«Ինչպե՞ս ենք մտածում»․ Ջոն Դյուի

Գլուխ Ա

Հոգեբանություն և մտածողության մանկավարժություն

Ներածություն

Մեր դպրոցները ծանրաբեռնված են շատ առարկաներով, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, բազում նյութեր և սկզբունքներ ունի: Մեր դասավանդողների խնդիրը դժվարացել է այն պատճառով, որ նրանք համոզվել են, որ անհրաժեշտ է գործ ունենալ  յուրաքանչյուր սովորողի անհատականության հետ, այլ ոչ թե նրանց ամբողջ զանգվածի: Որպեսզի հետագայում այս ճանապարհները չբաժանվեն, պետք է ընդհանուր ուղղություն գտնել, միավորող սկզբունք: Այս գիրքը այն համոզմունքի արտահայտությունն է, որ հիմնական և միավորող անհրաժեշտ գործոնը որպես վերջնական նպատակ մտքի այնպիսի դրվածքի, մտածողության այնպիսի սովորության ընդունումն է, որը գիտական ենք անվանում: Շարունակել կարդալ