«Մեր էպոսը» առցանց ուսուցման նախագծի ներկայացում և ամփոփում

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ / 4.1, 4.2, 4.3 /

Առաջին փուլ՝ ծանոթացում էպոսին

Նախագծի տևողությունը` /հունվարի 11- 22/

Մասնակցության ձևը՝ հեռավար, առցանց.

Նախագծի նպատակը՝ ինքնուրույն ընթերցանության միջոցով, որոնողական աշխատանքի և ինքնակրթության կարողությունների զարգացում:

Թեմա՝ Հ. Թումանյան ,,Սասունցի Դավիթ,,  Շարունակել կարդալ

Առցանց ուսուցման առաջադրանքներ

Հունվարի /11-12/

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ:

Թեմա՝ Ա. Մորավիա ,,Երբ մտքերը սառչում են օդում,,

Գրավոր տեքստային աշխատանք

Նպատակը՝ անցածի ամրապնդում, նախապատրաստում տարեվերջյան ստուգմանը

Թեստը կազմեց՝ Ն. Նիկողոսյանը

թեսթ 17

Բանավոր առաջադրանքներ

Նպատակը՝ անհատական և ընտանեկան ստեղծագործական նախագծերի ներկայացում:

Կարևորվում է գեղեցիկ, արտահայտիչ ընթեցումը, որակյալ ձայնագրությունը.
 
  • ​Ընթերցել հեքիաթը դերերով և ձայնագրել:
  • Կարող եք նաև ստեղծագործության վերաբերյալ հետաքրքիր հարցադրումներ անել , իսկ լսողները կփորձեն պատասխանել: Հերոսների, հեքիաթի վերաբերյալ ձեր կարծիքը արտահայտել: 
  • Ընտանիքի անդամների, ծանոթների հետ հարցազրույց վարել հետևյալ թեմաներով. 
  • Ի՞նչ կլիներ, եթե մեր մտքերը սառչեին օդում:
  • Ինչո՞ւ կամ ո՞ր մտքերն են անտեսանելի…..
  • Այլ

Ստուգաբանի՛ր ,, միտք,, բառի նշանակությունը, ծագումը.

  • ինքնուրույն
  • ավագների օգնությամբ
  • ստուգաբանական բառարանից օգտվելով

Կատարած ռաջադրանքների հղումները

Հրանտ Աբրահամյան 4.1 դասարան

Հայկ Աբրահամյան 4.1 դասարան

Սաթինե Տեր-Պետրոսյան 4.3 դասարան

Լիրա Խաչատրյան 4.2 դասարան

Մարկ Սիմոնյան 4.2 դասարան

Էրիկա Սարգսյան 4.3 դասարան / հղումը դեռ կցված չէ/