Ինքնաստուգում

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Շահ

Շուք

Չկամ

Դարման

Երթ

Դրկից

Ո՞ր բառի դիմաց է գրված ոչ թե նրա ուղիղ, այլ փոխաբերական իմաստը։

Քար-անտարբեր

Դառը-անհրապույր

Վայրի-անաղարտ

Լուռ-անբարբառ

Գորշ-անհյուրընկալ

Ո՞ր նախադասության մեջ կա փոխաբերաբար գործածված բառ։

Ծանր նստել է քարափը ձորում։

Հոգնած օրը կամաց-կամաց իրիկուն է դառնում։

Աղավնիներ են ճախրում երկնքում։

Խոխոջուն առվակը շրջանցում էր մեր բակը և հոսում դեպի դաշտերը;

Բացատրի՛ր տրված դարձվածքները։

Առյուծ կտրել-

Անդանակ մորթել

Արձան կտրել

Բառերը քամուն տալ

Բերանը բաց մնալ

Ընդգծված դարձվածքները փոխաբերական իմաստներով գործածիր նախադասությունների մեջ ։

 

 

 

Реклама

Ուսումնական աշուն-նախագիծ

Հոկտեմբերի 5-15-ը:

Նպատակը— Ստեղծագործական, վերլուծական մտածողության զարգացում,

Խնդիրները՝

4-րդ դասարանում

  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների ձևավորում
  • Գրական ճաշակի զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Բառի ուղիղ և փոխաբերական իմաստների գործածություն
  • Բառերի, բառակապակցությունների և դարձվածքների գործառական կարողությունների զարգացում
  • Աշխարհաճանաչողության ընդլայնում
  • Դիտարկումներ անելու կարողությունների զարգացում

5-րդ դասարանում

  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների զարգացում
  • Գրական ճաշակի զարգացում
  • Բառի ուղիղ և փոխաբերական իմաստների գործածություն
  • Բառերի, բառակապակցությունների և դարձվածքների գործառական կարողությունների զարգացում
  • Տեքստի տեակն ըստ ձևի՝ արձակ և չափածո ստեղծագործություններ
  • Բանաստեղծության առանձնահատկությունների՝ հանգավորում, երաժշտականություն, պատկերավորման միջոցներ /փոխաբերություններ,համեմատություններ, մակդիրներ / տարբերակում
  • Բառի արտահայտչական հնարավորությունները ճանաչելու և խոսքում կիրառելու կարողությունների ձևավորում

Բովանդակությունը

4-րդ դասարանում

  • Քամու համբույրը
  • Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է
  • Մայրամուտ
  • Մշուշների շղարշի տակ

5-րդ դասարանում

Համո Սահյան 

  • Անտառում
  • Ժայռից մասուր է կաթում
  • Ուշ աշնան երգը

Նախագծային աշխատանքների ամփոփում.

Լուիզա Եղիազարյան <<Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է>>

Վերլուծություններ

Ռուզաննա Բաբաջանյան

Աստղիկ Հակոբյան

Իռեն Կարապետյան

Ընթերցանության դաս մեր կանաչ ծառարանում

Ընթերցանության դասերը առավել արդյունավետ դարձնելու նպատակով, հաճախ ենք բացօթյա ընթերացանության դասեր կազմակերպում: Թարմ օդը, գեղեցիկ ու խնամված կանաչ տարածքները տրամադրում են ընթերցանությանն ու ստեղծագործական աշխատանքին: Մեր դպրոցի մերձակա կանաչ տարածքները ծառայում են որպես բաց ընթերցասրահներ։

Այս անգամ մեր ընթերցանության դասի կազմակերպիչը <<Շրջիկ գրադարան>> նախագծի հեղինակ` տիկին Մարին և նրա օգնական` ընկեր Հայարփին էին: Շրջիկ գրադարանի այցելությունների ընթացքում կազմակերպվող հանդիպում-քննարկումները սպասված ու հաճելի են բոլորիս համար: Այս համագործակցությունը նպաստում է նաև սովորողների ընթերցասիրության, վերլուծական մտածողության ու բանավոր խոսքի զարգացմանը:

Մեր  ուսումնական տարվա առաջին հանդիպումը կայացավ սեպտեմբեր ամսին, Դպրոց-պարտեզի 4.2 դասարանի սովորողների հետ : Ահա և մեր առաջին հանդիպման անդրադարձը։

Բացօթյա դասի տպավորությունները կարդացե’ք նաև  Հայկ Ղազարյանի բլոգում:

 

Կոմիտասյան օրեր

Սյուզաննա ԳալստյանՕր առաջին. 26 սեպտեմբերի

Այսօր ծանոթացանք Կոմիտասի <<Աշուն օր>>  բանաստեղծությանը: Կարդացինք, առանձնացրինք մեր կածիքով ամենագեղեցիկ բնապատկերները, առանձնացրինք, բացատրեցինք անծանոթ բառերն ու արտահայտությունները, փորձեցինք բանաստղծությունը պատումի տեսքով գրի առնել: Հետո, բանաստեղծությունից առանձնացրինք աշնանային մի քանի բառակապակցություններ ու աշնանային գեղեցիկ պատկերներ ստեղծեցինք: Ահա դրանցից մի քանիսը:

Աշնանային պարող տերևըՆարեկ Գրիգորյան

Աշուն

Աշունը եկավ իր սևուկ ամպերով: Սառեց օդը,թռչուններն ու կենդանիները խեղճացան: Ծառերից թափվեցին ծերացած, հոգնած տերևները : Բողբոջ արևը էլ առաջվա պես չի փայլում, որովհետև աշուն է:

Հակոբ Միրզոյան

Աշուն

Աշուն էր։ Սևուկ ամպերը բերում էին հորդառատ անձրևներ։ Արևը արդեն քիչ է տաքացնում։ Երբ աշունը վերջացավ, սև ամպերը և մառախուղը հեռացան, իսկ ջերմ արևը և առաջին բողբոջները վերադարձան։ Թրչունները երգում են, բոլոր կենդանիները դուրս են գալիս իրենց բներից։

Էդուարդ Սարգսյան

Աշուն էր: Պատուհանից նայեցի և տեսա, որ սևուկ ամպերը պատել են երկինքը: Դրսում օդը սառած էր և մարմանդ անձրև էր գալիս: Անձրևից հետո քամի սկսվեց: Քամին գետին էր թափում հոգնած տերևները: Անձրևից և քամուց հետո, երկնքում հայտնվեց բողբոջ արևը և կամաց-կամաց եղանակը տաքացավ:

Ֆելիքս Մելքոնյան

Այսօր ես զարթնեցի և լսեցի ինչ որ ձայն: Այդ ձայնը սևուկ ամպերի ձայնն էր : Սևուկ ամպերը

սառած օդի հետ խաղում էին և չէին թողնում ինձ քնել: Իհարկե, ոչ թե մենակ ինձ չէին թողնում, այլև բոլորին:

Բողբոջ արևը շատ քիչ էր լույս տալիս, դրա համա էլ սևուկ ամպերը չէի անհետանում։

Տերևները հոգնած էին, դրա համար էլ թափվում էին: Մարմանդ անձրևը այնքան դանդաղ էր մաղում, որ մարդիկ չէին ուզում անձրևանոցներ վերցնել: Սիրուն աշուն է:

Տիգրան Մարջանյան

 Մի օր սևուկ ամպերն ու սառած օդը որոշեցին գնալ զբոսանքի, և հանդիպեցին բողբոջած արևին Միասին շարունակեցին զբոսնել: Հետո գնացին սրճարան, զանգեցին  հոգնած տերևին և մարմանդ անձրևին, ասացին՝ եկեք սրճարան: Նրանք համաձայնեցինԵկան սրճարանսրճեցին, պաղպաղակ համտեսեցին և դուրս եկան: Այսպիսի հետաքրքիր օր անցկացնելուց հետո, ուրախ տրամադրությամբ գնացին տուն ու անձրևը որոշեց կտրվել:

Կարապետյան Իռեն

Աշնան օր

Սևուկ ամպերը հավաքվել էին երկնքում և սպասում  էին աշնան գալուն : Վերջապես եկավ աշունը։ Սևուկ ամպերը ուրախացան և ճանապարհ տվեցին սառած օդին, իսկ բողբոջ արևը կամաց‑կամաց հեռանում էր: Ծառերի տերևները  կարծես հոգնած լինեին,  իսկ աշնան անձրևն էլ իր համար մարմանդ մաղում էր ու մաղում:

Հովհաննիսյան Արսեն

4․2 դասարան․ 2016-2017 ուս-տարի

Կոմիտասյան օրեր

%d5%af%d5%b8%d5%b4%d5%ab%d5%bf%d5%a1%d5%bd_16

«Կոմիտասյան օրեր» նախագիծը իրականացվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով սեպտեմբերի 26-30-ը:

Նպատակը՝ կոմիտասյան երգերի ու բանաստեղծությունների միջոցով, սովորողների գեղարվեստական ճաշակի, լեզվազգացողության ու բառապաշարի հարստացում:

 

 

Խնդիրները՝ 4-րդ դասարանում

  • Ծանոթացում Կոմիտասի բանաստեղծություններին
  • Գեղարվեստական պատկերների / համեմատություններ, փոխաբերություններ/ ծանոթացում, վերլուծություն
  • Բանաստեղծությունների ընթերցում, ուսուցում
  • Երգերի բերանացի ուսուցում, տարածում
  • Սովորողների ստեղծագործական-որոնողական աշխատանքի հմտությունների զարգացում

Թեմաներ

Խնդիրները՝ 5րդ դասարանում

Թեմաներ՝

Արդյունքում ՝

Համագործակցային նախագծերի կազմակերպում, դասարանական, ընտանեկան  մեդիանյութերի ստեղծում։

Նախագծի ամփոփում

Կոմիտաս-առաջադրանքների մեդիափաթեթ

Աշուն

Աշուն օր

Աշուն գիշեր

Ստեղծագործում են սովորողները․ մի դասի ամփոփում

Համագործակցային դաս-համերգ

Առաջադրանք 20․09

  1. Բացատրի՛ր ժողովրդական ասացվածքները։ 

Շունը շան թաթ չի կծի։

Աղվեսը իր պոչն է վկա բերում։

Ամառվա արևին մի  հավատա, ձմեռվա՝ անձրևին։

Կարղող ես նաև ընտանիքիդ անդամներին հարցուփորձ անել և նրանց պատասխանները ձայնագրել։

Միլենա Հարությունյան. 5.1 դասարան

2․ Ինքդ ժողովրդական ասացվածքներ գտի՛ր, իսկ ընկերներդ թող փորձեն բացատրել։ 

3․ Ի՞նչ է ասացվածքը քո կարծիքով։ Ձևակերպի՛ր։

4․Կարդա՛ Սարոյանի այս առակը և դրա վերաբերյալ ասացվածքներ գտիր։ Կարող ես նաև ինքդ հորինել։

 

2016-2017 ուսումնական տարվա օրացույց

Ամեն շաբաթ՝

  1. չորեքշաբթի ժամը 15.15-16.00 — մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոց
  2. երեքշաբթի -Գրական ակումբ
    ուրբաթ` ժամը 15.15-16.15 — «Մեդիաուրբաթ» ընդհանուր պարապմունք-համերգ

Օգոստոսի 29- սեպտեմբերի 5-ը << Ուսումնական ամառ>> նախագծերի ներկայացում, ամփոփում

Սեպտեմբերի 5- 25 -Սարոյանական օրեր

Սեպտեմբերի 9 —  ֆլեշմոբ հայոց լեզվից

Սեպտեմբերի 12-17  հեղինակային կրթական ծարգրերի աշնանային ամենամյա բաց հավաք

Սեպտեմբերի 21-24 <<Բարձունքի հաղթահարում>> նախագծեր

Սեպտեմբերի 26-30- Կոմիտասյան օրեր

Հոկտեմբերի 1-5 Թարգմանչաց տոն

Հոկտեմբերի 5- 15 Սահյանի օրեր

Հոկտեմբերի 14 —  ֆլեշմոբ հայոց լեզվից
Հոկտեմբերի 15-29 — «Ուսումնական աշուն» նախագծեր
Հոկտեմբերի 26-11 — Իսահակյանի օրեր

Նոյեմբերի 11 —  ֆլեշմոբ հայոց լեզվից
Նոյեմբերի  14-19 — Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Նոյեմբերի 19- 25 — Բարբառային հեքիաթի նախագծեր — 5-րդ դասարանում , «Սասունցի Դավիթ» էպոսի օրեր 4-րդ դասարաններում
Դեկտեմբերի 9 — ֆլեշմոբ հայոց լեզվից
Դեկտեմբերի 10  — 2017թ. հունվարի 10 — Կիսամյակի ամփոփման նախագծեր / ուսումնական բլոգների ներկայացում, ամանորյա խմբային, դասարանական, ընտանեկան նախագծեր, «Ուսումնական ձմեռ» նախագիծ.

Հունվարի 5-6 — Սուրբ Ծնունդ
Հունվարի 9-20 — հանրակրթական ձմեռային ճամբար
Հունվարի  13 — ֆլեշմոբ հայոց լեզվից

Հունվարի 23-27 — հանրակրթական ստուգատեսներ՝ Դիջիթեք 2017, Բնագիտատեխնիկական ստեղծագործության, մարմնամարզական
հայոց լեզվից, գրականությունից հանրապետական օլիմպիադայի տարածքային փուլը

Փետրվարի 6 — մարտի 13 — «Կարդում ենք ՏերյանԹումանյանՉարենց» ստուգատես. ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես
Փետրվարի 10 — ֆլեշմոբ հայոց լեզվից
Փետրվարի 20-մարտի 10 — մայրենիի ստուգատես.
Մարտի 13 — Չարենց 140
Մարտի 21 — պոեզիայի միջազգային օր
Մարտի 21-26 — «Ուսումնական գարուն» նախագիծ

Ապրիլի 14 — ֆլեշմոբ հայոց լեզվից
Ապրիլի 10-16 — Ավագ շաբաթ, Սուրբ Հարության տոն. «Զատիկ» նախագիծ
Ապրիլ 16- 26 աղայանական օրեր

Ապրիլի 26- մայիսի 4 -Ռոդարիական օրեր

Մայիսի 4-7 —հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք

Մայիսի 12 — ֆլեշմոբ հայոց լեզվից

Մայիսի 23-հունիսի 8 —  հունիսյան հանրակրթական դպրոց-ճամբարներ

Հունիսի 8-15 ամառային ուսումնական պլեներներ

 

Գաբրիել Գարսիա Մարկես․Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը

Մարկեսի գրական հանճարը գրավեց, հիացրեց ու զարմացրեց ինձ դեռևս ուսանողական տարիներին, երբ ձեռքս առա նրա հանրահայտ, Նոբելյան մրցանակի արժանացած ստեղծագործություններից մեկը՝ «Հարյուր տարվա մենություն » վեպը ։ Չեմ կարող ասել, թե ստեղծագործության գաղափարն ինձ՝ երիտասարդ ընթերցողիս, հասկանալի դարձավ, սակայն նրա կերտած հերոսների ու սյուժետային, թերևս ինձ հանդիպած, աննախադեպ դրվագների ազդեցությունը կենդանի է մինչ այսօր։ Մարկեսն ինձ համար միտքը պատկերների միջոցով փոխանցելու ու սարսռեցնելու չափ ազդեցիկ լինելու վարպետ է։ Այո՛, հենց սրա մեջ է նաև գրողի ասելիքը․չէ՞ որ մարդկային բոլոր ապրումները,  վայրիվերումները նույնքան ազդեցիկ ու սարսռեցնող են։ Մարկեսը մարդկային էության «մերկ ճշմարտության» հանճարեղ նկարիչ է։

«Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» պատմվածքը նրա գրական ժառանգության նոր բացահայտումներից մեկը եղավ․․․Ընթերցումը հենց սկզբից սկսեցի այլաբանությունների, պատկերների որոնումներով․․․ ու ահա թե ինչե՜ր բացահայտեցի։

Կարծում եմ, որ հեղինակը պատմության միջոցով մարդկային վեհ ձգտումների՝ ազատության, ոգեղենության, մի խոսքով կատարյալին ձգտելու ճանապարհն է ներկայացնում։ Ծովի անհունից հանկարծ ափ հասած ջրահեղձը հե՛նց մարդկային պարփակված, դեռևս անկենդան՝ իրականության մեջ ջրահեղձ եղած ձգտումների մարմնացումն է։ Գուցե սա է պատճառը, որ այն երևում է հե՛նց ջրահեղձ դիակի կերպարանքով․․․ որից սակայն « ծովի հոտ էր փչում․․․» Читать далее

Մայրենի լեզվի աշխատանքային փաթեթներ

Ընթերցարան 4— Մ․ Հարությունյան

Հայոց լեզու 4— Հեղինակ՝  Մ․ Սիմոնյան

Ընթերցարան 5-Հեղինակներ՝ Մ․ Սիմոնյան, Ս․ Մարկոսյան

Հայոց լեզու 5— Հեղինակ՝ Ս․ Մարկոսյան

Գրաբարյան ընթերցարան մաս-1  —Հեղինակ՝ Ս․ Մարկոսյան

Գրաբարյան ընթերցարան մաս -2

<<Տիգրան Հայրապետյան >>մեդիագրադարան

Մայրենի լեզվի դասավանդողների բլոգներ

Տաթև Աբրահամյան

Մարինե Ամիրջանյան

Մարգարիտ Հարությունյան

Գոհար Բալջյան

Քրիստինե Շահբազյան

Նունե Մովսիսյան

Մարիետ Սիմոնյան

Ընթերցանության այլ ձեռնարկներ

<<Հրեղեն ձին>>

Հայ հին վիպաշխարհ

Զատիկ

Կրթահամալիրի էլեկտրոնային ամսագրեր

<<Առականի>>

<<Պարտեզ>>

Համացանց

armenianhouse.org

այլ

Բառարաններ

Հայոց լեզվի դպրոցական բացատրական բառարան