Հայկական ժողովրդական հեքիաթներ

<< Հրեղեն ձին >>

Реклама

Հունիսի 20-24․ Մանկավարժության ամառային ճամբար

Անհատական աշխատաժամանակ

  Օր առաջին․ 20 հունիսի

09։00-09։45- Ընդհանուր մարզական պարապմունք մարզադաշտում20160607_133754

9:45–10։15՝ ընդհանուր պարապմունք. երգի, պարի ուսուցում

10:30–12:30՝ ամառային ստուգատեսներ, ամառային պլեներ / Մասնակցություն Դպրոց-պարտեզի արտ-միջավայրի ձևավորման աշխատանքներին/։

12:30-13։00- Ընդմիջում Գեղարվեստի դպրոցում

13։00-14։00 «Գրական պատում» սեմինարը վարում է Քնարիկ Ներսիսյանը. մասնակիցները՝ Հիմնական դպրոցի, Դպրոց-պարտեզի ջոկատներ։

14։00-15։00-Մասնակցություն Արիևի Ներսիսյանի մանկավարժության ճամբարին։ Աշխատանք բարբառային հեքիաթի շուրջ։

IMG_8906Օր երկրորդ․ 21 հունիսի

09։00-09։45- Մարզական պարապմունք մարզադահլիճում․ մարմնամարզություն, վազք։

09։45- 15։00- Ուսումնական ճամփորդություն դեպի ,<<Նաիրի>>  ձիարշավարան։ Մասնակիցներ՝ Դպրոց-պարտեզի 4-5 տարեկաններ։

Մանկավարժական ճամբարի հեռավար աշխատանք։ Ընտրված բարբառային հեքիաթի դերային ընթերցում։

Օր երրորդ ․22 հունիսի

20160609_12443409։00-09։45- Մարզական պարապմունք մարզադահլիճում․ մարմնամարզություն, վազք։

09։50-10։20- ընդհանուր պարապմունք. երգի, պարի ուսուցում

10:30–12:30՝
ամառային ստուգատեսներ, ամառային պլեներ․

«Սովորողների աշխատանքային ջոկատներ». Անահիտ Մելքոնյան և ընկերներ: Սկսում են Մայր դպրոցից, քայլելով կրթական պարտեզով, առվույտի արտով բարձրանում են քոլեջ: Քոլեջում ներկայացվում են ջոկատների կատարած աշխատանքները: Դժվարություններ, խնդիրներ: Մասնակիցները՝  Հիմնական դպրոցի, Դպրոց-պարտեզի ջոկատներ։

12:30-13։00՝ Ընդմիջում Քոլեջում։

13։00-14։00  «Գրական պատում» սեմինարը վարում է Քնարիկ Ներսիսյանը. մասնակիցները՝ Հիմնական դպրոցի, Դպրոց-պարտեզի ջոկատներ։

14.00 -Լեռ Կամսար «Կենդանիներու համագումարը» երգիծական ներկայացում` Մեդիակենտրոն։

14։00-15։00- Մանկավարժական ճամբարի գործունեություն։ Նախագծի ղեկավար՝ Արևիկ Ներսիսյան։

20160609_131002Օր չորրորդ․ 23 հունիսի

09։00-09։45- Մարզական պարապմունք մարզադահլիճում․ մարմնամարզություն, վազք։

09։45-10։15- ընդհանուր պարապմունք. երգի, պարի ուսուցում

10:15–11:00՝ ընդհանուր ժողով

11.05 -12.00 – թարգմանչական ստուգատեսի ամփոփում

Կենտրոնական ընթերցասրահ. մասնակիցներ՝ Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի դասավանդողներ (ներկայացնում է Նունե Մովսիսյանը)

12.15-12.45 – ընդմիջում դպրոցներում

12․45 – 15.00 – աշխատանք դպրոցներում.  հաջորդ շաբաթվա մանկավարժական ճամբարի նախագծի քննարկում ըստ դպրոցների

12.45 – 15.00 -նախագծային աշխատանք


IMG_6211Օր հինգերորդ․ 24 հունիսի

 

 

 

Հունիսի 13-17 . բանգլադեշյան ամառային պլեներ

Ստուգատեսային-պլեներային շաբաթը անչափ տպավորիչ էր ու հագեցած։ Ես՝ իմ հինգերորդ դասարանի սովորողների մի խմբի հետ, մշակութային ու գունեղ շաբաթ վայելեցի։ Թատերական փառատոնին նախապատրաստվելու նպատակով, մենք ամեն առավոտ հանդիպում էինք Մայր դպրոցի մարզադաշտում կամ Մարմարյա սրահում։ Մասնակցում էինք միասնական պարապմունքներին ու քայլում դեպի Գեղարվեստի դպրոց։ Չարենցյան ընթերցումների նախապատրաստության ողջ ընթացքում մենք տարբեր հանդիպումների ու նախաձեռնությունների մասնակից դարձանք։ Բանգլադեշյան բացօթյա  թատերական պլեներները, համերգային ծրագրերը, կլոր-սեղաններն ու  վարպետության դասերը առավել գրավիչ ու ուսումնական էին դարձրել մեր ճամբարային առօրյան։  Читать далее

2016 Ուսումնական ճամբարի ամփոփում-հաշվետվություն

Ճամբարային գործունեությունը իր մեջ ներառում է բազմազան ուսումնական նախագծեր։ Ժամանա20160530_104229կի ազատ տիրապետումը, նախագծային տարաբնույթ աշխատանքների ընտրությունը  մասնակիցներին ստեղծագործական աշխատանքի լայն հնարավորություններ են ընձեռում։ Հենց այս առումով էլ նախագծային ուսուցման կամ ճամբարային գործունեության ընթացքը հիմնավորապես տարբերվում է առարկայական ուսուցումից։ Читать далее

06 հունիսի․ Ճամբարային օրը Գեղարվեստի դպրոցում

Մեր ճամբարային օրը հագեցած էր ու ստեղծական։ Մայր դպրոցում կայացած մարզական պարապմունքից հետո, շտապեցինք Գեղարվեստի դպրոց՝ մասնակցելու նկարչական պերֆորմանսին։ Ծանոթացանք ընկեր Անուշի և նրա սովորողների հետ, միասին աշխատեցինք, շախմատ ու ֆուտբոլ խաղացինք, ընկեր Քնարիկի ղեկավարությամբ,  թատերական ստուգատեսի փորձ արեցինք, շրջեցինք Գեղարվեստի դպրոցում ու քայլքով վերադարձանք մեր Դպրոց-պարտեզ։

 

Համագործակցային ռադիոընթերցում

Հունսիսի 3-ին, ամառային ուսումնաստեղծագործական ճամբարի հինգերորդ օրը, Միջին դպրոցի մայրենի լեզվի դասավանդող՝ Հասմիկ Թոփչյանի նախաձեռնությամբ, Համագործակցային ռադիոնըթերցում նախագծի շրջանակներում, կայացավ Դպրոց-պարտեզի և Միջին դպրոցի 7-րդ դասարանի ճամբարականների  հանդիպումը ։ Կարծում ենք՝ նախագծային աշխատանքը օգտակար և ճանաչողական էր բոլոր մասնակիցների համար։  Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Չմոռանամ նշել, որ աշխատանքի արդյունքում ստեղծված ռադիոնըթերցանության նյութերը կներկայացնեն մեր ավագ գործընկերները՝  Հասմիկ Թոփչյանի ղեկավարությամբ։

Ամառային առաջադրանքների փաթեթ 20-26 հունիսի

  1. 20160609_124434Առաջարկում է՝ Վահե Մուսայելյանը։

Գուշակի՛ր հանելուկը և պատասխանը ուղարկի՛ր armineab@mskh.am հասցեով։

2․ Գրավոր մեկնաբանի՛ր հետևյալ ասածվածքները։

Ամառը բեր, ձմեռը կեր։

Ամառվա փուշ, ձմեռվա նուշ։

Ամառ պառկես հովեր, ձմեռ կսատկեն կովեր։

3․ Ամռանը վերաբերող ուրիշ ի՞նչ ասացվածքներ ես լսել։ Հարցուփորձ արա մեծահասկաներից, օգտվի՛ր տեղեկատվական այլ աղբյուրներից և գտածդ առածները ներկայացրո՛ւ քո ուսումնական բլոգում։ Չմոռանա՛ս գրավոր պատմել նաև կատարածդ աշխատանքի ընթացքի մասին։

4․ Հիմա  ինքդ փորձիր ամռան մասին հետաքրքիր ասացվածքներ հորինել ու ձայնագրել։

5․ Որտեղի՞ց են առաջացել ամառվա ամսանունները։

6․ Քեզ ծանոթ ամառվա ամսանունները ի՞նչ անվանումներ են ունեցել հին հայկական տոմարում։ Քո կարծիքով ինչո՞ւ են այդպես անվանվել։ Փորձի՛ր ստուգաբանել։ 

 

Շարունակելի