Ռուդոլֆ Էրիխ Ռասպե «Արտասովոր եղջերուն»

Փոխադրությունը` Հ. Թումանյանի

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:
Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:
Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:
Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:
Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:
Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո, այո մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:
Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:
Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվավ: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում:
Ես շատ ափսոսեցի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո, ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:

Ինչպես զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու, պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. Ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:
Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բսել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:
Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:
Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և տապակած միս, և բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:
Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

One comment on “Ռուդոլֆ Էրիխ Ռասպե «Արտասովոր եղջերուն»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s