Դ․ Լիխաչյով․ «Նպատակ և ինքնագնահատական»

Երբ մարդը գիտակցաբար կամ ենթագիտակցորեն իր կյանքի համար Նպատակ, կենսական խնդիր է ընտրում, դրա հետ նա ակամա իրեն գնահատում է:  Այն բանից, թե մարդն ինչի համար է ապրում, կարելի է դատել նրա ինքնագնահատականի մասին` բա՞րձր է, թե՞ ցածր։

Եթե մարդը բոլոր տարրական նյութական բարիքները ձեռք բերելու խնդիրն է դնում իր առջև, նա իրեն այդ նյութական բարիքների մակարդակով է գնահատում՝ որպես վերջին մոդելի ավտոմեքենան ունեցողի, որպես շքեղ ամառանոցի տիրոջ, որպես սեփական կահույքի մասին… 

Եթե մարդն ապրում է, որպեսզի մարդկանց բարիք բերի, հիվանդությունների ժամանակ նրանց տառապանքը թեթևացնի, մարդկանց ուրախություն պատճառի, ապա նա իրեն այդ մարդկայնության մակարդակով է գնահատում: Նա իր առջև մարդուն արժանի նպատակ է դնում:

Միայն կենսականորեն անհրաժեշտ նպատակն է մարդուն արժանապատիվ ապրելու և իսկական հրճվանք զգալու հնարավորություն տալիս:  Այո, հրճվանք: Ինքներդ դատեք` եթե մարդն իր առջև կյանքում բարին ավելացնելու, մարդկանց երջանկություն բերելու խնդիր է դնում, ի՞նչ փորձանքի կարող է նա գալ:

Նրա՞ն չես օգնել, ում պետք էր: Բայց շա՞տ են մարդիկ, որ օգնության կարիք չունեն: Եթե բժիշկ ես, հնարավոր է և, որ մի հիվանդի էլ ճիշտ չե՞ս ախտորոշել: Այդպիսի բան ամենալավ բժիշկների հետ էլ  է պատահում: Բայց արդյունքում դու ավելի շատ օգնել ես, քան չես օգնել: Սխալներից ոչ ոք ապահովագրված չէ, բայց ամենակարևոր սխալը՝ ճակատագրական սխալը, կյանքի հիմնական խնդրի սխալ ընտրությունն է: Պաշտոնդ չբարձրացրին, տխրում ես: Հավաքածուիդ համար դրոշմանիշ գնել չհասցրիր, տխրում ես: Ինչ-որ մեկի կահույքը կամ մեքենան քոնից լավն է, տխրում ես, այն էլ ինչպե՜ս:

Իր խնդիրը կարիերան կամ ձեռքբերումը դարձնելով՝ մարդ արդյունքում ավելի շատ տխրում է, քան ուրախանում, և ենթակա է լինում ամեն ինչ կորցնելու վտանգին:   Իսկ ի՞նչ կարող է կորցնել այն մարդը, որն ուրախանում է իր յուրաքանչյուր բարի գործի համար:  Միայն թե կարևոր է, որ բարիքը, որը մարդ գործում է, նրա ներքին պահանջմունքը լինի, բխի խելացի սրտից, այլ ոչ թե միայն գլխից, ընդամենը «սկզբունք» չլինի:

Ուստի կյանքի հիմնական խնդիրը պետք է ավելի լայն լինի, քան անձնականը, չպետք է սահմանափակվի սեփական հաջողություններով ու անհաջողություններով: Մարդկանց նկատմամբ բարությունից, ընտանիքի, սեփական քաղաքի, ժողովրդի, երկրի, ամբողջ տիեզերքի նկատմամբ սիրուց պետք է թելադրվի:

Արդյո՞ք սա նշանակում է, որ մարդը պետք է ճգնավորի նման ապրի, հոգ չտանի իր մասին, ոչինչ ձեռք չբերի և չուրախանա պաշտոնի բարձրացումից: Ամենևին ոչ: Իր մասին բոլորովին չմտածող մարդն անբնական և անձամբ ինձ ոչ հաճո երևույթ է. ինչ-որ ճեղքվածք կա, սեփական բարության, անշահախնդրության, կարևորության ցուցադրական գերագնահատում, դրա մեջ մնացած մարդկանց նկատմամբ մի տեսակ արհամարհանք, առանձնանալու ձգտում կա:

Այդ պատճառով միայն կյանքի գլխավոր խնդրի մասին եմ խոսում: Իսկ այդ գլխավոր խնդիրն ուրիշների աչքը խոթել պետք չէ: Պետք է և լավ հագնվես (դա հարգանք է մարդկանց նկատմամբ), բայց պարտադիր չէ «ուրիշներից լավ»: Եվ սեփական գրադարանը պետք է հավաքես, բայց պարտադիր չէ, որ հարևանի գրադարանից մեծ լինի: Եվ լավ կլինի, որ մեքենա ձեռք բերես քեզ և ընտանիքիդ համար. այդպես հարմար է: Միայն թե երկրորդականը պետք չէ առաջնային դարձնել, որ կյանքի գլխավոր խնդիրը քեզ չտանջի, երբ պետք չէ: Ուրիշ բան, եթե դա անհրաժեշտ է:  Այդ դեպքում կերևա. թե ով ինչի է ընդունակ:

Թարգմանությունը՝ Գևորգ Հակոբյանի

Աղբյուրը՝ Դպիր № 7

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s