Գաբրիել Գարսիա Մարկես․Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը

Մարկեսի գրական հանճարը գրավեց, հիացրեց ու զարմացրեց ինձ դեռևս ուսանողական տարիներին, երբ ձեռքս առա նրա հանրահայտ, Նոբելյան մրցանակի արժանացած ստեղծագործություններից մեկը՝ «Հարյուր տարվա մենություն » վեպը ։ Չեմ կարող ասել, թե ստեղծագործության գաղափարն ինձ՝ երիտասարդ ընթերցողիս, հասկանալի դարձավ, սակայն նրա կերտած հերոսների ու սյուժետային, թերևս ինձ հանդիպած, աննախադեպ դրվագների ազդեցությունը կենդանի է մինչ այսօր։ Մարկեսն ինձ համար միտքը պատկերների միջոցով փոխանցելու ու սարսռեցնելու չափ ազդեցիկ լինելու վարպետ է։ Այո՛, հենց սրա մեջ է նաև գրողի ասելիքը․չէ՞ որ մարդկային բոլոր ապրումները,  վայրիվերումները նույնքան ազդեցիկ ու սարսռեցնող են։ Մարկեսը մարդկային էության «մերկ ճշմարտության» հանճարեղ նկարիչ է։

«Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» պատմվածքը նրա գրական ժառանգության նոր բացահայտումներից մեկը եղավ․․․Ընթերցումը հենց սկզբից սկսեցի այլաբանությունների, պատկերների որոնումներով․․․ ու ահա թե ինչե՜ր բացահայտեցի։

Կարծում եմ, որ հեղինակը պատմության միջոցով մարդկային վեհ ձգտումների՝ ազատության, ոգեղենության, մի խոսքով կատարյալին ձգտելու ճանապարհն է ներկայացնում։ Ծովի անհունից հանկարծ ափ հասած ջրահեղձը հե՛նց մարդկային պարփակված, դեռևս անկենդան՝ իրականության մեջ ջրահեղձ եղած ձգտումների մարմնացումն է։ Գուցե սա է պատճառը, որ այն երևում է հե՛նց ջրահեղձ դիակի կերպարանքով․․․ որից սակայն « ծովի հոտ էր փչում․․․» Շարունակել կարդալ

Մայրենի լեզվի աշխատանքային փաթեթներ

Ընթերցարան 4— Մ․ Հարությունյան

Հայոց լեզու 4— Հեղինակ՝  Մ․ Սիմոնյան

Ընթերցարան 5-Հեղինակներ՝ Մ․ Սիմոնյան, Ս․ Մարկոսյան

Հայոց լեզու 5— Հեղինակ՝ Ս․ Մարկոսյան

Գրաբարյան ընթերցարան մաս-1  —Հեղինակ՝ Ս․ Մարկոսյան

Գրաբարյան ընթերցարան մաս -2

<<Տիգրան Հայրապետյան >>մեդիագրադարան

Մայրենի լեզվի դասավանդողների բլոգներ

Տաթև Աբրահամյան

Մարինե Ամիրջանյան

Մարգարիտ Հարությունյան

Գոհար Բալջյան

Քրիստինե Շահբազյան

Նունե Մովսիսյան

Մարիետ Սիմոնյան

Ընթերցանության այլ ձեռնարկներ

<<Հրեղեն ձին>>

Հայ հին վիպաշխարհ

Զատիկ

Կրթահամալիրի էլեկտրոնային ամսագրեր

<<Առականի>>

<<Պարտեզ>>

Համացանց

armenianhouse.org

այլ

Բառարաններ

Հայոց լեզվի դպրոցական բացատրական բառարան