Ակլատիզի վերջին երգը

 

Реклама
Автор: Արմինե Աբրահամյան Рубрика: Զատիկ

Հայկական ժողովրդական հեքիաթ. «Ծտի ոտաց փուշ»

Կարդում են` Լուսինե Թադևոսյանը, Անահիտ Հավհաննիսյանը և Նարե Մելքոնյանը: Հաղորդումը պատրաստեցին` Ջուլյա Ստեփանյանը և Մանե Բոյախչյանը:

Автор: Արմինե Աբրահամյան Рубрика: Ռադիո

22.03 Զատկական լրացուցիչ առաջադրանք

Կարդա’ ավանդության տրված հատվածը ու ավարտը ինքդ հորինի’ր: Հորինածդ պատումը վերնագրիր, նկարազարդիր, ձայնագրիր ու հրապարակիր քո բլոգում: 

Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի էր հաշվում և փարաջայի գրպանը գցում: Մեծ պասի առաջին իսկ օրից նա մեն օր մի լոբի է հանում, դեն գցում և գրպանում մնացածների թվով էլ իմանում, թե Զատկի գալուն քանի օր է մնացել:

Մի օր էլ….

 

Ավագ շաբաթվա խորհուրդը

 

Ավագ երկուշաբթի. նյութը պատրաստեց` Վահե Մուսայելյանը 4.1 դասարան

Հուշիկ-հուշիկ երկուշաբթի. նյութը պատրաստեց` Սաթինե տեր Պետրոսյանը 4.3 դասարան

Երեքշաբթի քարքաշիկ. նյութը պատրաստեց` Միլենա Հարությունյանը 4.3 դասարան

Չիք չորեքշաբթի. նյութը պատրաստեց` Լիրա Խաչատրյանը 4.2 դասարան

Ավագ հինգշաբթի. նյութը պատարստեցին` Ջուլյա Ստեփանյանը և Սրբուհի Մաշինյանը 5.2 դասարան

Ավագ ուրբաթ

Ավագ շաբաթ

Ախարի կիրակի— նյութը պատրաստեց` Լիրա Խաչատրյանը. 4.2 դասարան

Նախագծային ուսուցման շաբաթ 21-25 մարտի

Նախագծային ուսուցումը 4-րդ դասարաններում

Տիզ տիզ ակլատիզԹեմա` Զատկի ծեսի նախապատրաստում

Արդյունքում` Զատկական խոսող ու զվարճալի ընթերցարաններ

Աշխատանքի թեմաները`

  • Զատկի Ավագ շաբաթ
  • Զատկական ավանդազրույցներ, ծիսական կերպարներ
  • Զատկական ասիկները` մեր մեկնաբանությամբ
  • Զատկի զվարճալի առածանի
  • Զատկախաղեր

Աշխատանքի ուղղությունները`

  • Անհատական, դասարանական տեսանյութերի և ռադիոնյութերի ստեղծում:

Բովանդակությունը և ամփոփումը

Տարբեր տեղեկատվական աղբյուրներից ծանոթանում ենք Ծատկի ծիսական խորհրդին

Զատկի Ավագ շաբաթվա խորհրդին:

Կարդում, մեկնաբանում, նկարազարդում ենք զատկական ավանդազրույցները:

Փոքր Մհերը և Զատիկը-հատված «Սասունցի Դավիթ» էպոսից

Տերտերի լոբին -Մարիա Ավետիսյան 4.2 դասարան

Ակլատիզի յոթերորդ փետուրը -Անահիտ Մկրտչյան 4.2 դասարան

Ակլատիզ օրացույցը— Ասյա Միրզոյան 4.1 դասարան

Ակլատիզ պապը— Միքայել Մարգարյան 4.1 դասարան

Ակլատիզի վերջին երգը— շարժանկար Pivot animator ծրագրով

Զատկական հանելուկներ

Զատկի զվարճալի առածանի -4.1 դասարան

Ծանթանում ենք ծիսական ասիկներին, առածներին: Վերլուծում, առաջարկում, հորինում ենք դրանց ժամանակակից տարբերակները:

Դպրոցի հարակից այգիներում կազմակերպում ենք խմբային զատկախաղեր:

Նախագծի արդյունքում` 

Ստեղծում ենք  ուսումնական, գունեղ, խոսող, զատկական ընթերցարաններ, ծիսական տեսանյութեր:

 

 

 

Նախագծային ուսուցման շաբաթ 21-25 մարտի

Նախագծային ուսուցումը 5-րդ դասարանում

Աշխատանքի ուղղությունները

  • Չարենցյան օրերի ամփոփում
  • Հայկական ժողովրդական հեքիաթների թումանյանական մեկնաբանությունները

Նախագծային աշխատանքներ`

  • Գրական թատրոն

«Կարդում ենք Չարենց և Թումանյան » համագործակցային նախագիծ

Մասնակիցներ` Դպրոց-պարտեզի 5.1 և 5.2 դասարանի սովորողներ

Նախագծի կազմակերպիչներ` Տաթև և Արմինե Աբրահամյաններ

Բովանդակությունը 

  • Թումանյանի քառյակները
  • Չարենցի ռուբայաթները

Մեդիատեխնոլոգիա

«Չարենցով Չարենցի քաղաքում » տեսանյութի ամփոփման և մոնտաժային աշխատանքներ:

Տպավորություններ քաղաքային թափառումներից -ռադիոնյութերի  մոնտաժ, հրապարկում:

Դասարանական թատրոն

  • Անքնություն
  • Մարիոնետ

Բանաստեղծությունների խմբային ընթերցում, բեմադրում, տեսանյութի ստեղծում

Արդյունքում`

Գրական թատրոն-ներկայացում

Ռադիոնախագիծ

«Հայկական ժողովրդական հեքիաթները Թումանյանի մեկնաբանությամբ»

Բովանդակությունը

«Ծտի ոտաց փուշ»

Նախագծային աշխատանքներ

  • Թումանյանը` հեքիաթի մասին
  • Հեքիաթի ռադիոընթերցում
  • «Ծիտը» և «Ծտի ոտաց փուշ» հեքիաթների ռադիովերլուծություն

Նախատեսվում են նաև լեզվական վերլուծական աշխատանքներ` հեքիաթի մեզ հասկանալի բառերի բարբառային տարբերակների շուրջ:

Արդյունքում` ռադիոհաղորդումների շարք

Նախագիծը շարունակելի է

 

 

 

Ստուգատեսի ամփոփում

«Թումանյանական օրեր» նախագծի ամփոփում

«Թումանյանական օրեր» ստուգատեսի էջում  հրապարակվել է 53 նյութ  / մնացածը հրապարակվել են դպրոցների ենթակայքերում, դասավանդողների ու սովորողների անհատական բլոգներում:

Մեկ ամսվա ընթացքում ենթակայքում հրապարակված թումանյանական նյութերի քանակը.

Միջին դպրոց— 74 հրապարակում

Հիմնական դպրոց- 45 հրապարակում

Նոր դպրոց 43 հրապարակում

Դպրոց-պարտեզ— 37 հրապարակում

Գեղարվեստի դպրոց- 26 հրապարակում

Ավագ դպրոց-10 հրապարակում  / էլեկտրոնային ամսագրերի նյութերը հաշվառված չեն /

Ընդհանուր առմամբ ` նյութերի քանակը գերազանվում է 200-ը:

Հրապարակված նյութերի տեսակները`

Աուդիոտեսանյութեր— ռադիոթատրոն, ընթերցումներ, անհատական, դասարանական և ընտանեկան ներկայացումներ

Ստեղծագործությունների, հոդվածների վերլուծություններ

Հուշեր Թումանյանի մասին

Գրքի նվիրատվության, ընթերցանության նախագծեր

Ընթերցումներկայացումներ -Հիմնական դպրոց – Գոհար Բալջյան «Թումանյանի հեքիաթները»  , Նոր դպրոց- Մարգարիտ Հարությունյան և ընկերներ  «Մոծակն ու մրջյունը» , Դպրոց-պարտեզ- Արմինե Աբրահամայան և ընկերներ «Միասին կարդում, երգում ու նվիրում ենք Թումանյան»

Թումանյանը` Արևի շող— «Լուսաստղ» պատանեկան ամսագիր Լուսինե Մլքե Գալստյան

Նոր Դպրոց-Նելի Արղության և ընկերներ «Լոռվա գժերը» , Դպրոց-պարտեզ- Գոհար Զարգարյան «Հեքիաթների շիլափլավ»

 

 

ԲԱՐՈՆ ՄՅՈՒՆԽՀԱՈՒԶԵՆԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ԻՐԻԿՈՒՆԸ

Ափսոս, որ դուք չէիք ճանաչում իմ պապին։ Մի հազվագյուտ մարդ էր ու աննման որսկան։ Շաբաթներով սար ու ձոր ընկած որսի էր ման գալի ու ո՛չ հոգնում Էր, ո՛չ քնում, ո՛չ ուտում էր, ո՛չ խմում։ Եվ անվերջ, անվերջ պատմություններ էր անում իր որսորդական կյանքից։

Իրիկունները չիբուխը սարքում էր, վառարանի դիմացը նստում ու պատմում։

Մի անգամ էլ, պատմելու ժամանակ, մեզանից մի չարաճճին ընդհատեց.

— Հը՛, պապի, էդ մինը ավելացնում ես․․․

— Փա՛հ,— ասավ,— ինձ որ ասում եք՝ ավելացնում ես, հապա՛ ինչ կասեիք, եթե իմ ընկեր բարոն Մյունխհաուզենին լսեք։ Читать далее

Автор: Արմինե Աբրահամյան Рубрика: Գրադարան