2016 Ուսումնական ճամբարի ամփոփում-հաշվետվություն

Ճամբարային գործունեությունը իր մեջ ներառում է բազմազան ուսումնական նախագծեր։ Ժամանա20160530_104229կի ազատ տիրապետումը, նախագծային տարաբնույթ աշխատանքների ընտրությունը  մասնակիցներին ստեղծագործական աշխատանքի լայն հնարավորություններ են ընձեռում։ Հենց այս առումով էլ նախագծային ուսուցման կամ ճամբարային գործունեության ընթացքը հիմնավորապես տարբերվում է առարկայական ուսուցումից։ Հստակ կարող եմ նշել, որ ճամբարային օրերի ընթացքում, իմ չորրորդ ու հինգերորդ դասարանի ճամբարականների հետ աշխատանքը հագեցած ու ճանաչողական էր։ Առարկայական դասավանդման ընթացքում ճանաչողության ու շփման հնարավորություններն առավել  սահմանափակ են, ուստի ճամբարային առօրյան ինձ համար առաջին հերթին կրտսեր ընկերներիս դիտարկելու, նրանց ավելի լավ ճանաչելու, շփման եզրեր գտնելու հնարավորություն է։ Ես՝ որպես ջոկատավար, իհա՛րկե,
նախապես պլանավորել, նախագծել էի երկշաբաթյա գործունեությունս, սակայն, ինչպես սովորոբար լինում է երեխաների հետ աշխատելիս, նախագիծս փոքր-ինչ այլ ընթացք ստացավ։ Չնայած դրան, տասնօրյա գործունեությունս հաջողված եմ համարում, քանի որ համատեղ իրականացրած աշխատանքները, միասին անցկացրած պահերը հաճելի ու օգտակար էին թե՛ իմ, թե՛ կրտսեր ու ավագ ընկերներիս համար։ Ստորև կներկայացնեմ համատեղ աշխատանքի ընթացքը և արդյունքները հղմուներով՝ իբրև ճամբարային օրերի հաշվետվություն։

Համագործակցային նախագծեր

Կարծում եմ համագործակցային նախագծերը անփոխարինելի են ուսումնական գործընթացում։ Ճամբարային առօրյան առաջին հերթին  համագործակցային տարաբնույթ նախագծերով հանդես գալու հնարավորություն է։

Թարգմանչական ստուգատեսի շրջանակներում, սիրով համագործակցեցի իմ սիրելի գործընկերոջ, օտար լեզուների դասավանդող՝ Աստղիկ Պողոսյանի հետ։ Աստղիկն իր ջոկատի ճամբարականների հետ ռուսերենից թարգմանեց մեր կողմից նախապես ընտրված նյութերը, իսկ ես խմբագրեցի դրանք։

Միջին դպրոցի մայրենի լեզվի դասավանդող՝ Հասմիկ Թոփչյանի հետ համատեղ ընթերցանության պարապմունք ու ռադիոնախագիծ իրականացրինք։ Պարպմունքի ընթացքում արձանագրեցինք, թե մեր կրտսեր սովորողները՝ չորրորդ դասարանցիները, ինչ ոգևորությամբ են իրենց ավագ ընկերներին ընթերցանության հմտություններ փոխանցում․․․Հետաքրքիր աշխատանք էր, շնորհակալ եմ համագործակցության համար։

<<Հակաբացիլ Կոմիտաս>>  նախագծով սկսեցինք ու ամփոփեցինք մեր ամառային ճամբարը։ Չեմ թաքցնում, այս նախագիծը իմ՝  ամենասպասված ու սիրելի նախագծերից է։ Տպավորիչ էին նաև ճամբարային միասնական ընդհանուր պարապմունքները, իսկ Կասկադում կազմակերպված համերգը անջնջելի հիշողություն կդառնա։

Մարզական ու տեխնոլոգիական գործունեությունները ամառային ճամբարի ամենազվարճալի ու անբաժան մասն են կազմում։ Միասնական մարզանքը, լողը, անիվների վրա զբոսանքը, երաժշտական խաղերն ու պարերը, պաղպաղակի համտեսն ու ինքնուրույն կատարած գնումների արդյունքում՝ համեղ նախաճաշի վայելումը, ոչ մի բանով չես փոխարինի։

Թատերական ստուգատեսի նախապատրաստությունը հինգերորդ դասարանի մի խումբ աղջիկների ինքնարտահայտման, ստեղծականության ու ինքնուրույնության դրսևորման լավագույն հարթակը դարձավ։ Հատկապես ճամբարային փորձերի ընթացքում, ես դրա ականատեսը եղա։ Մասնակիցները շարունակ հղկում, մշակում ամբողջացնում էին բեմական ընթերցումը, խոսքերի բաժանումներ, շարժումների մշակումներ անում։ Չգիտեմ, թե արդյունքում ինչպիսի ներկայացում կստացվի, բայց համոզված եմ, որ աշխատանքի ընթացքը իրապես ուսումնական էր յուրաքանչյուրիս համար։ Անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ Չարենցի ստեղծագործությունները այդքան հարազատ ու սիրելի կարող են դառնալ հինգերորդ դասարանի սովորողների համար։

Բարձունքի հաղթահարում

Իսկ հիմա՝ բոլոր ուսումնական նախագծերի նախագծի՝  ուսումնական ճամփորդությունների մասին։ Եթե յուրաքանչյուր սեբաստացու հարցնես, թե ո՞ր նախագիծն է իր համար ամենաուսումնականն ու ամենասիրելին, համոզված եմ, բոլորը միաբերան, առանց երկար-բարակ մտածելու կպատասխանեն՝ ուսումնահայրենագիտական ճամփորդությունները։ Այո՛, առանց ճամփորդության ի՞նչ ճամբար, ի՞նչ ճանաչողություն, ի՞նչ հարազատություն, ի՞նչ ընկերություն․․․․ Առանց ճամփորդության, ոչ միայն իրար, այլև ինքներս մեզ լիարժեք չենք ճանաչի․․․ Հունիսի 9-ին, Անահիտ Եղյանի նախաձեռնությամբ նվաճեցինք Բջնիի ամրոցի բարձունքը։ Արդեն երեք տարի, հինգերորդ դասարանի սովորղներիս հետ բազում բարձուքներ եմ հաղթահարել․․․ հուսով եմ, սա  վերջինը չի լինի։

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s