Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր, Անհուն հանքը իմ գանձերի, Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես Գողից, չարից, չար փորձանքից, Ես հարուստ եմ, ես բախտավոր Էլ աշխարհ չեմ գալու հո նոր, |
Առաջադրանքներ
- Արտահայտիչ կարդալ բանաստեղծությունը։
- Դո՛ւրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառերը։
- Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
- Ինչո՞ւ է Թումանյանը բանաստեղծությունն այսպես վերնագրել։ Գրի՛ր կարծիքդ։
- Ինքդ ինչպե՞ս կվերնագրես բանաստեղծությունը։
- Վերլուծի՛ր բանաստեղծության ընդգծված միտքը։
- Ո՞րն է բանաստեղծության ասելիքը։ Ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։