Առցանց ուսուցման գործունեության ամփոփում

Ուզում եմ խոստովանել, որ ձմեռային հետամանորյա երկարատև արձակուրդները «խոզի գրիպի» սպառնացող համաճարակի պես անսպասելի էին: Բայց այս ծով թվային միջոցների աշխարհում, առցանց ուսուցման առկայության դեպքում ի՜նչ գրիպ, ի՜նչ համաճարակ… Երեք շաբաթ շարունակ մենք՝ սեբաստացիներս, շարունակեցինք մեր ստեղծական ու աննահանջ մեդիաընթացքը և առցանց ուսուցման գրավիչ անտիվիրուսներով ակտիվորեն պայքարեցինք օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ծուլության ու վիրուս- մահանաների դեմ: Ինչպես ասում են՝ չկա չարիք՝ առանց բարիքի. այս ժամանակահատվածը շատերիս համար հեռավար՝ առցանց ուսուցման հնարավորությունները փորձարկելու, առավելությունները գրանցելու ժամանակահատված դարձավ: Շարունակել կարդալ