Անհաս ու աննվաճ Արագած

20160716_143510«Ոչ մի հաղթանակ չի կարող համեմատվել ինքդ քո դեմ տարած հաղթանակի հետ․․․» Այս խոսքերը կարծես ինչ-որ տեղ կարդացել եմ, բայց դա կարևոր չէ․․․Կարևորն այն է, որ դրանք հենց նոր ծագեցին-վերածնվեցին իմ մտքում , երբ սկսեցի մտածել դեպի Արագած կատարած իմ ճամփորդության մասին։

Արագած լեռան տեսիլքը ես շարունակ ստեղծել, փայփայել եմ երևակայությանս հեռավոր ու անհաս եզերքներում,փնտրել Արագածին նվիրված բանաստեղծական տողերում, բայց իրականում առերեսվել «Սեգ հսկայի» հետ, չեմ համարձակվել․․․Երևի ակնածանքից է։ Եթե իմ սիրելի ուսուցիչ՝ տիար Գևորգը չպնդեր, ես այս անգամ էլ կհետաձգեի դեպի Արագած իմ բարձունքը․․․ Մի պատրվակ հաստատ կգտնեի՝ ինչպես մինչև երեկ․․․ Շարունակել կարդալ

Երբ ինչ-որ մեկը վատ արարք է կատարում…

Մեր զարմանահրաշ և բազմազգ աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ավանդույթներ: Ավանդույթը, որի մասին հիմա կպատմենք՝ գրավում է իր իմաստությամբ և դրական վարվելակերպով…

Գոյություն ունի աֆրիկական մի ցեղ, որում մարդիկ հետևում են այս ավանդույթին.

Երբ ցեղից որևէ  մեկը վատ արարք է կատարում, նրան բերում են ավանի կենտրոն, շրջապատում ամբոխով, 2 օրվա ընթացքում հիշում են այն բոլոր լավ արարքները, որ կատարել է տվյալ մարդը և շնորհակալություն հայտնում նրան:

Նրանք համարում են, որ յուրաքանչյուր մարդ լավն ու բարի է լույս աշխարհ գալիս: Յուրաքանչյուրը սիրո, երջանկության, խաղաղության և անվտանգության է ձգտում, բայց այս արժեքների ետևից վազելով՝ մարդիկ երբեմն սխալվում են: Ցեղը այդ ամենում ազդանշան է տեսնում՝ օգնության կանչ: Նրանք միավորում են իրենց ուժերը, որպեսզի ոգևորեն ընկածին, վերականգնեն նրան և բերեն իրական էության՝ հիշեցնելով թե ով է նա իրականում:

Աղբյուրը` mediamag.am

Հ.Գ.

Հետաքրիր է, այս նյութը կարդալուց հետո կմտածե՞ս, թե ինչպես ես վարվում այն մարդկանց հետ, ովքեր սայթաքում են` որևէ սխալ կամ վատ արարք են կատարում:

Հարցեր և առաջադրանք

Հարգելի սովորող, առաջադրված հարցերին կարող ես պատասխանել գրավոր կամ բանավոր. ինչպես կնախընտրես: Պատասխաններդ ձևակերպիր հնարավորինս կոնկրետ ու պատճառաբանված: Գրավոր պատասխանները հրապարկի’ր քո բլոգում, իսկ բանավոր պատումդ այնպես մշակիր ու ձևակերպիր, որ արդյունքում ռադիոնյութ ստեղծվի: Ի դեպ, կարող ես առաջադրաված հարցերը ուղղել նաև ծանոթ-անծանոթների, ընտանիքիդ անդամներին, ընկերներիդ: Հուսով եմ` հետաքրքիր և օգտակար աշխատանք է:

  • Ի՞նչ էին անում ցեղակիցները «ընկածին» ոգևորելու համար. ինչո՞ւ:
  • Ընդգծի’ր տեքստի ամենակարևոր նախադասությունը:
  • Վերլուծի’ր աֆրիկյան ցեղի այս արարքը ու ձևակերպիր քո վերաբերմունքը:
  • Ինչո՞ւ են մարդիկ սխալվում: Քո ձևակերպմամբ ի՞նչ է սխալը:
  • Ինքդ ինչպե՞ս ես վարվում քո կարծիքով վատ արարք կատարած մարդու հետ: 
  • Երբ վատ արարք ես կատարում,  շրջապատդ, համադասարանցիներդ ինչպե՞ս են արձագանքում: 
  • Կարո՞ղ ես քեզ հետ պատահած նմանատիպ մի իրավիճակ ներկայացնել: