Հունիսի 13-17 . բանգլադեշյան ամառային պլեներ

Ստուգատեսային-պլեներային շաբաթը անչափ տպավորիչ էր ու հագեցած։ Ես՝ իմ հինգերորդ դասարանի սովորողների մի խմբի հետ, մշակութային ու գունեղ շաբաթ վայելեցի։ Թատերական փառատոնին նախապատրաստվելու նպատակով, մենք ամեն առավոտ հանդիպում էինք Մայր դպրոցի մարզադաշտում կամ Մարմարյա սրահում։ Մասնակցում էինք միասնական պարապմունքներին ու քայլում դեպի Գեղարվեստի դպրոց։ Չարենցյան ընթերցումների նախապատրաստության ողջ ընթացքում մենք տարբեր հանդիպումների ու նախաձեռնությունների մասնակից դարձանք։ Բանգլադեշյան բացօթյա  թատերական պլեներները, համերգային ծրագրերը, կլոր-սեղաններն ու  վարպետության դասերը առավել գրավիչ ու ուսումնական էին դարձրել մեր ճամբարային առօրյան։  Читать далее