ԲԱՐՈՆ ՄՅՈՒՆԽՀԱՈՒԶԵՆԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ԻՐԻԿՈՒՆԸ

Ափսոս, որ դուք չէիք ճանաչում իմ պապին։ Մի հազվագյուտ մարդ էր ու աննման որսկան։ Շաբաթներով սար ու ձոր ընկած որսի էր ման գալի ու ո՛չ հոգնում Էր, ո՛չ քնում, ո՛չ ուտում էր, ո՛չ խմում։ Եվ անվերջ, անվերջ պատմություններ էր անում իր որսորդական կյանքից։

Իրիկունները չիբուխը սարքում էր, վառարանի դիմացը նստում ու պատմում։

Մի անգամ էլ, պատմելու ժամանակ, մեզանից մի չարաճճին ընդհատեց.

— Հը՛, պապի, էդ մինը ավելացնում ես․․․

— Փա՛հ,— ասավ,— ինձ որ ասում եք՝ ավելացնում ես, հապա՛ ինչ կասեիք, եթե իմ ընկեր բարոն Մյունխհաուզենին լսեք։ Շարունակել կարդալ