Նոր տարին դիմավորում հեռուստաէկրանի առջեւ` խոզի բուդ եւ «օլիվիե» աղցան համտեսելով:

Նոր տարին դիմավորելու որոշ երկրների սովորույթները հայերի համար կարող են նույնիսկ էկզոտիկ թվալ: Անգամ ամսաթիվն է տարբերվում,  ինչպես նաեւ ոչ բոլոր երկրներում են տոնը խորհրդանշում Ձմեռ պապն ու տոնածառը:

Եվրոպացիները եւս Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն  նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է: Շարունակել կարդալ

Սուրբ Ծննդյան հեքիաթ․ առաջադրանքների փաթեթ

,,Սուրբ Ծննդյան հեքիաթ,,

Առաջադրանքներ

1.  Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:

2. Ինչպիսի՞ ծառեր են մայրիները.

ա. պատմվածքում ներկայացված տեղեկությունների համաձայն

բ. բնագիտական տեղեկությունների համաձայն

3. Ինչի՞ մասին էին երազում ծառերը:

4. Պատմվածքից առանձնացրու՝ քո կարծիքով, երեք ամենակարևոր մտքերը և գրավոր մեկաբանի՛ր:

5. Մեկ նախադասությամբ պատմվածքին նոր ավարտ հորինի՛ր:

6. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական գաղափարը:

Լրացուցիչ

1. Ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ դերերով կարդացեք ու ձայնագե՛ք պատումը:

2. Համապատասխան երաժշտության և ձայնագրության համադրությամբ ռադիոթատրոն պատրաստի՛ր:

3. Պատրաստած նյութը հրապարակի՛ր քո բլոգում:

Ամանորյա ստեղծագործությունների առաջադրանքների փաթեթ

Լուցկիներով աղջիկը

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:
  • Բնութագրի՛ր հեքիաթի հերոսուհուն:
  • Դուրս գրի՛ր բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր:
  • Առանձնացրո՛ւ այն հատվածները, որտեղ ներկայացված է՝
  • Հասարակության /շրջապատող մարդկանց վերաբերմունքը փոքրիկ աղջկա հանդեպ
  • Փոքրիկ աղջկա թշվառությունը
  • Պատմի՛ր քեզ հետ կատարված մի դեպք, որից երևում է քո հոգատարությունը շրջապատող մարդկանց կամ կենդանիների հանդեպ:
  • Հեքիաթից դուրս գրի՛ր ամենակարևոր /բանալի / մտքերը:
  • Առանձնացրո՛ւ և վերլուծի՛ր ստեղծագործության հիմնական գաղափարը, ասելիքը /կողպեք միտքը/ ներկայացնող հատվածը:
  • Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը: Ասելիքդ գրավոր ձևակերպի՛ր:

Կանաչ եղևնին

Հրաշք ծառը -/Աշխատանքային թերթիկ/