Փոխեցին գլուխները


Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները: Շարունակել կարդալ

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նունիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի. Շարունակել կարդալ

Հին ասացվածքները


Մի քաղաքում, անհետաքրքիր, հին մի շենք կա: Դա հին ասացվածքների Ասացվածք տունն է: Այս ասացվածքների տանը  հանգստանում են հին Ասացվածքները: Նրանք մի ժամանակ, իհարկե, երիտասարդ էին, աշխույժ, չարաճճի: Հիմա դա ոչ մեկին չի հետաքրքրում: Ես ասացի՝ հանգստանո՞ւմ են: Ո՜չ, ի՜նչ հանգստանալ, լեզվին են տալիս ուանընդհատ վիճում, էլ ինչ հանգիստ:
_ Էշ ծնվել ես, էշ էլ կմեռնես,-հայտարարում է, ասենք, մի տիկին Հին ասացվածք: Շարունակել կարդալ