Առցանց ուսուցման ամփոփում

Պատմում են սովորողները

Մանե Բոյախչյան

Անահիտ Հովհաննիսյան

Միլենա Հարությունյան

Սերգեյ Սանախչյան

Սաթինե Տեր-Պետրոսյան

Հրանտ Աբրահամյան

Լիրա Խաչատրյան

Աննա Հարությունյան

Արմեն Աղաջանյան

Լրացուցիչ առաջադրանք. 02.02.

Անգիր սովորել Տերյանի ,,Գարնանամուտ,, բանաստեղծությունը և ձայնագրել ընթերցումը:

Գրել ստեղծագործական շարադրություն ,,Գարնան երգը,, վերնագրով և հրապարակել բլոգներում:

 

Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

 

 

1908