Մ.Գոշ «Բամբակենին և սոսին»

Սոսի ծառի մոտ երկրագործները ջրում Էին բամբակի արտը: Նրանք պատվիրում Էին միմյանց զգուշանալ բամբակենու ծառերը կոխ տալուց: Սոսին բարկացավ, որ ծառ են կոչում բամբակենուն և ասաց.

— Ինչպե՞ս կարող Է դա ծառ կոչվել և համանուն լինել ինձ, որ հաստ եմ այսքան ռւ բարձր և շատ տեղ եմ բռնում: Եվ բամբակենին անվախ՝ արձակ ու համարձակ պատասխանեց.

— Դու բարձր ես, արդարև ու հաստ, սակայն անօգուտ, ո՛չ շինության համար ես պիտանի և ո՛չ պտղաբերությամբ՝ գովելի, այրելու համար Էլ անպետք ես: Այլ միայն թանձր ստվեր ունես, որի համար ավելի շատ պարսավում են քեզ, քան թե գովում: Իսկ ես թեև փոքր եմ ու տկար, բայց բազմաշահ եմ և՛ օգտակար բոլոր մարդկանց համար և՛ պահպանելու, և՛ քաղելու, և գործելու ժամանակ, և վերջում Էլ դառնում եմ հագուստ, ինչպես ոչխարների բուրդը, կտավատի վուշը և՛ շերամի մետաքսը: Մինչդեռ դու դրանցից ոչ մեկը չունես, բացի միայն խոզակից: Եվ այս հանդիմանությունից հետո սոսին լռեց:

Առաջադրանքներ

  • Առակը կարդացե’ք դերերով:
  • Դուրս գրի’ր անծանոթ բառերը, բացատրի’ր բառարանի օգնությամբ ու գրի’ր դրանց հոմանիշները:
  • Ըստ բնագրի` նկարագրի’ր սոսուն ու բամբակենուն:
  • Բնութագրի’ր սոսուն:
  • Դուրս գրի’ր ուրիշի ուղղակի խոսք պարունակով մեկ նախադասություն և դարձրո’ւ անուղղակի:
  • Ընդծված բառերը փոխարինի’ր հականիշներով և կարդա’ առակը: Ի՞նչ ստացվեց:
  • Մեկ նախադասությամբ շարունակի’ր առակը:
  • Առանձնացրո’ւ  կարևոր ասելիք արտահայտող միտքը:
  • Ինչի՞ մասին է այս առակը:
  • Առակի գաղափարը հաստատող ասացվածքներ գտի’ր:

 

 

By Արմինե Աբրահամյան Posted in Առակ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s