«Մեր էպոսը» առցանց ուսուցման նախագծի ներկայացում և ամփոփում

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ / 4.1, 4.2, 4.3 /

Առաջին փուլ՝ ծանոթացում էպոսին

Նախագծի տևողությունը` /հունվարի 11- 22/

Մասնակցության ձևը՝ հեռավար, առցանց.

Նախագծի նպատակը՝ ինքնուրույն ընթերցանության միջոցով, որոնողական աշխատանքի և ինքնակրթության կարողությունների զարգացում:

Թեմա՝ Հ. Թումանյան ,,Սասունցի Դավիթ,, 

Ինքնակրթության շաբաթը ինքնուրույն ընթերցանության, ընթերցվող նյութի շուրջ խորհելու, ուսումնասիրելու, ճանաչողության լայն հնարավորություն է տալիս: Հեռավար ուսուցման շաբաթը կազմակերպված է հենց այս սկզբունքով: Հանձնարարվող առաջադրանքները նպաստում և խթանում են սովորողների ինքնուրույն, ստեղծագործական, որոնողական կարողությունների դրսևորմանը, օգնում սովորել ՝լեզվական հայտնագործություններ անելու, առաջացած հարցերի պատասխանները ինքնուրույն գտնելու ու լուծելու միջոցով: Չէ՞ որ ինքնուրույն դիտարկումների միջոցով հայտնագործված գիտելիքներն են իրապես օգնում բացահայտել ու ճանաչել: Հանձնարարված առաջադրանքները կազմված են հենց այս սկզբունքով: Խրախուսոում են ընտանեկան, խմբային նախագծերը, սովորողների այլընտրանքային մոտեցումը:

 

Առաջադրանքների փաթեթ

1.Ուշադիր դիտի՛ր մուլտֆիլմը :

2. Կարդա՛  էպոսի  ,,Սասունցի Դավիթ,, հատվածի թումանյանական մշակումը:

3.  Համեմատի՛ր տեսանյութը ընթերցածդ հատվածի հետ: Ի՞նչ դիտարկումներ ունես:

  • Գրավոր կամ բանավոր՝ ձայնագրության միջոցով ներկայացրո՛ւ սյուժետային, լեզվական ընդհանրություններն /նմանությունները/ ու առանձնահատկությունները /տարբերությունները/: Կարող ես կոնկրետ մի փոքրիկ հատվածի անդրադառնալ: Աշխատանքդ հրապարակի՛ր բլոգում:
  • Քեզ ծանոթ նկարչական ծրագրով նկարի՛ր հատվածի նախընտրածդ հերոսին կամ հերոսներին ու բնութագրի՛ր:
  • Յուրաքնաչյուր հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը: Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր ՝ / քո բացատրությունը. ինչպե՞ս ես ընկալում, հասկանում տվյալ բառը, ծնողներիդ կամ ավագների բացատրությունը, բառարանային բացատրությունը/: Եթե հետևողական ու կոկիկ աշխատես, հետաքրքիր էպոսաբառարան կստացվի: Կարող ես նաև ձևավորել այն և ներկայացնել :
  • Դուրս գրի՛ր դարձվածքները: Առանձնացրո՛ւ այն դարձվածքները, որոնք դու կամ ծանոթներդ կիրառում եք ձեր խոսքում: Բացատրի՛ր դրանց նշանակությունը: Լավ կլինի, որ աշխատանքդ ձայնագրես ու ներկայացնես:
  • Քեզ մինչ այժմ անծանոթ, առօրյայում չգործածվող դարձվածքները դուրս գրելով ու բացատրելով՝ էպոսի դարձվածքաբառարան կազմի՛ր:
  • Ընտրի՛ր քեզ ամենից դուր եկած հատվածը և ներկայացրո՛ւ`. ա. Հատվածը վերլուծելու և հրապարակելու միջոցով, բ. դերերով ընտանեկան կամ խմբային ընթերցանության միջոցով, գ. նկարչական քեզ ծանոթ որևէ ծրագրով / Pivot Animator, Paint, PaintNet, WizardBrash, My Paint…… այլն / երաժշտական նկարաշար կամ տեսանյութ պատրաստելու միջոցով:

Սովորողները իրենց ընտրությամբ  կատարում են տրված առաջադրանքներից մեկը կամ երկուսը: Մասնակցությունը որոշվում է բլոգներում ամբողջական առաջադրանքների հրապարակմամբ: Անհասկանալի հարցերը գրանցվում, ներկայացվում, պարզաբանվում են էլ. փոստի կամ skype -ի միջոցով իրականացվող հեռավար ուսուցման ընթացքում: Արդյունքները ամփոփվում և հրապարակվոմ են դասավանդողի բլոգում և դպրոցի ենթակայքում:

Գնահատումը՝ լավագույն աշխատանքները հրապարակվում են կրթահամալիրի գլխավոր կայքում:

Առցանց ուսուցման առաջադրանքների հղումները.

Ընթերցումներ էպոսից / անհատական և ընտանեկան ռադիոընթերցումներ / 

Լիրա Խաչատրյան 4.2 դասարան

Կարինա Մանուկյան 4.3 դասարան

Վահե Մուսայելյան 4.1 դասարան

Հայկ Աբրահամյան 4.1 դասարան

Հրանտ Աբրահամյան 4.1 դասարան

Միլենա Հարությունյան 4.3 դասարան

Սաթինե Տեր-Պետրոսյան 4.3 դասարան

Հայկազ Գեղամյան— 4.3 դասարան

Արսեն Մելքումյան 4.2 դասարան

Հրաչյա Բրուտյան 4.1 դասարան

Սուսաննա Մամիկոնյան 4.1 դասարան

Ասյա Միրզոյան 4.1 դասարան

Լիլիթ Մինասյան 4.3 դասարան

Լիրա Խաչատրյան 4.2 դասարան

Իմ էպոսաբառարանը 

Սաթինե Տեր-Պետրոսյան 4.1 դասարան

Լիլիթ Մինասյան 4.3 դասարան

Էրիկա Սարգսյան 4.3 դասարան

Արսեն Մելքումյան 4.2 դասարան

Լիրա Խաչատրյան 4.2 դասարան

Հայկազ Գեղամյան 4.1 դասարան

Արմեն Աղաջանյան 4.2 դասարան

Հատվածի վերլուծություն

Արմեն Մարտիրոսյան 4.2 դասարան

Միլենա Հարությունյան 4.3 դասարան

 

Գլխավոր հերոսների բնութագրություն

Աշոտ Բադեյան 4.2 դասարան /Սասունցի Դավիթ/, /Մսրա Մելիք /

Մարկ Ներսիսյան 4.2 դասարան

Առաջադրանքների մեդիափաթեթ

Լիրա Խաչատրյան 4.2 դասարան /Առաջադրանքների մեդիափաթեթ/

Մարիաննա Մանուկյան 4.2 դասարան

Реклама

4 комментария в “«Մեր էպոսը» առցանց ուսուցման նախագծի ներկայացում և ամփոփում

  1. Уведомление: Մանկավարժական աշխատողի ձմեռային դպրոց. հունվարի15 – Խոսքի մշակույթ

  2. Уведомление: Մանկավարժական աշխատողի ձմեռային դպրոց. հունվարի 15 – Խոսքի մշակույթ

  3. Уведомление: Առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում /11-18 հունվարի/ | Դասավանդողի բլոգ

  4. Уведомление: Մանկավարժական աշխատողի ձմեռային դպրոց. հունվարի 15 | Խոսքի մշակույթ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s