- Կարդա’ ավանդությունը, դուրս գրի’ր ստեղծագործության գաղափարը արտահայտող մտքերը «բանալի և կողպեք» մեթոդով:
- Բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու դարձվածքները:
- Առանձնացրո’ւ բարբառային բառերը և դիտարկի’ր:
- Ընդգծված բառերը փոխարինի’ր դրանց հոմանիշներով:
- Վերլուծի’ր ընդգծված տողերը և վերլուծությունդ հրապարակի’ր քո բլոգում:
- Դուրս գրի’ր Մանուկ-խանի հնարամտությունը բնորոշող հատվածները:
- Արդարացրո’ւ և մեղադրի’ր իշատերին:
- Մանրամասն նկարագրի’ր այն փողոցը, որտեղ տեղի ունեցավ միջադեպը:
- Բնութագրի’ր թագավորին` նրա դատավճիռը վերլուծելով:
Daily Archives: 13 Ապրիլի, 2016
Մանուկ- խան
Ավանդություն
Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա՛ այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ։ Շարունակել կարդալ
11.04. լրացուցիչ առաջադրանք
Ընթերցել Ղ. Աղայանի «Անահիտը» հեքիաթի Ա և Բ հատվածները`դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերն ու արտահայտությունները:
13.04. Լրացուցիչ առաջադրանք
Հոլովել տրված գոյականները և յուրաքանչյուր հոլովաձևով կազմել մեկական նախադասություն:
Միրգ, երկինք, քամի, պայուսակ, տուն:
12.04. Լրացուցիչ առաջադրանք
Կարդալ Ղ. Աղայանի «Հնարագետ Ջուլհակը» ավանդությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերն ու դարձվածքները: