Տերյանը` Թումանյանի մասին

Ապրիլի սիզբն էր: Վահան Տերյանը Պետերբուրգից Թիֆլիս եկավ և մեկնեց Գանձա՝ հոր թաղմանը: Գանձայից վերադառնալով, Թիֆլիսում մնաց մեկ ամսից ավելի : Հաճախ էր լինում հայրիկի մոտ: Գրողների ընկերության երեկույթները ոգևորությամբ շարունակվում էին: Տերյանը գոհունակությամբ ներկա էր լինում այդ երեկույթներին: Միայն թե ափսոսում էր հայրիկի կորցրած ժամանակը: Նրան դուր չէր գալիս, որ հայրիկն էր երեկույթ կազմակերպում, բացման խոսք ասում, մանավանդ, երբ երեկույթի ժամանակ տեղից վեր էր կենում և ուշացած պատվավոր հյուրերին աթոռ առաջարկում կամ նման մանր բաներով զբաղվում: Տերյանը բարկանում էր. «Իվան Ֆադեյիչը ամեն օր չպետք է քաղաքում երևա, ամեն երեկույթի գա, հասարակության մեջ լինի, խոսի, ամեն բան անի, ամենքի համար վազվզի: Նա իրեն թանկ պիտի պահի, մեկ-մեկ պիտի երևա, էն էլ կառքով: Он должен иметь особый выезд, պրոսպեկտով մի անգամ անցնի, որ ժողովուրդը նրան հեռվից տեսնի во весь рост, տեսնողը փողոցում կանգնի, մատով ցույց տա, ասի՝  Հովհաննես Թումանյանն է անցնում: Нельзя же так, в самом деле…»:
Հայրիկին էլ էր ասում, որ իրեն թանկ պահի, ժամանակը գնահատի, գրականությամբ պարապի: Հայրիկը ծիծաղում էր, ձեռքը թափ տալիս սովոր շարժումով և ասում. «Դատա՛րկ բաներ ես ասում, Վահան, էսպե՛ս է լինելու մեր կյանքը…»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s